Booking.com
Показаны сообщения с ярлыком բուժում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком բուժում. Показать все сообщения

Գերմանացի մասնագետները պարզել են, որ տղամարդկանց և կանանց օրգանիզմում նյութափոխանակությունը տարբեր կերպ է տեղի ունենում: Հաշվի առնելով այդ՝ նրանք համարում են, որ տարբեր սեռի հիվանդների բուժման մոտեցումը պետք է տարբեր լինի, հաղորդում է Meddaily-ն:
Գիտնականներն ուսումնասիրել են արյան ավելի քան 3000 նմուշ և պարզել, որ տղամարդկանց և կանանց մոտ նյութափոխանակության 131 միջանկյալ արգասիքներից 101-ը տարբերվում են:
Բժիշկներն իրենց գործընկերներին առաջարկում են բուժման ընթացքում ցուցաբերել անհատական մոտեցում՝ այլ գործոններից բացի հաշվի առնելով նաև հիվանդի սեռը: Դա առավել կարևոր է այնպիսի հիվանդությունների բուժման գործում, ինչպիսին են քաղցկեղը, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը և այլն:   Թերթ.am


Եվրոպացի բժիշկները պատրաստվում են իրականացնել ցրված սկլերոզի բուժման մեթոդի կլինիկական հետազոտությունների փորձարկումը ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով:

Փորձարկման նպատակն է ստուգել՝ կարո՞ղ են արդյոք հիվանդի ոսկրածուծից վերցված ցողունային բջիջները դանդաղեցնել կամ չեզոքացնել գլխուղեղի և ողնուղեղի նյարդային վերջույթներին իմուն համակարգի պատճառած վնասները:

Կենդանիների վրա լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկրածուծից վերցված ցողունային բջիջները կարող են պաշտպանել միելինը, որով պատված են նյարդաթելերը:

Պրոգրեսիվող պարալիչի հանգեցնող ցրված սկլերոզը վերջին տարիներին դարձել է ամենատարածված աուտոիմուն հիվանդություններից մեկը, հաղորդում է BBC Russian-ը:
                                                                                                                       Թերթ.am



Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի մասնագետները համարում են, որ իրենց հաջողվել է մշակել հատուկ դեղամիջոց, որը կկանխի ատամների քայքայումը: Գիտնականները հայտնել են, որ հայտնաբերված նյութը ազդում է կարիեսի զարգացման վրա և կարող է ուղղորդել այդ ախտաբանական գործընթացը, հաղորդում է Raut-ը:
Կարիեսը կանխարգելելու համար հարկավոր է օգտագործել հատուկ ֆտոր պարունակող մածուկ և պարբերաբար հաճախել ատամնաբուժական կլինիկա:
Նոր դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել փորձաքննություն անցած 950 կամավորների 70 տոկոսի ախտահարված ատամները, որոնց ախտահարման աստիճանը բավականին բարձր է եղել:
Մասնագետները, սակայն, հայտնել են, որ ֆտոր պարունակող նոր մածուկով օրվա ընթացքում երկու անգամ ատամների մաքրումը ոչ թե ամբողջությամբ կանխում է կարիեսի առաջացումը, այլ՝ դանդաղեցնում է ատամների քայքայման գործընթացը:
Ֆտոր պարունակող մածուկները նորություն չեն ատամնաբուժության և բերանի խոռոչի հիգիենայի ոլորտներում, սակայն ավստրալացի գիտնականների հայտնաբերած դեղանյութի արդյունավետությունը մի քանի անգամ գերազանցում է մինչ օրս գոյություն ունեցող նմանատիպ կանխարգելիչ նյութերի ազդեցությանը: Թերթ.am


Blogroll