Booking.com

1-ամյա Արտյոմ Ոսկանյանի առողջությունը օրերս կտրուկ վատացել է: Նրանք ապրում են
Հրազդան քաղաքում: Հոկտեմբերի 20-ին նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում: Հոկտեմբերի 23-ին ընտանիքը դիմել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ:

Հոկտեմբերի 24-ին Նաիրի բժշկական կենտրոնից տրվել են կատարված МРТ-ի պատասխանները, ըստ որի 1-ամյա Արտյոմի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք 5,4 X 6,2 X 5,3 սմ. չափսի: Բժիշկները Հայաստանում նման վիրահատություն կատարելու հնարավորություն չունեն:

Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ այն վճարել: Ամուսիններ Դիաննա Սիմոնյանն ու Արմեն Ոսկանյանն ունեն 2 շաբաթ ժամանակ որպեսզի գտնեն վիրահատության անհրաժեշտ գումարը, հակառակ դեպքում 2 շաբաթից նրանք կկորցնեն 1-ամյա երեխային:

Արտյոմ Ոսկանյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Հրազդան մ/ճ-ում:

AMD – 16025080099400

USD – 16025080099401

EUR – 16025080099402

RUR – 16025080099403

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն


This entry was posted on 10:01 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll