Booking.com


Ես գիտեմ, որ էդքան էլ հաճելի չեն օգնություն աղերսող գրությունները:

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Արթենի գյուղում բնակվող Վարդան Խաչատրյանը՝ հայտնելով, որ իր դուստրը՝ 1996թ․ ծնված Նարինեն, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում:
Ճարահատյալ վիճակում հայտնված շիրակցիներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը: Խաչատրյանների հեռախոսահամարն է՝ +37494 95-83-04:
Նարինե Խաչատրյանին օգնություն ցուցաբերելու նպատակով «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում իր անունով բացված են հաշվեհամարներ: Արտերկրից փոխանցումների համար միջնորդ-բանկերի տվյալները տեղադրված են տեսանյութի վերջում:
ՀՀ դրամով - 16048152678000
ԱՄՆ դոլարով - 16048152678001
Եվրոյով - 16048152678002

Բայց ամեն անգամ գրում եմ մեծ հույսով, որ կկարդա հենց ՆԱ, ում փնտրում են հիվանդն ու իր հարազատները:

Էս աղջկան եթե որոշեք այցելել հիվանդանոց, մեղքի մեջ կկորեք ու հաստատ կվերանայեք շատ ու շաաաաատ արժեքներ....

Նախնական տվյալներով բարերարը լուծել է բուժման հետ կապված շատ խնդիրներ: Չնայած վատ չէր լինի սա էլ ճշտել` հանկարծ փաստի առաջ չկանգնեն....

Երիկամը Ֆրանսիայում պիտի փոխպատվաստեն: Որքան հասկացա, Կարմիր Խաչն է դիմավորելու օդանավակայանում ու տեր կանգնելու: Բայց այ վիզայի ու տոմսերի պահը չենք կարողանում արագ լուծել: 5000 եվրո է հարկավոր մոտավորապես: Ու մի քիչ էլ, որ մինչ գնալը կարողանան սնեն երեխային ու շաբաթական երեք օր տաքսիով բերեն Արաբկիր հիվանդանոց՝ դիալիզի համար:

Գուցե գիտե՞ք տուրբյուրոներ, որ կարող են տոմս նվիրել կամ մի շատ էժան տարբերակ կառաջարկեն:

Խնդրում եմ, ով ինչ ինչով կարող է, թող օգնի: Հատկապես ինֆորմացիայի պահով:

Նշեմ երեխայի ծնողների կոնտակտները`

Սաթենիկ-մայր-/077/34-77-81, իսկ հորը` /094/95-83-04:

Շնորհակալություն:

Հ.Գ. Տեսահոլովակում հոր աչքերը ձեզ կօգնեն, որ ՑԱՆԿԱՆԱՔ մի փոքր բան անել էս ընտանիքի համար:






This entry was posted on 7:27 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll