Booking.com



SHAMSHYAN.com-ին են դիմել Զովունի գյուղի բնակիչներ, ամուսիններ Աշոտ Սարգսյանը և Գայանե Ծառուկյանը:

Նրանց 9-ամյա աղջկա՝ Ժասմենա Սարգսյանի մոտ նոյեմբերի 1-ին նկատվել է սուր գլխացավ և մարմնի աջ կողմի թուլություն: Նուն օրը երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ կատարվել Է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա:

Այնուհետև երեխան տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն որտեղ կատարվել է գլխուղեղի МРТ: 9-ամյա Ժասմենայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, գլխուղեղի աջ գագաթ-ծոծր գլդերի AVM (պատռման փուլում) և գլխուղեղի աջ գագաթնային բլդի ներուղեղային սպոնտան արյունազեղում:

Անհրաժեշտ է շտապ վիրահատություն, Հայաստանի բուժհաստատություններում նման վիրահատության համար երաշխիքներ չեն տալիս, իսկ վիրահատությունը պետք է կատարվի Գերամանիայի դաշնությունում:
Ընտանիքը չունի հնարավորություն երեխային արտերկիր տեղափոխելու և վիրահատություն կատարելու համար, իսկ վիրահատության գումարը տատանվում է 30 000 եվրոյի սահմաններում:

Ժասմենայի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:

Բացվել է հաշվեհամար ՎՏԲ Հայաստան բանկում Գայանե Ծառուկյանի անվամբ:
AMD 16046037902900
USD 16046037902901
EUR 16046037902902
RUR 16046037902903
Հեռ. 091 60-90-83

Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի



This entry was posted on 09:41 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll