Booking.com


Առջևում Ամանոր է. մանուկների կողմից ամենասպասված և սիրելի տոնը:

8-ամյա Մադորան ընդամենը 20 օր առաջ Ձմեռ պապիկից բոլորովին այլ բան էր խնդրում, իսկ հիմա խնդրում է մի բան՝ առողջություն:

Ամանորը Մադորան ստիպված կլինի դիմավորել հիվանդանոցում, քանի որ բժիշկները մոտ 20 օր առաջ շատ անսպասելիորեն նրա մոտ հայտնաբերել են Սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությունը: Նա արդեն 16 օր է բուժման նպատակով գտնվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:

Սոցիալապես անապահով Հարոնյանների ընտանիքը բնակվում է Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում: Մադորան ապրում է հոր, մոր և կրտսեր քրոջ հետ: Դպրոցում սովորում է գերազանց. երազում է բժշկուհի դառնալ:

8-ամյա Մադորան ստիպված է մի շարք դեղեր ընդունել, բացի այդ դեկտեմբերի 14-ին արդեն մեկ անգամ անցել է քիմիոթերապիայի առաջին կուրսը:

Չնայած արյունաբանական կենտրոնում փոքրիկ Մադորան ուշադրության և հոգատարության պակաս բժիկների կողմից չի զգում, սակայն նրա արդյունավետ ապաքինման համար անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում:

Բնականաբար սոցիալապես անապահով ընտանիքը, որը ծայրը ծայրին է հասցնում երեխային դեղերով ապահովել, չի կարող հոգալ արտերկրում երեխայի բուժման ծախսերը: Ընդհանուր առմամբ Գերմանիայում բուժում ստանալու համար պահանջվում է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար:

Փոքրիկը լիահույս է, որ բոլոր բարի մարդիկ և Ձմեռ պապը, կօգնեն իրեն շուտափույթ բուժման հարցում:

Իսկ մինչ այդ նա իր հիվանդասենյակում, որտեղ պարտավոր է անցկացնել դեռ 3 ամիս, տեղադրել է հատուկ տուփ, որպեսզի բոլոր իրեն այցելողները իրենց լուման ներդնեն իր բուժման համար:

Մադորա Հարոնյանի բուժումն արտերկրում շարունակելու նպատակով <ՎՏԲ Հայաստան> բանկի <Արաբկիր> մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ:

VTB Transfer ù³ñïÇ Ñ³Ù³ñ ìî´-г۳ëï³Ý ´³ÝÏ ²ñ³µÏÇñ Ù/×-áõÙ µ³óí»É »Ý ù³ñï³ÛÇÝ Ñ³ßÇíÝ»ñª

AMD 16040044560900

USD 16040044560901

EUR 16040044560902

RUR 16040044560903

Կոնտակտային տվյալներ. (077) 349201- Բելլա Բախշյան, փոքրիկի մայրը

Մի եղեք անտարբեր, Ձեր լուման ներդնելով՝ Դուք կարող եք փրկել այս փոքրիկի կյանքը:

Աղբյուրը՝ Slaq.am


2012 թ.-ի սեպտեմբերին 4-ամյա Լիլիթի մոտ հայտնաբերվել է երիկամի չարորակ ուռուցք: Այժմ Լիլիթը բուժվում է Ֆրանսիայի Լիլլ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Բուժման առաջին փուլի և վիրահատման համար անհրաժեշտ գումարի մեծ մասը փոխանցված է, սակայն բուժումը կտևի ամենաքիչը 1 տարի, որի համար կպահանջվի ավելի քան 30.000 ԱՄՆ դոլար: Ձեր կողմից նվիրաբերված ցանկացած գումար կօգնի Լիլիթին: Խնդրում ենք օգնել՝ փրկելու նրա կյանքը: Նախապես շնորհակալություն:

Փոխանցում կարող եք կատարել Հայէկոնոմբանկի հետևյալ հաշվեհամարներով՝ 

AMD - 163288028141 
USD - 163288028158 
EUR - 163288028166 
հաշվի պատասխանատու՝ Շուշանիկ Առաքելյան (Լիլիթի մայրը) հեռ. 091 210 213 Կամո (Լիլիթի հայրը) -------------------------------------------

 In September 2012 four year old Lilit was diagnosed to have a cancer of the kidney. Now Lilit is in a hospital in Lill, France. A great part of money for treatment is already transfered, but the full treatment will last at least 1 year, and more than 30.000$ is needed. Each amount of money you donate will help Lilit. Please, help to save her life. Thank you all. --------------------------------------------- 
For transfers in USD Armeconombank, Armenia Beneficiary: Araqelyan Shushanik Account no: 163288028158 tel: +39491210213 Kamo (Lilit's father)



