Փոքրիկ Հայկը 2.5 տարեկան է, ծնվել է խորն անհաս, սուր թթվածնային քաղցով և բազմաթիվ
խնդիրներով՝ մանկական ուղեղի պարալիչ (ՄՈՒՊ), 4 վերջույթների կվադրիպլեգիա, գլխուղեղի աջ հատվածի կիստաներ: Երեխան ունի նաև կրիպտորխիզմ, գտնվում է էնդրոկրինոլոգի հսկողության տակ, ստանում է հորմոնալ բուժում, կատարվել է վիրահատություն: Բժիշկները պնդում էին, որ մայրը հրաժարվի երեխայից, քանի որ նա կունենա մտավոր և ֆիզիկական խնդիրներ և լիարժեք չի լինի, սակայն մայրը չհրաժարվեց փոքրիկից: Աստծո կամքով և մոր հավատքով երեխան ունի մեծ առաջընթաց՝ տարիքին համապատասխան զարգացած է և ունի խոսք: Այս 2.5 տարիների ընթացքում Հայկն անցել է բազմաթիվ բժշկական միջամտություններ և վերականգնողական թերապիաներ, որոնք Հայաստանի Հանրապետության պետպատվերի շրջանակներում տրամադրում է ընդամենը տարեկան 2 անգամ, մեկ ամսով: Հայկին անհրաժեշտ է հետազոտություն Գերմանիայում, որը նրա մայրը անկարող է ապահովել անվճարունակության պատճառով: Բացի հետազոտությունից նրան անհրաժեշտ են պարբերաբար վերականգնողական պարապմունքներ՝ հիպոթերապիա, հիդրոթերապիա և ֆիզիոթերապիա: Երեխան ունի կանգնակի, քայլակի, օրթոպեդիկ կոշիկների և այլ անհրաժեշտ պարագաների կարիք:
Դուք կարող եք օգնել փոքրիկ Հայկին՝ գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին
ՎՏԲ-Հայաստան Բանկ Շենգավիթի մ/ճ
հ/հ 16046032978400
USD 16046032978401
EUR 16046032978402
RUR 16046032978403
Հայկի մայրիկի կոնտակտային տվյալներն են՝ 093586621- Պայծառ
Դուք կարող եք օգնել փոքրիկ Հայկին՝ գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին
ՎՏԲ-Հայաստան Բանկ Շենգավիթի մ/ճ
հ/հ 16046032978400
USD 16046032978401
EUR 16046032978402
RUR 16046032978403
Հայկի մայրիկի կոնտակտային տվյալներն են՝ 093586621- Պայծառ