Booking.com

ՕԳՆԵՆՔ ՓՈՔՐԻԿ ՍՏԵՓԱՆԻՆ

2011թ ապրիլին ֆուտբոլ խաղալիս Ստեփանն ընկել և վնասել է ոտքը: Երեխային տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, քանի որկապտուկները չեն ներծծվել: Վանաձորի հիվանդանոցում կասկածել են ռևմատիզմ և 2 ամիս իրականացրել համապատասխան բուժում:Հետո երեխան սկսել է ջերմել: Ծնողները նրան տեղափոխել են Երևան: Այստեղ, տարբեր հիվանդանոցներում երկարատևհետազոտություններից հետո, ի վերջո երեխային ուղեգրել են «Մուրացան» համալսարանական կլինիկա, ուր ախտորոշվել է լիմֆոմա:Ստեփանն անցել է քիմիոթերապիայի 7 փուլ, այժմ ավարտում է ճառագայթային բուժումը, որի ավարտից հետո պետք է անցնիՊԷՏ-հետազոտություն: Այս հետազոտությունը ՀՀ-ում չի կատարվում: Երեխան ծնեղներից մեկի ուղեկցությամբ պետք է մեկնի Մոսկվա:
 
Ստեփան Անդրեասյան
Ծննդյան ամսաթիվ`     03.07.2002 
Հայրը`     Հայկ Անդրեասյան
Մայրը`     Նարինե Սաֆարյան

Ստեփանի ընտանիքը բաղկացած է 6 անձից: Նա ապրում է պապիկի, տատիկի, հայրիկի, մայրիկի և վեցամյա եղբոր հետ: Աշխատում էմիայն հայրը: Ստեփանը 1 տարի հաճախել է մանկապարտեզ, ապա դպրոց, սովորում է Վանաձորի թիվ 1 դպրոցի 5-րդ դասարանում: 8ամիս հաճախել է ֆուտբոլի: Հետաքրքրվում է համակարգչով, մաթեմատիկայով և սպորտով: Երազում է դառնալ ֆուտբոլիստ:
Ստեփանին աջակցելու համար Կոնվերս բանկում բացվել են հաշվեհամարներ.
Հայկական դրամով`   220050947377000
ԱՄՆ դոլարով`   1930006938310101
Ռուսական ռուբլով`   1930006938310158
Օգնենք փոքրիկ Ստեփանին` իրականացնելու իր երազանքները

Լրացուցիչ տեղեկությունների համար`  093  05-28-83  (Նարինե Սաֆարյան)




This entry was posted on 10:12 and is filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll