Booking.com
Սուր լիմֆոբլաստային լեյկոզով հիվանդ 2,5-ամյա Միլենա Տիրացվյանի առողջական վիճակը
3-րդ քիմիաթերապիայից հետո կտրուկ վատացել է: Միլենան այս պահին էլ բուժումներ է ստանում ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Երեկ Միլենայի հայրը` Կարեն Տիրացվյանը «Հետքին» տեղեկացրեց, որ քիմիաթերապիայի 3 կուրսն ընդունելուց հետո երեխայի ոտքերը ուռել և թուլացել են , նա չի կարողանում քայլել, մեծացել է նաև փոքրիկի լյարդը.«Որպեսզի կարողանա ընդունել 4-րդ քիմիան, երեխան պետք է կարողանա քայլել»,- ասում է Միլենայի մայրը`Տաթև Տիրացվյանը: Միլենային անհրաժեշտ են Այլբոմին և Էնդոքսան պրեպարատներըը, որոնք ծնողները ի վիճակի չեն գնելու: Թեև փոքրիկի բուժումները օրենքով սահմանված կարգով պետք է լինեն անվճար, սակայն Ռ.Ա.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, երեխայի բուժումները հետաձգում են ծնողների անվճարունակության պատճառով: 

Երեխայի բուժման համար գումար փոխանցելու նպատակով «ՎԲՏ-Հայաստան» բանկի Արաբկիրի մասնաճյուղում բացվել են հետևյալ հաշվեհամարները.

AMD 16040044848800
USD 16040044848801,
EUR 16040044848802
RUR 16040044848803


This entry was posted on 13:26 and is filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll