Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Վազգենի Սաֆարյանը թունավորման հետևանքով դարձել է 1-ին կարգի հաշմանդամ: 6 ամիս գտնվելով կոմայի մեջ՝ նա ի վերջո գիտակցության է եկել: Բժիշկները Հակոբի հիվանդությունը ախտորոշել են հիպօքսիկ էնցեֆալոպաթիա:
Հիվանդը անկողնային է, նրա մոտ նկատվում է վերջույթների արտահայտված թուլություն, անշարժություն, մկանային գերլարվածություն: : Խանգարվել են կարևոր կենսաբանական ֆունկցիաները:
Հակոբի բուժումը լիակատար իրականացնելու համար պետք է նրան տեղափոխել Գերմանիա: Բուժման համար անհրաժեշտ գումարը հայթայթելու նպատակով Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի Կոտայքի մասնաճյուղում բացվել է հաշվեհամար Հակոբի հոր՝ Վազգեն Սաֆարյանի անունով՝ 220113325579000
0 коммент.: