Booking.com

Հինգամյա Լիզայի կյանքին լուրջ վտանգ է սպառնում. Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնում նրա գլխուղեղի 4-րդ փորոքից հեռացրել են ուռուցքը, սակայն երեխան անհապաղ ճառագայթման ու քիմիոթերապիա ստանալու խիստ կարիք ունի: Լիզայի հայրը` Դավիթ Պողոսյանը, ով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է,Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ երեխայի մոտ սրտխառնոց է եղել, տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ երեխային մոտ մեկ ամիս բուժել են ստամոքսի խանգարման դեմ:

Սակայն երեխայի համալիր մագնիսառեզոնանսային (Ямеер) հետազոտության արդյունքներով պարզվել է, որ նրա մոտ կա գլխուղեղի քաղցկեղ (диагноз медулобластомы с участками десмопластического варианта): Ծանր հիվանդությունն հայտնաբերելուց հետո երեխան ենթարկվում է վիրահատության, ինչից հետո տեղի մասնագետներն ասում են, որ հնարավոր չէ քիմիոթերապիա և ճառագայթում կատարել Հայաստանում և խորհուրդ են տալիս երեխանի տեղափոխել Մոսկվա:

Դավիթ Պողոսյանն ասաց, որ Մոսկվա կատարած հարցման պատասխանն է ստացվել, որի համաձայն՝ երեխային քիմիոթերապիայի և ճառագայթման ենթարկելու համար անհրաժեշտ է 30 հազար եվրո:

«Այստեղ վիրահատությունից հետո երեխայի աջ աչքի, ձեռքերի ու ոտքերի կոորդիանացիան խախտվել է: Հիմա մեզ ասում են պետք է արագացնել, գնալ որ մետաստազները շատ չտարածվեն»,- ասաց հայրը:

Նշենք, որ երեխային օգնել ցանկացող մարդիկ կարող են գումար փոխանցել «ՎՏԲ - Հայաստան Բանկ»-ում Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով բացված հետևյալ հաշվեհամարներին

AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804

Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ
400215098
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22

Դավիթ Պողոսյանի հեռախոսահամարն է`(+374) 93 20 50 78









Աղբյուր` Panorama.am



This entry was posted on 12:32 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll