Booking.com

Ռեժիսոր և քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Գևորգյանին օգնություն է անհրաժեշտ․ նա ծանր հիվանդ է


Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հեղինակային հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ դրանք կարելի է դիտել այստեղ:

Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է: Նա ակտիվ պայքարել է Մաշտոցի պուրակի և այլ հանրային տարածքների փրկության համար:

Լուսինեն երկար ժամանակ թուլության զգացում ուներ և չգիտեր այդ վիճակի պատճառը: Միայն այս տարվա մարտին համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերեց, որ նա 10 տարուց ի վեր ապրում է մեկ երիկամով, այն էլ ունի ինֆեկցիա:

Լուսինեն հայտնվել է դժվար կացության մեջ․ ֆինանսների բացակայության պատճառով չի կարող պատշաճ բուժում ստանալ: Այսօր մտավորականի գոյությունը բախտի քմահաճույքին է մատնված:

«Օգնենք Լուսինե Գևորգյանին» նախաձեռնությունը աջակցության խնդրանքով դիմում է բոլոր հնարավորություն ունեցողներին:

Լուսինե Գևորգյանի հեռախոսահամարներն են՝ (091) 301 631, (010) 731 926:

ԱԿԲԱ բանկում բացված է հաշվեհամար՝

220253215960000 /ՀՀ դրամ/

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

հասցե՝ Երևան, Բայրոնի փող. 1

Ստացող՝ Լուսինե Գևորգյան





Ժողովուրդ, 4 տարեկան Արամ Կարապետյանին շտապ օգնություն է հարկավոր…ոչ բժշկական ու պարզ

լեզվով ասած' երեխան գլխուղեղի ուռուցք ունի, որը Հայաստանում վիրահատել են, սակայն շատ շտապ անհրաժեշտ է Արամին տանել արտասահման' ճառագայթային բուժման: Համեմատաբար մատչելի բուժում հնարավոր է իրականացնել Մոսկվայում Բուրդենկոյի անվան բժշկական կենտրոնում, իսկ այդ “մատչելին” կարժենա մոտ 20 հազար ԱՄՆ դոլար:

Ցավոք, նմանօրինակ դեպքերը քիչ չեն ,ու օրական այսօրինակ հայտարարությունների շատ ենք հանդիպում, բայց….Եթե գոնե յուրաքանչյուր 10-րդ կարդացողը, շատ չէ, 1000, 2000 կամ 5000 դրամ փոխանցի, մի երեխայի կյանք էլ հնարավոր կլինի փրկել…

Խնդրում ենք, եկեք անենք դա...

ՎՏԲ Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար

ՀՀ դրամ 16025079658000

ԱՄՆ դոլար 16025079658001

Եվրո 16025079658002

Ռուս.ռուբլի 16025079658003

Շահեն Կարապետյան






Ֆեյսբուքում «Փրկենք փոքրիկ Մարիայի կյանքը» անունով էջ է ստեղծվել, որում, մասնավորապես, ասված է.

«8 ամսական Մարիա Կարենի Սուքիասյանը բոլորիս կողմից անհապաղ օգնության կարիք ունի: Պլանային «կեսարյան հատումով» լիովին առողջ վիճակում ծնված փոքրիկի մեկ ամիսը չլրացած, մարմի վրա ի հայտ է եկել կապտուկներ, որոնք եղել են այտուցված: Մեկ շաբաթ հետո երեխային ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է որ փոքրիկը ստացել է գլխուղեղի ներփորոքային այրունազեղում:

Գլխուղեղի կողմնային փորոքի դրենավորման եղանակով կատարվել է Մարիայի առաջին վիրահատությունը: Փոքրիկ Մարիայի մոտ նկատվել է նաև գլխուղեղի երկրորդային այտուց` դիսլոկացիա… Դրենաժը հեռացնելուց հետո կատարել են գոտկային և փորոքային պունկցիաներ: Հետազոտություններից միառժամանակ պարզվել է որ, երեխայի օրգանիզմից բացակայել է վիտամին /wit/ «K» {DBC-սինդրոմ }, որի հետևանքով խախտվել են լյարդի պարամետրերը:

Վիտամին /vit / «K»-ի բացակայությունը առաջացել է ծննդատանից , որտեղ ներարկել են պատվաստումներ` երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի ժամ հետո: Այդ ներարկած «վիրուս` հեպոցիտ C»-ն, իր ավերիչ գործողության հետևանքը ցույց է տվել մոտ 20-25 օր հետո` շարքից հանելով նորածին երեխայի լյարդը: Լյարդի վերականգնման համար փոքրիկ Մարիան ընդունել է ընդհանուր դեղորայքային բուժումներ: Համատեղ ներարկվել է նաև այրան պլազմա` 4-ից 5 անգամ:

Երեխան գտնվել է նեյրովիրաբույժի մշտական հսկողության ներքո: Հերթական հետազոտություններից հետո , փոքրիկի կյանքը փրկելու համար առաջարկվել է անհապաղ կատարել երկրորդ վիրահատությունը` գլխուղեղի փորոքի շունտավորում, որը ևս կատարվել է: Մարիայի հիվանդության` մանկական հիդրոցեֆալիայի բուժում և հետագա լիարժեք առողջության ապահովում, հնարավոր է միայն Գերմանիայում, Իսրայելում, Անգլիայում, Իտալիայում և այլ առաջադեմ կլինիկաներում:

Մարիայի ծնողները, պապիկն ու տատիկը անկարող են այդչափ մեծ ծախսեր կատարել`փոքրիկ Մարիայի կյանքը փրկելու համար: Այդ իսկ նպատակով փոքրիկ Մարիայի համար բացվել են հատուկ հաշվեհամարներ`ակնկալելով բոլոր հայրենակիցների և բարերարների աջակցությունը: Հարգելիներս. օգնենք ապրելու փոքրիկ Մարիային և յուրաքանչյուրս մեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերենք նշված հաշվեհամարներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Մարիայի պապիկին՝ Գևորգին : Հեռ՝099 33 44 56 , 098 54 64 22

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ / ՀՀ դրամ / Մարիա Սուքիասյան Կարենի 1930045956280100

DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK, USA SWIFT: BKTRUS33 /ԱՄՆ դոլար/ For credit Acc 04418885 CONVERSE BANK YEREVAN, RA, SWIFT: COVBAM22
In favour of MARIA SUKIASYAN

A/c No or Doc. No 1930045956280101

DEUTSCHE BANK AG., Frankfurt-Main, Germany SWIFT: DEUTDEFF /ԵՎՐՈ / For credit Acc./947 2895 CONVERSE BANK YEREVAN, RA, SWIFT: COVBAM22
In favour of MARIA SUKIASYAN
A/c No or Doc. No 1930045956280104»:







Սոնյա Սարգսի Ասատրյանը 3 տարեկան է և նրա մոտ հայտնաբերել են արագ զարգացող արյան լեյկոզ / լեյկիմեա:

Սոնյայի ընտանիքն ապրում է Հայաստանում, Գյումրի քաղաքում, Խանջյան 231, տնակ 106 հասցեում:

1988թ. երկրաշարժից հետո, մինչ օրս, ընտանիքն ապրում է տնակում, սոցիալական ծանր պայմաններում և ընտանիքի միակ եկամուտը հոգում է Սարգիսը' լեյկիմեայով հիվանդ փոքրիկ Սոնյայի հայրը: Սոնյայի տատիկը նույնպես արդեն 1.5 տարի տառապում է կրծքի քաղցկեղով (մեկ անգամ վիրահատվել է և շարունակական բուժման կարիք ունի): Ներկայումս ընտանիքը հայտնվել է խիստ ծանր հոգեբանական և ֆինանսական վիճակում: Իսկ քաղցկեղով հիվանդ տատիկը հրաժարվում է բուժումից' հանուն 3-ամյա թոռնիկի կյանքի փրկության:

Մենք Սարգիսի ընկերներն ենք և փորձում ենք նրան օգնել մեր հնարավորության սահմաններում… Սակայն, նման հիվանդության բուժումը մեծ գումարներ է պահանջում…

Խնդրում ենք Ձեր / Ձեր կազմակերպության որևէ օգնությունը' փոքրիկ Սոնյայի կյանքը փրկելու նպատակով, քանի որ նրա հայրը, թե’ որպես որդի, և, թե’ որպես դստեր հայր, հայտնվել է խիստ անելանելի վիճակում…

Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթերն ու բժշկական եզրակացությունները:

Որևէ պարզաբանման նպատակով կարող եք դիմել փոքրիկ Սոնյայի հորը նշված էլ. հասցեով կամ հեռ.համարով'

· էլ. հասցե – Saklian.06@mail.ru, Ssasatryan@gmail.com

· հեռ. համար - +37493553555, +37477051525, +37477306090

Կարող եք կապվել նաև մեր հետ նշված էլ. հասցեով:

Նախապես հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը' նամակն ընթերցելու և հետաքրքրվածություն ցուցաբերելու համար, քանի որ նման իրավիճակում որևէ տեսակի օգնությունը խիստ սպասված է…

Թող Աստծո Աջը հովանավորի Ձեզ' բոլոր բարի գործերում…

«Օգնենք փոքրիկ Սոնյային»


Շնորհակալություն ձեր ցանկացած օգնության համար,որը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին՝.
2050153203151001 AMD
2050153203151021 USD
2050153203151040 EUR
2050153203151041 RUB




2011թ հոկտեմբերի 7 քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ անցկացրած Սաթենիկը ամբողջովին չի ապաքինվել, նրան անհրաժեշտ վերականգնողական բուժումը կարող է իրականացվել միայն Եվրոպայի առաջատար կլինիկաներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա մայրը` Նաիրան:

Աղջկան օգնելու նպատակով հարազատները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Օգնենք Սաթենիկին» անունով խումբ են բացել, որպեսզի կարողանան նրա բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքել:

Մայրը նշեց, որ իրենք կապ են հաստատել Բարսելոնայի հիվանդանոցներից մեկի հետ, որտեղից հայտնել են, որ աղջկա վերականգնողական բուժման համար անհրաժեշտ է մոտ 90-100 հազար եվրո: Եթե գումարը հավաքվի, նրանք նախատեսում են մեկնել օգոստոսին:

Մայրը տեղեկացրեց, որ աղջիկը դեռ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, պարբերաբար մերսումների համար տանում են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: Սաթենիկը մի շարք առողջական խնդիրներ ունի` կապված հիշողության, ուղեղի աշխատանքի, մկանների հետ, քանի որ ձեռքերը, ոտքերը չի կարողանում շարժել, մտերիմները ամեն ինչ անում են նրա փոխարեն: «Ինքը չէ, իմ աղջիկը իր նման չէ, ես իրեն լավ եմ ճանաչում, իմ երեխան է, կարող է այնպիսի բաներ անել, որ ինքը ամբողջ կյանքում չի արել, մանկական բաներ կարող է անել: Օրվա ընթացքում ինչ լինում է, ոչինչ չի հիշում, ընդհանրապես ոչինչ չի հիշում, բացի իր ուրախ մանկությունից: Ինքնուրույն ոչինչ չի անում, մենք իրեն հագցնում, ուտեցնում ենք, ամբողջը մկանային կծկումներ են իր մոտ»,- նշեց մայրը:

Նա ասաց, որ աղջիկը քայլում է դժվարությամբ` իր եւ բուժքրոջ օգնությամբ, հարցեր չի տալիս, իսկ իրեն ուղղվող հարցերին պատասխանում է գլխի շարժումով, կամ «եթե հարցնես` ոնց ես, դժվարությամբ կասի` լավ եմ»: Մայրը նշեց, որ այստեղի բժիշկները արել են այն, ինչ հնարավոր է, նրա հետագա վերականգնումը հնարավոր է միայն արտերկրում, այդ մասին հայտնում են նաեւ հայաստանյան բժիշկները: «Մենք անզոր ենք, որովհետեւ Սաթենիկի ոչ մի քայլը չենք հասկանում, ինքը կարող է հանգիստ նստած լինել, մեկ էլ սթրես իր մոտ առաջանա, սկսի բոլորի վրա գոռալ, տարօրինակ բաներ անի, անսովոր երեւույթ է էլի, բժիշկները ամեն ինչ անում են, բայց ոչինչ չենք հասկանում: Վիճակը կայուն չէ, վերջերս էլի ուշագնացություն էր, ճնշման տատանում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա Սաթենիկ Միրզոյանը տարել է քթի միջնապատի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս: Աղջիկը 10 տարի հաճախել է լատինամերիկյան պարերի, եւ եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կլիներ պարապմունքների ժամանակ: Կոմայից դուրս գալուց անցել է 1 տարի, բայց նրա առողջական վիճակում չնչին փոփոխություններ են նկատվում: «Այդ 1 տարվա ընթացքում կենտրոնի բժիշկներն արել են իրենց հնարավորության սահմաններում ամեն բան նրա ապաքինման համար, սակայն դեռ կան բազմաթիվ առողջական խնդիրներ, որ խոչընդոտում են Սաթենիկի լիարժեք ապաքինմանը: Սաթենիկի հետ պատահածն ամբողջ աշխարհի մասշտաբով հազվադեպ է պատահում: Նրա վիճակն անհասկանալի է նաեւ բժիշկների համար:

Կենտրոնի բժիշկներն այլեւս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել եւ խուրհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում, որի համար պահանջվում է բավականին մեծ գումար: Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից: Որպես ծնող` խնդրում եմ բոլոր բարերար մարդկանց օգնություն ցուցաբերել Սաթենիկին: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան: Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներով:

004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-101 CUA USD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-102 CUA EUR MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK»,-ասված է ծնողների հայտարարության մեջ:





15-ամյա Հենրիկ Համբարձումյանին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում ճանաչում էին բոլոր այն մարդիկ, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ՝ երբ դեռ լույսը չէր բացվել, տատիկի հետ մաքրում էր Երեւանյան փողոցները, որ կարողանար օգնել ընտանիքին՝ հոգալու կենցաղային ծախսերը:

Հենրիկին, սակայն, վերջին ամսվա ընթացքում էլ ոչ ոք չի տեսնում. պարզվել է, որ երեխան տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությամբ եւ այժմ «Յոլյանի անվան արյունաբանական» կենտրոնում է:

Նրան բուժման համար անհրաժեշտ է տեղափոխել Գերմանիա, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքը չի կարողանում նունիսկ նրա ամենoրյա անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալ:

Ամեն օր նրա դեղորայքի համար մայրը վճարում է 20,000-30,000 դրամ գումար, իսկ Գերմանիայում բուժվելու համար անհրաժեշտ է ամենաքիչը 100,000 եվրո գումար:

Երեխան դեռ շատ ծանր վիճակում չէ ու արտասահմանում բուժում ստանալու դեպքում հնարավոր է, որ փրկվի:

Նրան օգնելու համար հաշվեհամար է բացվել Ինեկոբանկում՝ 2050057830501002, տատիկի՝ Վիկտորիա Համբարձումյանի անունով:

- See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/84617#sthash.KTO72Wwp.dpuf


Սուսաննա Ալեքսանյանը 60 տարեկան է: Այս տարի նրա մոտ հայտնաբերվել է կրծքի
քաղցկեղ` կարցինոմա: Վիահատությունից հետո արված հետազոտության` կիսոլոգիայի, արդյունքում պարզվել է, որ քաղցկեղն արդեն 4-րդ աստիճանի է` շատ ագրեսիվ և արագ աճող մետաստազներով: Անհրաժեշտ է քիմիաթերապիայի առնվազն 8 ասեղ և ճառագայթային բուժում` յուրաքանչյուրը 300 հազար դրամ արժեքով: Իսկ ընտանիքը մի կերպ կարողացել է հայթայթել միայն վիրահատության ծախսերը:((((

Առաջարկվել է նաև բուժումը շարունակել Գերմանիայում, սակայն այդ խն  mmmbm դրի կարգավորման համար հսկայական գումարներ են անհրաժեշտ, ինչի հնարավորությունը Սուսաննան չունի: Միայն դեղորայքի ձեռքբերումն էլ նրա կյանքը կերկարացնի մի քանի տարով.... իսկ ինչ կա կյանքից ավելի թանկ.....

Սուսաննա Ալեքսանյանի ամուսինը 3-րդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում: Նրանք իրենց որդու ընտանիքի հետ միասին (կին և անչափահաս մեկ երեխա), ապրում են վարձված բնակարանում, աշխատում է միայն որդու կինը:
Բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ, խնդրում ենք օգնել հիվանդ մարդուն:

Հաշվեհամարը բացված է Արդշինինվեստ բանկում:
AMD - 2470019636580000


Blogroll