Booking.com
Կանանց 30 տոկոսը սեքսից հետո տխրում է:
Տարածված հայտնի կարծիքի համաձայն` սեքսից անմիջապես հետո մարդու վրա թե ֆիզիկապես, թե հոգեպես հանգստություն է իջնում: Սակայն Քվինսլենդի պրեֆեսոր Ռոբերտ Շվեյցերի անցկացրած ուսումնասիրությունը, որին մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ կին, միանգամայն այլ բան է վկայում. որոշ կանանց մոտ սեքսով զբաղվելուց հետո նկատվում է խիստ հակառակ պատկերը` տխրություն, տագնապի զգացում եւ անգամ արցունքահոսություն:
Ըստ գիտնականի` այս երեւույթը գրանցվել է հարցված կանանց 30 տոկոսի մոտ: Նրա խոսքով` սեքսի որակն այստեղ որեւէ դեր չի խաղացել: Կանանց 30 տոկոսի մոտ նման զգացումների առաջացումը Շվեյցերը բացատրում է նրանց օրգանիզմի կենսաբանական յուրահատկություններով:


This entry was posted on 11:31 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

2 коммент.:

    Анонимный комментирует...
    Этот комментарий был удален администратором блога.
  1. ... on 18 ноября 2011 г. в 23:00  
  2. Анонимный комментирует...

    Այդ երևույթի պատճառներից մեկն հավանաբար այն է, որ տղամարդիկ սեքսից հետո բավարարված ու անտարբեր քնում են: Այդ իսկ պատճառով ,սիրելի΄ տղամարդիկ, ուշադրության արժանացրեք ձեր կողակցին ևս մի քանի րոպե` ասելով նրան ,թե որքան եք սիրում, և , որ նա անկրկնելի էր:

  3. ... on 17 мая 2012 г. в 08:00  

Blogroll