Առջևում Ամանոր է. մանուկների կողմից ամենասպասված և սիրելի տոնը:
8-ամյա Մադորան ընդամենը 20 օր առաջ Ձմեռ պապիկից բոլորովին այլ բան էր խնդրում, իսկ հիմա խնդրում է մի բան՝ առողջություն:
Ամանորը Մադորան ստիպված կլինի դիմավորել հիվանդանոցում, քանի որ բժիշկները մոտ 20 օր առաջ շատ անսպասելիորեն նրա մոտ հայտնաբերել են Սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությունը: Նա արդեն 16 օր է բուժման նպատակով գտնվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Սոցիալապես անապահով Հարոնյանների ընտանիքը բնակվում է Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում: Մադորան ապրում է հոր, մոր և կրտսեր քրոջ հետ: Դպրոցում սովորում է գերազանց. երազում է բժշկուհի դառնալ:
8-ամյա Մադորան ստիպված է մի շարք դեղեր ընդունել, բացի այդ դեկտեմբերի 14-ին արդեն մեկ անգամ անցել է քիմիոթերապիայի առաջին կուրսը:
Չնայած արյունաբանական կենտրոնում փոքրիկ Մադորան ուշադրության և հոգատարության պակաս բժիկների կողմից չի զգում, սակայն նրա արդյունավետ ապաքինման համար անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում:
Բնականաբար սոցիալապես անապահով ընտանիքը, որը ծայրը ծայրին է հասցնում երեխային դեղերով ապահովել, չի կարող հոգալ արտերկրում երեխայի բուժման ծախսերը: Ընդհանուր առմամբ Գերմանիայում բուժում ստանալու համար պահանջվում է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար:
Փոքրիկը լիահույս է, որ բոլոր բարի մարդիկ և Ձմեռ պապը, կօգնեն իրեն շուտափույթ բուժման հարցում:
Իսկ մինչ այդ նա իր հիվանդասենյակում, որտեղ պարտավոր է անցկացնել դեռ 3 ամիս, տեղադրել է հատուկ տուփ, որպեսզի բոլոր իրեն այցելողները իրենց լուման ներդնեն իր բուժման համար:
Մադորա Հարոնյանի բուժումն արտերկրում շարունակելու նպատակով <ՎՏԲ Հայաստան> բանկի <Արաբկիր> մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ:
VTB Transfer ù³ñïÇ Ñ³Ù³ñ ìî´-г۳ëï³Ý ´³ÝÏ ²ñ³µÏÇñ Ù/×-áõÙ µ³óí»É »Ý ù³ñï³ÛÇÝ Ñ³ßÇíÝ»ñª
AMD 16040044560900
USD 16040044560901
EUR 16040044560902
RUR 16040044560903
Կոնտակտային տվյալներ. (077) 349201- Բելլա Բախշյան, փոքրիկի մայրը
Մի եղեք անտարբեր, Ձեր լուման ներդնելով՝ Դուք կարող եք փրկել այս փոքրիկի կյանքը:
Աղբյուրը՝ Slaq.am