Booking.com
Սուր լիմֆոբլաստային լեյկոզով հիվանդ 2,5-ամյա Միլենա Տիրացվյանի առողջական վիճակը
3-րդ քիմիաթերապիայից հետո կտրուկ վատացել է: Միլենան այս պահին էլ բուժումներ է ստանում ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Երեկ Միլենայի հայրը` Կարեն Տիրացվյանը «Հետքին» տեղեկացրեց, որ քիմիաթերապիայի 3 կուրսն ընդունելուց հետո երեխայի ոտքերը ուռել և թուլացել են , նա չի կարողանում քայլել, մեծացել է նաև փոքրիկի լյարդը.«Որպեսզի կարողանա ընդունել 4-րդ քիմիան, երեխան պետք է կարողանա քայլել»,- ասում է Միլենայի մայրը`Տաթև Տիրացվյանը: Միլենային անհրաժեշտ են Այլբոմին և Էնդոքսան պրեպարատներըը, որոնք ծնողները ի վիճակի չեն գնելու: Թեև փոքրիկի բուժումները օրենքով սահմանված կարգով պետք է լինեն անվճար, սակայն Ռ.Ա.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, երեխայի բուժումները հետաձգում են ծնողների անվճարունակության պատճառով: 

Երեխայի բուժման համար գումար փոխանցելու նպատակով «ՎԲՏ-Հայաստան» բանկի Արաբկիրի մասնաճյուղում բացվել են հետևյալ հաշվեհամարները.

AMD 16040044848800
USD 16040044848801,
EUR 16040044848802
RUR 16040044848803


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑԵՔ ԵՎ ՓՈՐՁԵՔ ՕԳՆԵԼ… Այս երեխաները հիվանդ են ռետինոբլաստոմա հիվանդությամբ (աչքի քաղցկեղ), ընտանիքի վեց երեխաներից երեքը տառապում են այս հիվանդությամբ: Երեխաներից մեկին կատարել են դենուկլեացիա (աչքի հեռացում), մյուսները նույնպես այդ վտանգի առջև են կանգնած: Ընտանիքին հարկավոր է 25000$, որպեսզի երեխաները բուժում ստանան Մոսկվայում: Մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել փոքրիկներին՝ կատարելով իր ներդրումը: Նրանք իրոք շատ են զգում Ձեր օգնության կարիքը: Ինչու՞ նրանք էլ չապրեն ու չլինեն երջանիկ, ինչու՞ նրանք էլ չտեսնեն աշխարհի ամեն մի գեղեցիկ անկյունը և չվայելեն կյանքը: ՄԻԱՑԻՐ ՄԵԶ ԵՎ ՕԳՆԻՐ ՝ դարձնելով մանուկների կյանքը ավելի ուրախ, անհոգ ու երջանիկ: 

Մեր հաշվեհամարն է՝"ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ "ԱՐԱԲԿԻՐ" ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Դիանա Կարապետյան Էդուարդի AH0254216,18/10/06,012

 Հաշվի համար AMD 163058016748 
Հեռ.՝ +(374)91-955-095


Blogroll