Հաց ուտելուց առաջ գրեյփֆրուտի հյութը կամ կես հատ արքայանարինջի օգտագործումը կարող է օգնել խուսափել ավելորդ քաշից: Նման եզրահանգման են եկել Նյու-Յորքի Վանդերբիլթ համալսարանի մասնագետները, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը` վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր օգտագործել են գրեյփֆրուտի հյութ կարողացել են էականորեն նիհարել: Ընդ որում, կարեւոր է օգտագորել այն հաց ուտելուց առաջ: 14 օրվա ընթացքում փորձաքննություն անցածները կարողացել են կորցնել քաշի 7 տոկոսը, որը հավասարազոր է 7 կգ-ի:
06:53 -
-
13
коммент.
Իտալիայի Կատանձարո քաղաքի համալսարանի գիտնական Լուկա Պասամոնտին որոշել է այն մթերքների ցանկը, որոնք հնարավորություն են տալիս ազատվել գրգռվածությունից ու ցասումից։ Այդ մթերքն են շոկոլադը, խավիարը, կաթը, պանիրը, խոզի, տավարի, հավի մսերն ու ընկուզեղենը։
Մասնագետը կարողացել է ապացուցել, որ լավ տրամադրության գրավականը «ճիշտ սնունդն» , որը պարունակում է տրիպտոֆան ամինաթթուն, սակայն որպես կանոն այդ մթերքները «հակադիետիկ» են։
Այնուամենայնիվ, Պասամոնտին շեշտում է, որ մարդը օրական նվազագույնը 350 գրամ նման սնունդ պետք է օգտագործի, ինչը թույլ կտա խուսափել սթրեսից, նվազեցնել ագրեսիվությունը և վերահսկել բացասական էմոցիաներն ու ցասումը, ավելին, նման դիետան կարող է հոգեկան հիվանդություններ բուժել։
Ուշագրավ է, որ նա այլընտրանք չի առաջարկում, թե ինչպես պահպանել կազմվածքը։
Պասամոնտին համոզված է, որ նիհար մարդիկ ավելի չար են քան գերերը, տրիպտոֆանի պակասության պատճառով։
04:36 -
-
1 коммент.
Դանիացի գիտնականները զգուշացնում են, որ կոպերի վրա խոլեստերինային գոյացություններով մարդիկ ավելի շատ են հակված սրտի կաթվածի և այլ լուրջ հիվանդությունների:
BMJ բժշկական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեղին գոյացություններով (քսանտելազմներով) հիվանդների մոտ 48 %-ով ավելի բարձր է ինֆարկտի հավանականությունը:
Քսանտելազմները հիմնականում կազմված են խոլեստերինից: Դրանց առկայությունը դեմքի վրա սովորաբար ցույց է տալիս, որ մարմնի մյուս մասերում էլ խոլեստերինի մեծ կուտակումներ կան:
Աթերոսկլերոզը կամ անոթների ներքին պատերին խոլեստերինի նստվածքը կարող է ինսուլտի և ինֆարկտի հանգեցնել:
Աթերոսկլերոզը կամ անոթների ներքին պատերին խոլեստերինի նստվածքը կարող է ինսուլտի և ինֆարկտի հանգեցնել:
Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ իրենց բացահայտումները կօգնեն լուրջ հիվանդություններն ախտորոշել առավել վաղ փուլերում:
09:39 -
-
1 коммент.
Սև շոկոլադը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու սպորտային հաջողությունների համար՝ այնքան, որքան լիակատար կանոնավոր մարզումները, գրում է The Daily Mail–ը։
Անգամ երբ մարդ կանոնավոր պարապմունքների հետ մեկտեղ սննդի մեջ շոկոլադի փոքր չափաբաժին է օգտագործում, արդյունքները 50 տոկոսով ավելի բարձր են լինում։
Գաղտնիքը Էպիկատեխին կոչվող միացության մեջ է։ Այն նպաստում է մկանների աճին՝ այնպես, ինչպես վազքի պես ակտիվ ֆիզիկական գործունեությունը։
Ամերիկացի գիտնականները մկների վրա կատարված փորձի արդյունքում պարզել են, որ «միացությունը նաև միտոխոնդրիայի արտադրության է հանգեցնում, այն է՝ բջիջների «էներգետիկ կայանների» ու մազանոթների քանակի մեծացման, որոնց շնորհիվ մկանները սնուցվում են թթվածնով»։
Արդյունքում՝ դա էներգիայի մեծ լիցք է հաղորդում։
10:57 -
-
1 коммент.
Հայտնաբերվել է քաղցկեղը բուժող վիրուս. այն, հայտնվելով մարդու արյան մեջ, կարող է ոչնչացնել ուռուցքային բջիջները: Բժիշկները կարծում են, որ այս նոր մեթոդը շեշտակի կմեծացնի ուռուցքի դեմ պայքարի արդյունավետությունը:
Քաղցկեղով հիվանդ 23 կամավորների մասնակցությամբ անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ վիրուսը ունակ է խոցել միայն ուռուցքը` չվնասելով առողջ հյուսվածքները:
Մասնագետ ուռուցքաբանները խոստումնալից են համարում այս փորձարկման արդյունքները, չնայած արդյունավետ վիրուսային թերապիայի ստեղծման աշխատանքները դեռ սաղմնային վիճակում են:
Վիրուսներով ուռուցքը վերացնելը նոր գաղափար չէ, սակայն նախկինում փորձում էին վիրուսը անմիջապես ներարկել ուռուցքի մեջ, որպեսզի իմունային համակարգը նախնական փուլում չկլանի այն:
Ինչպես ներկայացնում է Nature ամսագիրը, փորձարկման ընթացքում գիտնականներն օգտագործել են նախկինում կիրառվող կարմրուկի պատվաստանյութի մուտացիայի ենթարկված վիրուսը: Այն ստացել է JX-594 անվանումը և ներարկվել տարբեր օրգանների ախտահարմամբ կամավորների ներերակման տարբերակով:
8 անձանցից, որոնց ներարկվել է վիրուսը, 7-ի մոտ վիրուսն արագ տարածվելով ախտահարված հյուսվածքներում, չի խոցել առողջ հյուսվածքները:
6 հիվանդի մոտ ինֆեկցիան կասեցրել է ուռուցքի հետագա ընթացքը:
Նախնական փորձարկման նպատակն է պարզել վիրուսի՝ առողջության համար անվտանգ լինելը։ Այն ներարկվել է միան մեկ չափաբաժին, այ պատճառով էլ հիվանդները չեն ապաքինվել:
Լոնդոնյան «Բարտս» բժշկական համալսարանի ուռուցքաբանության ինսիտուտի ղեկավար պրոֆեսոր Նիկ Լեյմոյնը «Բի-Բի-Սի»–ին ասել է, որ «առավել հուսադրող է այն փաստը, որ վիրուսը զարգանում է միմիայն ախտահարված օրգաններում, և հատկապես լիահույս ենք, քանի որ արդյունք կա նույնիսկ քաղցկեղի մեզոտելիոմայի հարցում, որն առավել դժվարությամբ է բուժվում»:
Blogroll
-
Շաքարային դիաբետը քրոնիկ վիճակ է, որը բնորոշվում է արյան գլյուկոզային մակարդակի կայուն բարձրացմամբ: Այն առաջանում է, որբ ենթաստամոքսա...
-
Ինչո՞ւ են մարդիկ համբուրվում . Մարդու օրգանիզմում արտադրվում է մի նյութ, որ ն իր թմրեցնող ազդեցությամբ 200 անգամ ավելի ուժեղ է ք...
-
Բոլոր նրանք , ովքեր ունեն բշտիկներ, երազում են ազատվել դրանցից՝ մաքրելով մաշկը: Պարզվում է, որ բշտիկներին հրաժեշտ տալը հետաքրքիր և նույնիսկ...
-
Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը: Ամենատարա...
-
Մարդու օրգանիզմի ամենակարևոր տարրերից մեկը ԿԱԼՑԻՈՒՄՆ է : 40 -ն անց կանանց համար հատկապես կարևոր է լրացնել կալցիումի պակասը, քանի որ հորմ...
-
Կանանց 30 տոկոսը սեքսից հետո տխրում է: Տարածված հայտնի կարծիքի համաձայն` սեքսից անմիջապես հետո մարդու վրա թե ֆիզիկապես, թե հոգեպես հանգստո...
-
Իսրայելի գիտնականները բացահայտել են, որ բերանի տհաճ հոտի դեմ կարելի է պայքարել ՍՈՒՐՃ-ի օգնությամբ: Նրանք բացահայտել են, որ ցանկացած տեսակ...
-
Մենք կարող ենք ժամերով պատմել ընկերուհուն, թե ինչպես ենք խնամում մազերը և պահպանում կազմվածքը, կամ նրա առջև բացել նիհարելու գաղտնիքները։ Բ...
-
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ իրականում գեղեցիկ կանայք ու աղջիկները լուսանկարներում շատ ավելի քիչ գրավիչ են լինում: Հետազոտություն...
-
Հաց ուտելուց առաջ գրեյփֆրուտի հյութը կամ կես հատ արքայանարինջի օգտագործումը կարող է օգնել խուսափել ավելորդ քաշից: Նման եզրահանգման են եկե...