3 տարեկան Միլենան տառապում է ռիտինոբլաստոմա (աչքի չարորակ ուռուցք) հիվանդությամբ: Օգոստոս ամսին աղջնակը վիրահատվել է Մոսկվայում: Ներկայումս նա Երեւանի Ռենտգեն ինստիտուտում ստանում է քիմիոթերապիայի կուրսեր: Երեխային անհրաժեշտ է բուժումը շարունակել Մոսկվայում, սակայն չկան ֆինանսական միջոցներ այն իրականացնելու համար: Խնդրում ենք՝ աջակցել որեւէ կերպ...
Կից ներկայացնում եմ փոքրիկի հիվանդության պատմությունը՝ 
Ցանկության դեպքում գումար կարող եք փոխանցել ВТБ Հայաստան բանկի հետևյալ հաշվեհամարներին՝
AMD 16093014916800
USD 16093014916801
EURO 16093014916802
RUR 16093014916803 


Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Վազգենի Սաֆարյանը թունավորման հետևանքով դարձել է 1-ին կարգի հաշմանդամ: 6 ամիս գտնվելով կոմայի մեջ՝ նա ի վերջո գիտակցության է եկել: Բժիշկները Հակոբի հիվանդությունը ախտորոշել են հիպօքսիկ էնցեֆալոպաթիա:

 Հիվանդը անկողնային է, նրա մոտ նկատվում է վերջույթների արտահայտված թուլություն, անշարժություն, մկանային գերլարվածություն: : Խանգարվել են կարևոր կենսաբանական ֆունկցիաները:

Հակոբի բուժումը լիակատար իրականացնելու համար պետք է նրան տեղափոխել Գերմանիա: Բուժման համար անհրաժեշտ գումարը հայթայթելու նպատակով Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի Կոտայքի մասնաճյուղում բացվել է հաշվեհամար Հակոբի հոր՝ Վազգեն Սաֆարյանի անունով՝ 220113325579000



Ժողովուրդ ջան, ընկերս ունի բոլորիս օգնության կարիքը: Եթե կարող ենք, աջակցենք:

Մեր երկու տարեկան որդին` Հովհաննես Ռուբենի Հասրաթյանը (ծնված` 04.10.10թ.) տառապում է հետևյալ ախտանիշով`մանկական ուղեղային կաթված (ДЦП), միկրոցիֆալիա, սիմպտոմատիկ էպիլեպսիա: Այս հիվանդության ախտանիշներն անհնար են դարձնում երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացումը: Դրանք հայտնաբերելուն պես, այսինքն` ի ծնե, մենք` ծնողներս, զբաղվել ենք և զբաղվում ենք երեխայի առողջական խնդիրներով` չկանգնելով ոչ հոգեբանական ու ոչ էլ ֆինանսական դժվարությունների առաջ:
Երևանում գործող համապատասխան բուժհաստատություններում ու վերականգնողական կենտրոններում կազմակերպվող վերականգնողական բուժումը, սակայն, արդյունք չի արձանագրել, իսկ սա այն հիվանդությունն է, որի դեպքում դրական փոփոխության բացակայությունը հավասարազոր է հիվանդության վատթարացմանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ հայաստանյան բուժպոտենցիալն արել է ամեն հնարավորը, բայց, ցավոք, անարդյունք, ինձ մնում է երեխայիս փրկությունը կապել ավելի էֆեկտիվ բուժման հետ, որն իրականացվում է Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող մանկական ուղեղի կաթվածի բուժման կենտրոնում, այն էլ` միմիայն զգալի միջոցների` մոտ հինգ հազար եվրոյի, առկայության պարագայում, որն իր մեջ ներառում է դիագնոստիկան, բուժում, ֆիզիոթերապիան և բժշկական այլ օժանդակ միջոցառումներ: Մեր որդու առողջության վերականգնման համար տագնապալի է նաև այն, որ բուժումը հարկավոր է սկսել արդեն 2013թ. հունվարի 21-ին (համաձայն կլինիկայի հրավերի), քանի որ հիվանդության հետագա ընթացքն անդառնալի-վատ հետևանքներ կունենա երեխայի ապաքինման համար: Ուստի խնդրում-ակնկալում եմ բոլորիդ ցավակից աջակցությունը որդուս փրկության հարցում:
Հուսով ենք՝ չեք մերժի հուսահատության եզրին հասած ծնողներին, ում համար դուք բոլորդ իրենց երեխայի փրկության վերջին հույսն ու ապավենն եք:
Մենք արդեն անչափ-անսահման շնորհակալ ենք Ձեր ցանկացած չափի աջակցության համար:

Ռուբեն Հասրաթյան և Լուսինե Ղազարյան

Փաստացի հասցե. Ք. Երևան, Կիևյան 2 բն.14
Հեռ. 055 906760, 091 583301
E-mail. lusinekv@mail.ru
Հաշվեհամար`
163009506060 (Եվրո) Հայէկոնոմբանկ ԲԲԸ
1510002229020100 (ՀՀ դրամ) Արարատբանկ ԲԲԸ




ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳևՈՂ ՁԵՌՔԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԱՂՈԹՈՂ ՇՈՒՐԹԵՐԻ... 
11-ամյա Մելսիկ Գաբրիելյանի մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման ուռուցք: Այժմ երեխան գտնվում է Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտահետազոտական կենտրոնում:

Երեխային անհրաժեշտ է շտապ վիրահատություն, որի համար ծնողները վճարելու հնարավորություն չունեն... ձեր պարգևած թեկուզ մի կաթիլ գթասրտությունը կարող է հույս պարգևել ու փրկել երեխայի կյանքը...հայցում ենք բարի մարդկանց օգնությունը...

Մելսիկ Գաբրիելյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար ՊրոԿրեդիտ բանկում բացվել են հետևյալ հաշվեհամարները`

(253030036490-0090 AMD)
(253030036524-0090 USD)
(253030036508-0092 EUR)
(253030036516-0093RUB)

հեռ. 095-46-70-06


Թանկագին բարեկամներ,

Ձեզ դիմում ենք աջակցության խնդրանքով: Այսօր իսկապես կարիք ունենք միավորվելու և փրկելու կյանք:

Կարատեի մարզիչ-մանկավարժ Արման Ղարախանյանի 2.5 տարեկան բալիկը` Սարգիսը, Գերմանիայում շտապ բուժման կարիք ունի: Երեխայի մոտ ծնվելուց հետո հայտնաբերվել է գոտնկա-սրբանային հատվածի ողնուղեղային ճողվածք (spina bifida-meningocele), երեք օրական Սարգիսը վիրահատվել է, սակայն վիրահատությունից մեկ ամիս անց պարզվել է, որ երեխայի մոտ սկսվել է հիդրոցեֆալիա (գլխի ջրգողություն): Երեխան կարիք ունի շտապ էնդոսկ
ոպիկ վիրահատական միջամտության, որը հնարավոր է իրականացնել միայն արտասահմանում, Գերմանիայում վիրահատության գումարը մոտ 40.000 դոլար է, որը ընտանիքը չի կարող վճարել:

Դիմում ենք բոլորին սատարելու Արմանի ընտանիքին, փրկելու փոքրիկ Սարգիսի կյանքը:

HSBC կայքում բացվել է հաշիվ փոքրիկ Սարգիսի անունով,
Հաշվի անուն/Սարգիս Ղարախանյան
Հաշվի համար / 003-029261-146
Arca քարտի համար/ 9051 2102 0508 6121

Ցանկացած աջակցություն մոտեցնում է վիրահատության օրը, որը առողջ ապագա ունենալու Սարգիսի միակ հնարավորությունն է, ոչ մի գումար փոքր չէ, ցանկացած աջակցություն համար ընտանիքը և մենք շնորհակալ ենք:

Մենք լիահույս ենք, որ նամակը արձագանք կստանա Ձեր սրտում և շուտով կունենաք լավ լուրեր:

Այցելեք հետևյալ կայքը` ծանոթանալու Սարգիսի հոր նամակին, կապ հաստատլու ընտանիքի հետ, դիտելու փոքրիկի նկարները, ինչպես նաև հիվանդության փաստաթղթերին:
http://ourson.simplesite.com/


Կրկին կոչ ենք անում անտարբեր չանցնել հայտարարության կողքով, այս վայրկյանը և հաջորդ բոլոր րոպեները չափազանց թանկ ենք, հենց այսօր հետևելով Ձեր սրտի կանչին կատարեք Ձեր նվիրատվությունը



Սոնյայի աջակցման կայքը՝ http://savesonya.simplesite.com/

Դիմում խնդրանք

Մեծարգո բարերարներ, խնդրանքս շատ մեծ է, խնդիրս` շատ մեծ` ավելի մեծ: Ապրիլի 18-ին հնգամյա դստրիկիս` Սոնյա Դաշտոնյանին վիրահետեցին <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնում: Ճակատագրի դաժան հատվածն էր, թե բժշկական սխալը, չգիտեմ, թող Աստված դատի, արդյունքում երեխայիս մոտ կլինիկական մահ է եղել, որից հետո արդեն 7 ամիս նրա առողջությունը չի վերականգնվում:
Անպատմելի են այն տանջանքները, որոնք տանում է իմ փոքրիկը: Այդքան ցավ, այդքան տառապանք, գիտակցություն չունի, չի շարժվում, լաց է լինում օրը 24 ժամ:

Աստված իմ, միթե դա չափից ավելի շատ չէ իմ փոքրիկի համար: Այս դեպքը իր նախադեպը չունի Հայաստանում, իսկ արտասահմանում վերականգնողական բուժման համար հսկայական գումարներ են պետք: Խնդրում եմ օգնեք իմ բալիկին վերադառնալ կյանք, օգնեք, գոնե չկտրվի այն բարակ թելը, որից կախված է նրա կյանքը:

Իմ վերջին հույսը Աստծո լույսն է, որ կարող է մեզ հասնել բարեգութ մարդկանց ձեռքերով:
Էջում է գտնվում էպիկրիզը 4 լեզուներով թարգմանած: ( http://www.facebook.com/SaveSonya )

Մեր հաշվեհամարն է 163058808805 (կարելի է կատարել փոխանցումներ միայն ՀՀ դրամով) Հայէկոնոմ բանկի Արաբկիրի մասնաճյուղ:


Մի վերջին հույսով և խորը հավատով`
Ջուլիա Սարոյան



Blogroll