Մասնագետները պարզել են, որ սիրահար զույգերի թիվ մեկ թշնամին հեռուստացույցն է, հաղորդում է MIGnews-ը: 

Հոգեբանները համոզմունք են հայտնել, որ ամուսինները պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն միմյանց հետ, այլ ոչ թե՝ մեկուսանան:

Նրանք նաև նշում են, որ ամուսինների միջև վեճերը միջանձնային հարաբերություններին օգտակար են, սակայն եթե զույգերից մեկը վիճելու փոխարեն նախընտրում են լռել կամ կարճ պատասխանել, նշանակում է, որ նա վերջնականապես անտարբեր է դարձել իր զուգընկերոջ հանդեպ:                                                            Թերթ.am




Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ժողովրդագրության գծով մասնագետ Դեվիդ Բլումը հայտնել է, որ 2011-ի վերջին Երկրի բնակչությունը կգերազանցի 7 միլիարդը:

Գիտնականի կանխատեսման համաձայն՝ 2011-ին մեր մոլորակի վրա լույս աշխարհ կգա 135 մլն մարդ, իսկ մահացածների թիվը կկազմի 57 մլն: Այդպիսով, մոլորակի բնակչությունը կաճի 78 միլիոնով: Համաձայն ամերիկյան մարդահամարի բյուրոյի տվյալների՝ այս պահին Երկրի բնակչության թիվը կազմում է 6,930 միլիոն մարդ, հաղորդում է Korrespondent-ը: 

Բլումն իր հետազոտությունում համոզմունք է հայտնել, որ արդեն 2050-ին մոլորակի բնակչությունը կաճի 2,3 մլրդ-ով: Աճի 97 տոկոսը կապահովեն զարգացող երկրները, ընդ որում Երկրի նոր բնակիչների 49 տոկոսը կծնվեն Աֆրիկայում:
                                                                                                                       Թերթ.am

 


Եվրոպացի բժիշկները պատրաստվում են իրականացնել ցրված սկլերոզի բուժման մեթոդի կլինիկական հետազոտությունների փորձարկումը ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով:

Փորձարկման նպատակն է ստուգել՝ կարո՞ղ են արդյոք հիվանդի ոսկրածուծից վերցված ցողունային բջիջները դանդաղեցնել կամ չեզոքացնել գլխուղեղի և ողնուղեղի նյարդային վերջույթներին իմուն համակարգի պատճառած վնասները:

Կենդանիների վրա լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկրածուծից վերցված ցողունային բջիջները կարող են պաշտպանել միելինը, որով պատված են նյարդաթելերը:

Պրոգրեսիվող պարալիչի հանգեցնող ցրված սկլերոզը վերջին տարիներին դարձել է ամենատարածված աուտոիմուն հիվանդություններից մեկը, հաղորդում է BBC Russian-ը:
                                                                                                                       Թերթ.am



Բրիտանացի մասնագետներն եկել են այն եզրահանգման, որ կանանց 76 տոկոսը հանուն նիհարելու պատրաստ է սեռական հարաբերություններ ունենալ անգամ ծանր աշխատանքային օրվանից հետո, հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականի լրագրողները եզրակացրել են, որ կանայք սեքսը դիտարկում են որպես ֆիտնես մեթոդիկա այն պարզ պատճառով, որ ավանդական ֆիտնես կենտրոնների բաժանորդավճարը կտրուկ աճել է:

Անգամ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը խորհուրդ է տալիս գեր կանանց ավելի հաճախ զբաղվել սեքսով: Բժիշկները պնդում են, որ սեռական ակտի ընթացքում օրգանիզմում արտադրվում են էնդորֆիններ՝ երջանկության հորմոններ, որոնք նպաստում են իմուն համակարգի բարելավմանը, չարորակ ուռուցքի բուժմանն ու կնճիռների վերացմանը:
                                                                   Թերթ.am
 


Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող  ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը:

Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի:

Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի:  Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի «թարմ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

Տարածված է նաեւ այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:

Այս տեսության հիմքն այն է, որ Y քրոմոսոմները ձվազատման ժամանակ ձվաբջջին հասնելու ավելի մեծ հավանականություն են ստանում: Իսկ եթե սեռական ակտը կատարվում է ձվազատումից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ապա X քրոմոսոմն ավելի մեծ շանսեր ունի հասնելու ձվաբջջին, բեղմնավորելով աղջիկ երեխա:

Գոյություն ունեն նաեւ հատուկ դիետաներ, որոնց հետեւելով՝ զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ: Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում՝ շաքար, մեղր, հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի: 

Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետեւել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա:

Նշված մեթոդներից բացի կան նաեւ չինական եւ ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է եւ ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը:  Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն  է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա:

Երեխայի սեռը պարզելու առումով կան նաեւ մի շարք տարօրինակ  մեթոդներ, որոնցից մեկն էլ կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութն է՝  Drano Crystals-ը: 16 շաբաթականից սկսած, երեխայի սեռը կարելի է պարզել այդ նյութի օգնությամբ: Ըստ այդմ՝ նշված նյութը հավասար չափաբաժնով պետք է խառնել կնոջ առավոտյան մեզի հետ:  Եթե հեղուկը ռեակցիայից հետո ստանա թափանցիկ, բաց կապույտ կամ բաց կանաչ երանգ, նշանակում է՝ աղջիկ է ծնվելու: Եթե հեղուկը սեւ, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն տղա է ծնվելու: 

Սակայն պետք է նշել ,որ ոչ մի հաշվարկ չի կարող 100 տոկոսանոց հուսալիություն երաշխավորել:          News.am




Երկրագնդի հյուսիսային շրջանների բնակիչների ուղեղներն ու աչքերը այլ տարածքների բնակիչների համեմատ ավելի մեծ են, քանի որ մեծ ուղեղով ու աչքերով ավելի հեշտ է դիմակայել ցրտաշունչ ձմեռներին: Այդպիսի եզրահանգման են եկել ՕքսՖորդի համալսարանի մասնագետները, հաղորդում է Reuters-ը:

Գիտնականներն ուսումնասիրել են 12 տարբեր ժողովուրդների 55 ներկայացուցչի աչքերի ու գլխուղեղի ծավալները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որքան հեռու են մարդիկ բնակվում էկվատորից, այնքան նրանց ուղեղի ծավալը մեծ է: Բայց ոչ այն պատճառով, որ նրանք ավելի խելացի են, այլ քանի որ նրանց ուղեղին անհրաժեշտ է ավելի շատ վիզուալ տեղեկատվություն ստանալ՝ հյուսիսային շրջաններում լույսի ցածր ինտենսիվության պատճառով:

Հետազուտության ընթացքում ուսումնասիրվել են Անգլիայի, Ավստրալիայի, Կանարյան կղզիների, Չինաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Քենիայի, Միկրոնեզիայի, Սկանդինավյան երկրների, Սոմալիի, Ուգանդայի և ԱՄՆ-ի բնակիչների ուղեղի ծավալները: Գիտնականները նաև հայտնել են, որ ամենամեծ ծավալով ուղեղն ունեն Սկանդինավյան երկրներ, իսկ ամենափոքրը՝ Միկրոնեզիայի բնակիչները:                                                 Թերթ.am



Բրիտանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կանանց մոտ այս


կամ այն օրգանի չարորակ նորագոյացության առաջացումը փոխկապակցված է նրանց հասակի հետ, հաղորդում է WebMD-ն:

 Օքսֆորդի համալսարանի մասնագետները հետազոտել են 1,3 մլն կանանց տվյալները, որոնք ուսումնասիրվել են 1996-ից 2001-ը ընկած ժամանակահատվածում: Կանանցից յուրաքանչյուրը մոնիտորինգի տակ է գտնվել առնվազն 5 տարի: Հետազոտության ընթացքում 97 376 կնոջ մոտ զարգացել է չարորակ ուռուցք:

Հայտնաբերվել են ինչպես կրծքի, այնպես էլ արգանդի վզիկի, ձվարանների, հաստ աղու չարորակ ուռուցքներ, ինչպես նաև մելանոմա և լեյկեմիա:

Հավաքված տվյալների ուսումնասիրության արդյունքում մասնագետները կանանց բաժանել են վեց խմբի՝ իրենց հասակին համապատասխան: Ամենաբարձրահասակների և ամենացածրահասակների միջև տարբերությունը եղել է 21 սմ:

Պարզվել է, որ որքան կինը բարձրահասակ է, այնքան մեծ է չարորակ ուռուցքով հիվանդանալու հավանականությունը: Ընդհանուր առմամբ, հասակի յուրաքանչյուր 10 սմ-ի հետ չարորակ ուռուցքի առաջացման ռիսկն ավելացել է 16 տոկոսով:

Հետաքրքիր է, որ այդ օրինաչափությունը կապված չէ այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են տարիքը, սոցիալ-տնտեսական վիճակը, քաշը, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունն ու չարորակ ուռուցքի զարգացման այլ ռիսկի գործոնները:

Մասնագետներն իրենց հետազոտության արդյունքները համադրել են նախկինում Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում ու Ասիայում արված նմանատիպ հետազոտությունների հետ և պարզել, որ դրանք համընկնում են:

Սակայն հասակի ու չարորակ ուռուցքների առաջացման միջև կապի բնույթը դեռևս հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կարող է պայմանավորված լինել օրգանիզմի աճն ապահովող հորմոնի քանակի հետ: 


Ամերիկացի գիտնականները ստեղծել և արդեն կենդանիների վրա փորձարկել են մի պատվաստանյութ, որն օրգանիզմի իմունային համակարգին «սովորեցնում է» դադարեցնել հերոինի յուրացումը. արդյունքում օրգանիզմը «խուսափում է» թմրանյութային հարբեցությունից։

Ինչպես գրում է ռուսական 1rre.ru կայքը, սա առաջին արդյունավետ պատվաստանյութն է, որը կարող է մարդկանց օգնել ազատվել հերոինի հանդեպ ունեցած կախվածությունից։

Ավելի վաղ, գիտնականների այդ խումբը ստեղծել էր կոկաինի, մետամֆետամինի և նույնիսկ նիկոտինի դեմ պատվաստանյութ։ Այդ պատվաստանյութերի էությունը կայանում է նրանում, որ իմունային համակարգը «ճանաչում է» թմրանյութի մոլեկուլները և արգելափակում դրանց նյութափոխանակություն՝  այդպիսով կանխելով թմրանյութային հարբեցությունը։

Գիտնականների խումբը երկար է աշխատել հերոինի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար։ Սկզբում նրանց բոլոր փորձերն  անհաջողությամբ են ավարտվել, քանի որ հերոինը շատ արագ կերպով տարրալուծվում է մի քանի նյութերի, որոնցից յուրաքանչյուրը հոգեակտիվ ազդեցություն ունի։

Ի վերջո,սակայն, նրանք հաջողության են հասել.  առնետների վրա կատարված փորձարկումները լավ արդյունք են ցույց տվել։ Հերոինի հանդեպ կախվածությամբ առնետներն այդ պատվաստանյութը ընդունելուց հետո ավելի քիչ են ցանկացել թմրանյութի չափաբաժին ստանալ և «չեն հարբել»։

Գիտնականները նշել են, որ այդ պատվաստանյութի օգտագործումը պետք է զուգակցվի բուժման այլ մեթոդների հետ։                                                                         Թերթ.am





Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի մասնագետները համարում են, որ իրենց հաջողվել է մշակել հատուկ դեղամիջոց, որը կկանխի ատամների քայքայումը: Գիտնականները հայտնել են, որ հայտնաբերված նյութը ազդում է կարիեսի զարգացման վրա և կարող է ուղղորդել այդ ախտաբանական գործընթացը, հաղորդում է Raut-ը:
Կարիեսը կանխարգելելու համար հարկավոր է օգտագործել հատուկ ֆտոր պարունակող մածուկ և պարբերաբար հաճախել ատամնաբուժական կլինիկա:
Նոր դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել փորձաքննություն անցած 950 կամավորների 70 տոկոսի ախտահարված ատամները, որոնց ախտահարման աստիճանը բավականին բարձր է եղել:
Մասնագետները, սակայն, հայտնել են, որ ֆտոր պարունակող նոր մածուկով օրվա ընթացքում երկու անգամ ատամների մաքրումը ոչ թե ամբողջությամբ կանխում է կարիեսի առաջացումը, այլ՝ դանդաղեցնում է ատամների քայքայման գործընթացը:
Ֆտոր պարունակող մածուկները նորություն չեն ատամնաբուժության և բերանի խոռոչի հիգիենայի ոլորտներում, սակայն ավստրալացի գիտնականների հայտնաբերած դեղանյութի արդյունավետությունը մի քանի անգամ գերազանցում է մինչ օրս գոյություն ունեցող նմանատիպ կանխարգելիչ նյութերի ազդեցությանը: Թերթ.am


ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ տղամարդու օրգանիզմում գոյություն ունի որոշակի գեն, որը պատասխանատու է ողջ կյանքի ընթացքում տղամարդուն ուժով ու սեռական էներգիայով ապահովելու համար:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ գենի անբավարար զարգացումը կամ բացակայությունը հորմոնալ մակարդակում հանգեցնում է լուրջ տեղաշարժերի:
Հետազոտությունը հնարավորություն է ընձեռել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է մի բջիջը կարողանում փոխակերպվել մյուսի, հաղորդում է Raut-ը:
Հայտնաբերված գենն ունի այնպիսի հատկություն, որը դրան հնարավորություն է տալիս արձանագրել երեխայի՝ այս կամ այն սեռին պատկանելու ձևավորված նախադրյալները, սակայն որոշ մասնագետներ պնդում են, որ հետագայում, այնուամենայնիվ, կարող են տեղի ունենալ փոփոխություններ: Նրանք կարծում են, որ գենի հետագա ուսումնասիրությունը հնարավորություն կտա վերածրագրավորել բջիջներն ու ուղղորդել երեխայի սեռի որոշուման գործընթացը՝ մինչև նրա լույս աշխարհ գալը:
Բացի այդ, մասնագետները հայտնում են, որ գենի հայտնաբերումը կարևոր է որոշ գենետիկ հիվանդությունների կանխարգելման առումով:                                                                                                                                                                                  Թերթ.am


Տղամարդն ու կինը միմյանցից տարբերվում են մեկ գենով: Տղամարդու սեռական գեղձերում գեներից ընդամենը մեկի գործունեության դադարեցումը, նույնիսկ հասուն մարդու պարագայում, հանգեցնում է դրանց` կանացի դառնալուն: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի հետազոտական խմբի կողմից Nature ամսագրում  հրապարատված հոդվածում: Այսպես, մասնագետներին հաջողվել է պարզել, որ կաթնասունների սեռը էմբրիոնի ձեւավորման վաղ շրջանում կայացվող մեկանգամյա որոշում չէ:

Մարդն ունի հատուկ գեներ, որոնք նրա կյանքի ամբողջ ընթացքում աշխատում են մարդու սեռը հաստատելու համար: Խոսքը երկու` Dmrt1 եւ Foxl2 գեների մասին է: Առաջինը` կյանքի ողջ ընթացքում պաշտպանում է տղամարդուն կին դառնալուց: Սա նշանակում է, որ մարդու գեղձերում կա հատուկ բջիջների խումբ, որը որոշում է սեռական գեղձերի հետնորդների ճակատագիրը, այսինքն` դառնալ սպերմատոզոիդներ, թե՞ ձվաբջիջներ: Տղամարդկանց մոտ այդ բջիջները կոչվում են Սերտոլի, իսկ կանանց մոտ` հատիկավոր բջիջներ: Նշված երկու բջիջների ճակատագիրը որոշվում է հենց նշված գեներով:

Գիտնականներին հաջողվել է գենետիկ ճանապարհով տղամարդկանց մեջ անջատել Dmrt1 գենը, ինչի հետեւանքով դրանք դարձել են կանացի հատիկավոր բջիջներ: Բացի այդ, տղամարդկանց սերմնաբջիջներում սկսել են ձեւավորվել բջիջներ, որոնք արտադրել են էստրոգեն: Dmrt1 գենը ծառայում է որպես հակակշիռ  Foxl2 գենի համար, որը պատասխանատու է սեռական գեղձերի «իգականացման» հարցում: Հետեւաբար, երբ էմբրիոնն սկսում է զարգանալ, Dmrt1-ը առաջ է մղվում եւ սկսում է կլանել  բջիջները. Foxl2-ի կլանման դեպքում էմբրիոնի սեռը լինում է արական:

Գիտնականների մեկ այլ խումբ պարզել է հակառակը` Foxl2-ի կլանումը հատիկավոր կանացի բջիջները դարձնում է Սերտոլի բջիջներ: Այսկերպ, ինչպես գրում է MIGnews-ը, սեռական գեղձերի գենետիկ ապարատը ցույց է տալիս, որ նորմալ բջիջները ընդունակ են մի տեսակից վերածվել մեկ այլ տեսակի:
 
                                                                                        News.am



Թենեսիի համալսարանի գիտնականները հրապարակել են 4 տարի տևած մի հետազոտության արդյունքները, ըստ որոնց ընտանիքները ամուր են, եթե կնոջ քաշը չի գերազանցում ամուսնու քաշը։

Подробности կայքը տեղեկացնում է, որ գիտափորձին մասնակցել է մինչև 35 տարեկան 169 ամուսնական զույգ։ Նրանք պարտավոր են եղել 6 ամիսը մեկ անգամ գրանցել իրենց քաշը ր նշել, թե իրենցից ով է ավելի երջանիկ ամուսնության մեջ։

Արդյունքում պարզվել է, որ ամենաամուր զույգերը նրանք են, որտեղ ամուսինը կնոջից ավելի ծանր է։

Սակայն, շատ մասնագետներ համամիտ չեն այս եզրակացության հետ։ Նրանք շեշտում են, որ կնոջից հեռանալու համար ավելի հիմնավոր պատճառներ են անհրաժեշտ։
                                                                                                                                 Tert.am


Գիտնականները պնդում են, որ սովորական լամպերից էներգախնայող լամպերին անցումը, որ զնագվածային բնույթ է կրում վերջին շրջանում կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել մարդկանց մոտ, գրում է комментарии կայքը։
Բանն այն է, որ այդ տեսակ լամպերը ճնշում են մելատոնին հորմոնի արտադրությունը, որը կանխում է քաղցկեղի զարգացումը։ Կարծիք կա նույնիսկ, որ էներգախնայող լամպերն այդ ազդեցությունն ունենում են նույնիսկ երբ մարդու աչքերը փակ են։
Tert.am




Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ պասիվ ծխելը կարող է դեռահասների մոտ խլություն առաջացնել։


Ինչպես հայտնում է «Բի–Բի–Սի»–ն, հետազոտությանը մասնակցել է 12–19 տարեկան մոտ 1500 երիտասարդ։ Գիտնականներն ստուգել են տարբեր հաճախականության ձայների նկատմամբ նրանց ընկալումը ու պարզել, այն դեռահասները, որոնք ենթարկվում են ծխախոտի ծուխի ազդեցությանը, կրկնակի անգամ հաճախ լսողական խնդիրներ են ունենում։


Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ ծխախոտի ծուխի մեջ պարունակվող քիմիական նյութերը վատթարացնում են լսողական օրգանների արյան շրջանառությունը։


Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ ամեն տարի պասիվ ծխելը հանգեցնում է մոտ 600 հազար մարդու մահվան, որոնց մեկ երրորդը՝ երեխաներ են։                                                        
                                                                                                                                               Թերթ.am



ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները հիվանդների մասնակցությամբ ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրահանգման, որ ասթմայի ախտանշանները հոգեբանական ներշնչանքից հետո հաճախ վերանում են:

Բժիշկները 39 ասթմայով հիվանդի 12 օր բուժել են տարբեր մեթոդներով: Նրանց բաժանել են երեք խմբի. առաջին խմբի հիվանդներին տվել են ասթմայի բուժման ընթացքում կիրառվող ալբուտերոլով ինհալյատորներ, երկրորդ խմբի հետ անց են կացվել ասեղնաբուժության կուրսեր, որոնք իրականացրել են չմասնագիտացված անձինք, ովքեր, սակայն, ներկայացել են որպես ոլորտի գիտակ և համոզել հիվանդներին, որ ասեղնաբուժությունը էական դրական ազդեցություն է թողնում ասթմայով հիվանդների առողջության վրա, իսկ հիվանդների երրորդ խմբին տվել են պլացեբո ինհալյատորներ՝ հավաստիացնելով, որ այն գիտության վերջին նվաճումն է ու ասթմայի բուժման ամենաարդյունավետ դեղորայքը:

Հետազոտության արդյունքում առաջին խմբի բոլոր հիվանդները նշել են, որ դեղորայքի ընդունման ընթացքում հիվանդության ախտանշանները վերացել են 50 տոկոսով, պլացեբոյով բուժում ստացողները նշել են, որ իրենց ինքնազգացողությունը լավացել է 45 տոկոսով, իսկ կեղծ ասեղնաբուժության կուրսեր անցած հիվանդները հայտնել են, որ 46 տոկոսով իրենց ավելի լավ են զգում:

Բժիշկները որոշել են հետազոտության արդյունքները ստուգել անալիզների միջոցով: Պարզվել է, որ ալբուտերոլը հիվանդների շնչուղիների վիճակը բարելավել է 20 տոկոսով, իսկ պլացեբոն ու կեղծ ասեղնաբուժությունը՝ 7:

Չնայած արդյունքների էական տարբերությանը, մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ներշնչանքը մեծ նշանակություն ունի ասթմայի բուժման գործում:


Ամերիկացի գիտնականները պարզել են, որ իրականում գեղեցիկ կանայք ու աղջիկները լուսանկարներում շատ ավելի քիչ գրավիչ են լինում:

 Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ լուսանկարման ընթացքում տեղի է ունենում որոշակի օպտիկական խաբկանք: Այդ երևույթը հայտնաբերած պրոֆեսոր Շոն Մերֆին այն անվանել է «արտացոլվող դեմքի խեղում»:

Տվյալ երևույթի պատճառով, ըստ պրոֆեսորի, անգամ գեղեցիկ արտաքինով աղջիկների դեմքը, երբ ուրիշները նրանց տեսնում են մեկ վայրկյանից պակաս ժամանակում, որոշակիորեն խեղվում է, ինչի հետևանքով դեմքը թվում է ոչ այնքան գրավիչ: Օրինակ, լայն ճակատը նման դեպքում թվում է շատ ավելի լայն, ինչի պատճառով էլ ողջ դեմքը կարող է ունենալ տհաճ արտահայտություն:

Գիտնականներն այժմ աշխատում են այդ երևույթի չեզոքացմանն ուղղված մեխանիզմների մշակմամբ, հաղորդում է Росбалт-ը:          Թերթ.am




Ամառային այս շոգ օրերին ինչը կարող է այնքան հաճելի լինել, որքան տարբեր տեսակի հատապտուղներով և մրգերով սնվելը: Նախորդ նյութերից մեկում մենք խոսեցինք ծիրանի օգտակար հատկությունների մասին: Այս անգամ կխոսենք դեղձի օգտակար հատկությունների մասին:

Դեղձը հարուստ է բազմաթիվ վիտամիններով և հանքային նյութերով: Մեկ դեղձի մեջ պարունակում է օրվա ընթացքում մարդուն անհրաժեշտ վիտամին C-ի 3 / 4-ը:  Պարունակում է նաև արյունատար անոթների համար կարևոր կարոտին, ֆոսֆոր, երկաթի աղեր և կալիում , որը լավացնում է հիշողությունը , բարձրացնում աշխատունակությունը: Բացի դրանից, դեղձը բարձրացնում է տոնուսը և օգնում է հաղթահարել դեպրոսիան:

Դեղձը  խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն սրտային ռիթմի խանգարումներ, արյան պակաս, անեմիա, ստամոքսի հիվանդությունների՝ թթվայնության նվազմամբ պայմանավորված: Նրանք, ովքեր ունեն խնդիրներ ստամոքսի հետ, խորհուրդ է տրվում խմել 50 գրամ դեղձի հյութ, ուտելուց 15-20 րոպե առաջ:

Այս միրգն օգտակար է նաև նրանց համար, ովքեր հետևում են իրենց մաշկին: Դեղձն ավելի ճկուն է դարձնում մաշկը և ուշացնում է կնճիռների առաջացումը: Միրգը հարուստ է A, B, C  վիտամիններով: Նրա բաղադրության  11%-ը ածխաջրեր են: Դրանից հետևություն, որ շաքարային դիաբետ ունեցողներին դեղձը խորհուրդ չի տրվում: Միջին չափի մեկ դեղձի մեջ պարունակում է 35 կալորիա:




Յուրաքանչյուր  մարդ ունի իր նախասիրությունները,սակայն կա մի կարևոր հանգամանք. Գիտակցել և պահպանել չափը: Այս հանգամանքն առանձնահատուկ վերաբերվում է նրանց, ովքեր սիրում են շատ ուտել կամ խմել, կամ երկուսը միասին:

Ինչպես գիտենք, ալկոհոլը փոքր չափաբաժիններով նույնիսկ օգտակար է, բայց նրա չարաշահումը բացի հարբածությունից , կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Մարդիկ սովոր են ասել, որ ամենամեծ խնդիրներն ամենաշատ ալկոհոլ պարունակող խմիչքներն են առաջացնում : Սակայն դա միշտ չէ, որ ճիշտ է: Քիչ չեն նաև թույլ ալկոհոլային խմիչքի վնասները: Հատկապես տղամարդկանց համար թշնամի է ԳԱՐԵՋՈՒՐԸ:

Գարեջուրն իր մեջ պարունակում է ֆիտոէստրոգեն: Այս նյութը նվազեցնում է արական սեռական հորմոններից տեստոստերոնի մակարդակը, որի հետևանքով օրգանիզմում ղեկավարում է իգական սեռ. հորմոն էստրոգենը, որը եղել է օրգանիզմում , սակայն երկրորդային դեր է ունեցել:

Այժմ այն խնդիրների մասին, որոնք կառաջանան գարեջրի մեծ քանակի օգտագործման հետևանքով:

  • Խոլեստերինի քանակի ավելացում: Նույնիսկ աննշան էստրոգենի ավելացումը տղամարդկանց մոտ հանգեցնում է խոլեստերինի մակարդակի բարձրացման: Բացի դրանից էստրոգենը հանդիսանում է մի շարք սիրտ-անոթային հիվանդությունների և ինֆարկտի պատճառ: Միևնույն ժամանակ էստրոգենը կանխում է  <<լավ խոլեստերինի>> արտադրությունը, որը ավելի ճկուն է դարձնում արյունատար անոթները:
  • Ճարպակալում: Էստրոգենը նպաստում է , որ առաջանան առանձին ճարպային հավելվածներ, որոնք կուտակվում են կոնքի շրջակայքում: Ճարպային բջիջները իրենց հեթին արտադրում են էնզիմ, որը տեստոստերոնը վեր է ածում էստրոգենի: Դրա հետևանքով մարդու մոտ ի հայտ են գալիս ճարպային հավելվածներ, հոգնածություն, ինտիմ բնույթի խնդիրներ, դիաբետի առաջացման ռիսկի բարձրացում:
  • Վաղ թե ուշ էստրոգենի ավելցուկը կամ պակասը հանգեցնում է սեռական համակարգի հետ կապված խնդիրների, օրինակ՝ պրոստատիտի: Էստրոգենի մեծ քանակը հանգեցնում է շագանակագեղձի գերֆունկցիայի: Գեղձը սկսում է աճել և ճնշել միզուկն ու միզուղիները:
  • Հորմոնալ խնդիրներ: Հորմոնալ խնդիրների մասին առաջինը վկայում են տղամարդու կրծքերի չափը: Բալանսի խախտման հետևանքով կրծքերն ավելի մեծ չափեր են  ընդունում: Այս դեպքում տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի փոխարեն իշխում է էստրոգենը:
  • Գնալով տղամարդու օրգանիզմը սկսում է թուլանալ: Դրա հետ միասին թուլանում է նաև սիրտը: Էստրոգենի մեծ քանակը, որը կրում է մշտական բնույթ,հանգեցնում է վաղ տարիքում տղամարդկանց մահվան: Էստրոգենի մեծ քանակը առաջացնում է  նաև թրոմբներ, որն էլ հանգեցնում  է ինֆարկտի:



Հայկական ամենահայտնի բրենդներից մեկը` ծիրանը, համարվում է ամենաօգտակար պտուղը կորիզավորների մեջ: Այդ մասին տեղեկացնում է բժշկական likar.info պորտալը:

Ինչպես հայտնում է News.am-ը Գիտնականները պարզել են, որ ծիրանը չափազանց օգտակար է մարսողական եւ սիրտ-անոթային համակարգերի համար, ինչպես նաեւ պաշտպանում է քաղցկեղի մի շարք տեսակներից: Ծիրանի բաղադրության մեջ մտնում են արծաթ, երկաթ, հանքային աղեր, ինսուլին, A, B, C խմբերի վիտամիններ, թթուներ:

Կարոտինի բարձր պարունակության պատճառով ծիրանը պաշտպանում է թոքերի, ստամոքսի, կերակրափողի եւ միզապարկի քաղցկեղի զարգացումից:

Սակայն այն հիվանդները,  որոնք գաստրիտ ու խոցային հիվանդություն ունեն, ինչպես նաեւ տառապում են շաքարային դիաբետով, պետք է զգուշությամբ օգտագործեն ծիրանը


Մադրիդի գիտնականների հերթական հետազոտությունները պարզել են , որ եթե կանայք օրվա մեջ ըմպեն 2-3 բաժակ լուծվող սուրճ, դա էապես կնվազեցնի ինսուլտի առաջացման վտանգը: Հետազոտությունները տևել են 24 տարի, որին մասնակցել են 83 000 կին:

Մի շարք հանգամանքների քննարկումը ցույց է տևել, որ  այն կանայք, որոնք օգտագործում են սուրճ, պաշտպանում են իրենց ինսուլտից: Բայց այստեղ հարկ է նշել, որ այս օրնաչափությունը ճիշտ է այն կանանց համար, որոնք ունեն առողջ սիրտանոթային համակարգ: Հակառակ դեպքում սուրճը կարող է նպաստել, որ ինսուլտի առաջացումն ավելի արագանա:


Շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը.խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00-ին ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում, ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին:

 
«Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը եւ ջերմատվությունը, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արեւային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ, օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական մոտ 3լ չչարաշահել կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքներ` թե տաք, թե սառը վիճակում, առաջարկվում է չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արեւի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում, հետեւել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա, հագնվել ջերմաստիճանին համապատասխան այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում եւ առանց պատշաճ ջերմաստիճանային եւ հիգիենիկ պայմանների վաճառվող սննդամթերք, հատկապես ոչ ոգելից ըմպելիքներ (կվաս, լցնովի հյութեր), պատրաստի սննդատեսակները (քյաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն եւ փափուկ պաղպաղակ եւ այլն, սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ` հոսող խմելու ջրով,հետեւել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ, սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, չաղտոտել շրջակայքը, շրջակայքում ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերում վթարներ ու անսարքություններ նկատելիս անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին, չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում եւ խաղալ ոռոգման ցանցի ջրով, խմելու ջրի համային եւ գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաեւ դիմել համապատասխան մարմիններին, աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի»,- խորհուրդ է տալիս ԱՆ-ն:  news.am




Ինչո՞ւ են մարդիկ համբուրվում.

Մարդու օրգանիզմում արտադրվում է մի նյութ, որն իր թմրեցնող ազդեցությամբ 200 անգամ ավելի ուժեղ է քան մորֆին: Այդ նյութը ստիպում է , որ մարդիկ իրենց երջանիկ զգան:

Համբույրի ժամանակ գործում են դեմքի 39 մկան: Այդ մկանների գործունեությունը իդեալական վարժանք է կնճիռների դեմ:

Համբույրի ժամանակ զույգը մեկը մյուսին տալիս է ճարպերի, սպիտակուցների, աղերի մի համալիր, որը բարձրացնում է իմունիտետը:

Մարդկանց 66%-ը համբույրի ժամանակ փակում է աչքերը:

Շրթունքների զգայնությունը 200 անգամ գերազանցում է մատների զգայնությանը:

Ռոմանտիկ համբույրն ոչնչացնում է մոտ 2-3 կալորիա, իսկ ֆրանսիական համբույրը 5  կամ ավելի:

Այն տղամարդիկ , որոնք աշխատանքի գնալուց առաջ համբուրում են իրենց կանանց, երկարեցնում են իրենց կյանքը 5 տարով:

Կրքոտ համբույրը, որը տևում է 90 վայրկյան կամ ավելի, բարձրացնում է արյան ճնշումը, անոթազարկը և հորմոնների քանակը արյան մեջ:

50-ական թվականներին անգլիացի գիտնականների կողմից բացահայտվեց, որ համբույրի ժամանակ զույգը  մեկը մյուսին է փոխանցում 278 տարբեր բակտերիաներ: Սակայն  դա պատճառ չէ երկարատև համբույրներից հրաժարվելու համար, քանի որ  այդ բակտերիաների  90 % անվտանգ են:

Այսքանից ենթադրություն. ՀԱՄԲՈՒՐՎԵ՛Ք ՀԱՃԱԽ:


Մարդու օրգանիզմի ամենակարևոր տարրերից մեկը  ԿԱԼՑԻՈՒՄՆ է : 40 անց կանանց համար հատկապես կարևոր է լրացնել կալցիումի  պակասը, քանի որ հորմոնալ փոփոխությունների արդյունքում նրանց մոտ այդ միկրոտարրն անհետանում է:

Կալցիումը մասնակցում է ստամոքս-աղիքային տրակտի գործունեությանը: ՈՒնի հակաալերգիկ ազդեցություն և խաթարում է օնկոլոգիական մի շարք հիվանդությունների առաջացումը:

Ամենից հաճախ կալցիումի պակաս լինում է երեխաների և ծեր մարդկանց մոտ, ինչպես նաև հղի կանանց ,և այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խնդիրներ վահանագեղձի և ենթաստամոքսային գեղձի հետ:

Կալցիումի պակասի հետևանքով մարդկանց մոտ ի հայտ է գալիս.
- Գրգռվածություն.
- Հոգնածության;

- Եղունգների, մազերի փխրունություն.

-  Ատամների  հիվանդություններ
 .
-  Արյան բարձր
  ճնշում.

Մթերքների ցանկ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կալցիում.

1.      Քունջութ. Ամենաշատ կալցիումը պարունակում է քունջութը – 1200 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.

2.      Շվեցարական պանիր – 50% յուղայնություն ունեցող պանրում- 990 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.

3.      Բրինզա -550 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.

4.      Արևածաղիկի սերմեր- 367 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.

5.      Սարդինաձուկ- 330 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.

6.      Խտացրած կաթ  -307 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.

7.      Ընկույզ- 234 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.

8.      Մաղադանոս-245 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում

9.      Ծիրանի չիր -160  միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում

10.     Լոբի- 157 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում

Օրական պետք է սննդի մեջ ներառել այն մթերքները , որոնք կապահովեն 800-1000 միլիգրամ կալցիում:


Blogroll