Booking.com

Պահպանել երիտասարդությունը և գեղեցկությունը երազում է ցանկացած կին: Կան մի քանի գաղտնիքներ, որոնք ավելի երիտասարդ կպահեն կանանց:  Ես կխոսեմ դրանցից մի քանիսի մասին :

Խուսափեք արևից և սոլյարիից

Ոչինչ այնքան չի ծերացնում մաշկը, ինչպես արևայրուքը: Եթե դուք խուսափեք արևից, ապա կերկարացնեք Ձեր երիտասարդությունը  10 տարով : Իսկ գեղեցիկ արևայրուք կարելի է ստանալ հատուկ քսուկների օգնությամբ, որոնք միմիայն երանգ կհաղորդեն մաշկին և չեն ներթափանցի նրա խորը շերտերը:

Երկրորդ կարևոր հանգամանքը ԼԱՎ ՔՈՒՆՆ է: Առավել երիտասարդ և գեղեցիկ լինելու համար անհրաժեշտ է քնել օրական միջինը 8 ժամ: Բոլորն էլ զբաղած են և դժվար է գտնել այդքան ժամանակ,սակայն, հավատացեք, առողջությունն ու գեղեցկությունը ավելի կարևոր են: Պարբերաբար անքնությունը միայն վնասում է Ձեր մաշկը, բացի դրանից քայքայում է նյարդային համակարգը և հանգեցնում է ճարպակալման:

Լավ սնունդ

Մի տանջեք Ձեզ սովի միջոցով,բայց և այնպես ՝ շատ մի կերեք: Գերադասեք սննդում օգտագործել թարմ մրգեր և բանջարեղեն: Պարբերաբար սննդի հետ ընդունեք պոպոկ, որը ավելի կուշացնի կնճիռների առաջացումը: Սակայն պոպոկի չափաբաժինը պետք չէ չարաշահել, քանի որ այն իր մեջ մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում: Մի մոռացեք ձկան մասին: Այն կպաշտպանի Ձեր սիրտն ու արյունատար անոթնորը: Առավել քիչ օգտագործեք քաղցր, բայց երբեք մի հրաժարվեք Ձեր սիրելի թխվածքաբլիթներից:

Հետևեք Ձեր քաշին
Եթե դուք պարբերաբար ավելացնեք և կորցնեք կիլոգրամներ, դա առաջին հերթին վատ ազդեցություն կթողնի Ձեր մաշկի վրա: Հետևեք, որ Ձեր քաշը լինի ստաբիլ, իսկ եթե նկատել եք ,որ գիրանում եք, կրճատեք Ձեր սնման հաճախականությունը: Պարզապես անհրաժեշտ է ընթրիքը փոխարինել կեֆիրով և խնձորով,և մի քանի օր անց Ձեր ավելորդ կիլոգրամները կանհետանան:

Օգտագործեք մեծ քանակությամբ  ՋՈՒՐ:

Սկսեք Ձեր ամեն օրը մեկ բաժակ մաքուր ջրով ,իսկ օրվա ընթացքում լրացրեք Ձեր ջրի պահանջը հյութով: Ձգտեք խմել քիչ-քիչ ,կում-կում: Այդ դեպքում Ձեր երիկամները չեն լարվի: Հիշե՛ք, որ ջրի պակասը հետևանքով Դուք ավելի շուտ կհոգնեք, կունենաք գլխացավեր և խնդիրներ  աղիերի հետ:

Պահպանեք հոգեկան հավասարակշռությունը

Սթրեսը հանդիսանում է շուտ ծերանալու առաջին իսկ պատճառը: Որպեսզի խուսափեք դրանից, ձգտեք Ձեր ժամանակի մեծ մասն անցկացնել բնության գրկում: Դա իր դրական ազդեցությունը կունենա նյարդային համակարգի վրա:
               
                                                                                                   Շարունակելի....



This entry was posted on 00:37 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll