Booking.com
Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Վազգենի Սաֆարյանը թունավորման հետևանքով դարձել է 1-ին կարգի հաշմանդամ: 6 ամիս գտնվելով կոմայի մեջ՝ նա ի վերջո գիտակցության է եկել: Բժիշկները Հակոբի հիվանդությունը ախտորոշել են հիպօքսիկ էնցեֆալոպաթիա:

 Հիվանդը անկողնային է, նրա մոտ նկատվում է վերջույթների արտահայտված թուլություն, անշարժություն, մկանային գերլարվածություն: : Խանգարվել են կարևոր կենսաբանական ֆունկցիաները:

Հակոբի բուժումը լիակատար իրականացնելու համար պետք է նրան տեղափոխել Գերմանիա: Բուժման համար անհրաժեշտ գումարը հայթայթելու նպատակով Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի Կոտայքի մասնաճյուղում բացվել է հաշվեհամար Հակոբի հոր՝ Վազգեն Սաֆարյանի անունով՝ 220113325579000



Ժողովուրդ ջան, ընկերս ունի բոլորիս օգնության կարիքը: Եթե կարող ենք, աջակցենք:

Մեր երկու տարեկան որդին` Հովհաննես Ռուբենի Հասրաթյանը (ծնված` 04.10.10թ.) տառապում է հետևյալ ախտանիշով`մանկական ուղեղային կաթված (ДЦП), միկրոցիֆալիա, սիմպտոմատիկ էպիլեպսիա: Այս հիվանդության ախտանիշներն անհնար են դարձնում երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացումը: Դրանք հայտնաբերելուն պես, այսինքն` ի ծնե, մենք` ծնողներս, զբաղվել ենք և զբաղվում ենք երեխայի առողջական խնդիրներով` չկանգնելով ոչ հոգեբանական ու ոչ էլ ֆինանսական դժվարությունների առաջ:
Երևանում գործող համապատասխան բուժհաստատություններում ու վերականգնողական կենտրոններում կազմակերպվող վերականգնողական բուժումը, սակայն, արդյունք չի արձանագրել, իսկ սա այն հիվանդությունն է, որի դեպքում դրական փոփոխության բացակայությունը հավասարազոր է հիվանդության վատթարացմանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ հայաստանյան բուժպոտենցիալն արել է ամեն հնարավորը, բայց, ցավոք, անարդյունք, ինձ մնում է երեխայիս փրկությունը կապել ավելի էֆեկտիվ բուժման հետ, որն իրականացվում է Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող մանկական ուղեղի կաթվածի բուժման կենտրոնում, այն էլ` միմիայն զգալի միջոցների` մոտ հինգ հազար եվրոյի, առկայության պարագայում, որն իր մեջ ներառում է դիագնոստիկան, բուժում, ֆիզիոթերապիան և բժշկական այլ օժանդակ միջոցառումներ: Մեր որդու առողջության վերականգնման համար տագնապալի է նաև այն, որ բուժումը հարկավոր է սկսել արդեն 2013թ. հունվարի 21-ին (համաձայն կլինիկայի հրավերի), քանի որ հիվանդության հետագա ընթացքն անդառնալի-վատ հետևանքներ կունենա երեխայի ապաքինման համար: Ուստի խնդրում-ակնկալում եմ բոլորիդ ցավակից աջակցությունը որդուս փրկության հարցում:
Հուսով ենք՝ չեք մերժի հուսահատության եզրին հասած ծնողներին, ում համար դուք բոլորդ իրենց երեխայի փրկության վերջին հույսն ու ապավենն եք:
Մենք արդեն անչափ-անսահման շնորհակալ ենք Ձեր ցանկացած չափի աջակցության համար:

Ռուբեն Հասրաթյան և Լուսինե Ղազարյան

Փաստացի հասցե. Ք. Երևան, Կիևյան 2 բն.14
Հեռ. 055 906760, 091 583301
E-mail. lusinekv@mail.ru
Հաշվեհամար`
163009506060 (Եվրո) Հայէկոնոմբանկ ԲԲԸ
1510002229020100 (ՀՀ դրամ) Արարատբանկ ԲԲԸ




ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳևՈՂ ՁԵՌՔԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԱՂՈԹՈՂ ՇՈՒՐԹԵՐԻ... 
11-ամյա Մելսիկ Գաբրիելյանի մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման ուռուցք: Այժմ երեխան գտնվում է Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտահետազոտական կենտրոնում:

Երեխային անհրաժեշտ է շտապ վիրահատություն, որի համար ծնողները վճարելու հնարավորություն չունեն... ձեր պարգևած թեկուզ մի կաթիլ գթասրտությունը կարող է հույս պարգևել ու փրկել երեխայի կյանքը...հայցում ենք բարի մարդկանց օգնությունը...

Մելսիկ Գաբրիելյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար ՊրոԿրեդիտ բանկում բացվել են հետևյալ հաշվեհամարները`

(253030036490-0090 AMD)
(253030036524-0090 USD)
(253030036508-0092 EUR)
(253030036516-0093RUB)

հեռ. 095-46-70-06


Թանկագին բարեկամներ,

Ձեզ դիմում ենք աջակցության խնդրանքով: Այսօր իսկապես կարիք ունենք միավորվելու և փրկելու կյանք:

Կարատեի մարզիչ-մանկավարժ Արման Ղարախանյանի 2.5 տարեկան բալիկը` Սարգիսը, Գերմանիայում շտապ բուժման կարիք ունի: Երեխայի մոտ ծնվելուց հետո հայտնաբերվել է գոտնկա-սրբանային հատվածի ողնուղեղային ճողվածք (spina bifida-meningocele), երեք օրական Սարգիսը վիրահատվել է, սակայն վիրահատությունից մեկ ամիս անց պարզվել է, որ երեխայի մոտ սկսվել է հիդրոցեֆալիա (գլխի ջրգողություն): Երեխան կարիք ունի շտապ էնդոսկ
ոպիկ վիրահատական միջամտության, որը հնարավոր է իրականացնել միայն արտասահմանում, Գերմանիայում վիրահատության գումարը մոտ 40.000 դոլար է, որը ընտանիքը չի կարող վճարել:

Դիմում ենք բոլորին սատարելու Արմանի ընտանիքին, փրկելու փոքրիկ Սարգիսի կյանքը:

HSBC կայքում բացվել է հաշիվ փոքրիկ Սարգիսի անունով,
Հաշվի անուն/Սարգիս Ղարախանյան
Հաշվի համար / 003-029261-146
Arca քարտի համար/ 9051 2102 0508 6121

Ցանկացած աջակցություն մոտեցնում է վիրահատության օրը, որը առողջ ապագա ունենալու Սարգիսի միակ հնարավորությունն է, ոչ մի գումար փոքր չէ, ցանկացած աջակցություն համար ընտանիքը և մենք շնորհակալ ենք:

Մենք լիահույս ենք, որ նամակը արձագանք կստանա Ձեր սրտում և շուտով կունենաք լավ լուրեր:

Այցելեք հետևյալ կայքը` ծանոթանալու Սարգիսի հոր նամակին, կապ հաստատլու ընտանիքի հետ, դիտելու փոքրիկի նկարները, ինչպես նաև հիվանդության փաստաթղթերին:
http://ourson.simplesite.com/


Կրկին կոչ ենք անում անտարբեր չանցնել հայտարարության կողքով, այս վայրկյանը և հաջորդ բոլոր րոպեները չափազանց թանկ ենք, հենց այսօր հետևելով Ձեր սրտի կանչին կատարեք Ձեր նվիրատվությունը



Սոնյայի աջակցման կայքը՝ http://savesonya.simplesite.com/

Դիմում խնդրանք

Մեծարգո բարերարներ, խնդրանքս շատ մեծ է, խնդիրս` շատ մեծ` ավելի մեծ: Ապրիլի 18-ին հնգամյա դստրիկիս` Սոնյա Դաշտոնյանին վիրահետեցին <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնում: Ճակատագրի դաժան հատվածն էր, թե բժշկական սխալը, չգիտեմ, թող Աստված դատի, արդյունքում երեխայիս մոտ կլինիկական մահ է եղել, որից հետո արդեն 7 ամիս նրա առողջությունը չի վերականգնվում:
Անպատմելի են այն տանջանքները, որոնք տանում է իմ փոքրիկը: Այդքան ցավ, այդքան տառապանք, գիտակցություն չունի, չի շարժվում, լաց է լինում օրը 24 ժամ:

Աստված իմ, միթե դա չափից ավելի շատ չէ իմ փոքրիկի համար: Այս դեպքը իր նախադեպը չունի Հայաստանում, իսկ արտասահմանում վերականգնողական բուժման համար հսկայական գումարներ են պետք: Խնդրում եմ օգնեք իմ բալիկին վերադառնալ կյանք, օգնեք, գոնե չկտրվի այն բարակ թելը, որից կախված է նրա կյանքը:

Իմ վերջին հույսը Աստծո լույսն է, որ կարող է մեզ հասնել բարեգութ մարդկանց ձեռքերով:
Էջում է գտնվում էպիկրիզը 4 լեզուներով թարգմանած: ( http://www.facebook.com/SaveSonya )

Մեր հաշվեհամարն է 163058808805 (կարելի է կատարել փոխանցումներ միայն ՀՀ դրամով) Հայէկոնոմ բանկի Արաբկիրի մասնաճյուղ:


Մի վերջին հույսով և խորը հավատով`
Ջուլիա Սարոյան



   Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են երիտասարդությունը երկարացնող մզվածք: 

   Ինչպես հաղորդում է New Scientist շաբաթաթերթը, Հարվարդի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են Չինաստանում հնագույն ժամնակներից մալարիայի դեմ բուժման համար օգտագործվող մզվածքի բիոքիմիական մեխանիզմը, և պարզվել է, որ դրա ակտիվ բաղադրիչմներն ի վիճակի են կանխել ավտոիմունային հիվանդությունները, ինչպես նաև «հետաձգել» ծերությունը: 

   «Չանշան» կոչվող մզվածքի համար հումք է ծառայում հորտենզիայի տեսակներից մեկը, որն աճում է Նեպալում և Տիբեթում: Հետազոտողներն եկել են այնպիսի եզրակացության, որ մզվածքի ակտիվ բաղադրիչը՝ հալոֆուգինոնը, արգելափակում է հիվանդությունների զարգացմանը նպաստող իմունային ռեակցիաները: 



   Գիտնականները բացատրում են, ամինաթթվի պակասի դեպքում բջիջները նվազեցնում են իրենց գոյության համար ոչ պարտադիր սպիտակուցների սինթեզը:

   Հետազոտության ղեկավարի խոսքերով՝ հալոֆուգինոնի բիոքիմիական մեխանիզմը ցույց է տալիս, որ այն կարող է արդյունավետ միջոց դառնալ պրոֆիլակտիկայի և ավտոիմունային հիվանդությունների բուժման համար: 




Blogroll