Booking.com

Մարդկանց մեծ մասը մոծակների խայթոցներին այնքան էլ լուրջ չի վերաբերվում: Սակայն մոծակի խայթոցից մարդիկ կարող են նույնիսկ մահանալ: Աշխարհում , ամեն տարի, մոծակների խայթոցից մահանում է 2 միլիոն մարդ: Ի՞նչ վտանգ են իրենցից ներկայացնում մոծակները:   Ինչո՞ւ նրանք որոշների խայթում են, որոշներին ՝ ոչ: 

Մոծակներ տզզոցը շատ վատ ազդեցություն ունի մարդկանց վրա: Դրա հետևանքով մարդկանց մոտ առաջանում է անքնություն և նյարդային անհավասարակշռություն: Այս ազդեցությունն առավել վտանգավոր է տարեց մարդկանց համար, քանի որ նրանց նյարդային համակարգն առավել զգայուն է:

Առավել վտանգավոր է մոծակների խայթոցը: Արյունը ծծելուց առաջ, մոծակները մաշկի տակ են ներարկում հատուկ նյութեր, որոնք հանդիսանում են ծանր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ: Այդ հիվանդությունների դասին են պատկանում մալարիան,էնցեֆալիտի մի քանի տարատեսակներ և այլն: Այդ հիվանդություններն առավել վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար, քանի որ նրանց իմունային համակարգն համեմատաբար անկայուն է: Մոծակները կարող են տարածել նաև վիրուսային ինֆեկցիաներ,օրինակ՝ հեպատիտ C-ն:

Մոծակների խայթոցը կարող է առաջացնել նաև ալերգիա: Նրանց, այսպես կոչված <<թուքը>> , որոնք մոծակները ներարկում են մարդու մաշկի տակ, պարունակում են գիստամինանման նյութեր: Գիստամինը ,իր հերթին, առաջացնում է ալերգիա: Ներարկված հատվածում լայնանում են անոթները և մոծակները ավելի հեշտ են կարողանում խմել արյունը: Հենց այդ ժամանակ մարդու մոտ կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա, որը տարածվելով մարդու օրգանիզմում, կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Եթե դուք ունեք ալերգիա գիստամինային նյութերի նկատմամբ, ապա այդ դեպքում անհրաժեշտ է ընդունել հակագիստամինային դեղամիջոցներ:

Վտանգավոր մոծակները մի շարք արտաքին տվյալներով տարբերվում են սովորական մոծակներից: Եթե Ձեր ձեռքի վրա կանգնած վիճակում, մոծակի փորիկն ու Ձեր  ձեռքը զուգահեռ են միմյանց, ապա մտահոգվելու կարիք չկա: Վտանգավոր մոծակի փորիկը որոշակի անկյուն է կազմում ձեռքի հետ և բացի դրանից այդպիսի մոծակներն ունեն երկար ոտքեր և պուտեր` թևերի վրա:

Մոծակի խայթոցներից կարող եք ձերբազատվել, օգտագործելով մեխակի, էվկալիպտի, կատվախոտի, լավանդայի, թեյի ծառի, անանուղի թուրմեր: Անհրաժեշտ է կաթեցնել մեկ կաթիլ թուրմ և տարածել այն: Ոչ մի դեպքում մի քորեք խայթած հատվածը, այն կարող է սպիեր թողնել:

Ինչո՞ւ նրանք որոշների խայթում են, որոշներին ՝ ոչ:

Մարդկանց քրտինքը պարունակում է մի շարք բաղադրատարրեր, որոնցից է նաև կաթնաթթուն: Մոծակները խայթում են այն մարդկանց , որոնց մոտ կաթնաթթուն արտադրվում է համեմատաբար մեծ քանակությամբ: Մոծակները մարդկանց քրտինքի հոտը զգում են նույնիսկ 50 մետրից


Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր տարել են ստամոքսի քաղցկեղի վիրահատություն, առանց շաքարի ծամոն ծամել, ինչը թույլ կտա արագ վերականգնել մարսողական համակարգը: Ինչպես գրում է The Telegraph-ը, այս մեթոդը թույլ է տալիս հիվանդներին հիվանդանոցից դուրս գրվել երկու օր ավելի շուտ:

Լոնդոնի համալսարանական քոլեջի վիրաբույժը խորհուրդ է տվել այդ վիրահատությունից հետո օրական երեք անգամ մեկ ժամ ծամոն ծամել: Ալասթեր Վինձորը նշել է, որ հիվանդները վիրահատությունից հետո երկար են մնում հիվանդանոցում միայն այն պատճառով, որ աղիները չեն ակտիվանում և անցնում են «քնած» վիճակի:

Ծամոնն ակտիվացնում թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ աղեստամոքսային համակարգը սկսում է բնականոն գործել:

Բժիշկները նաև ապացուցված են համարում, որ ծամոնն օգնում է ծննդկան կանանց, որոնք երեխա են ունեցել կեսարյան հատումով:  1in.am


Ի՞նչ է զարկերակային ճնշումը

Զարկերակային ճնշումը (ԶՃ) արյան ճնշումն է զարկերակներում: Այն ներկայացվում է երկու թվով՝ զարկերակային ճնշման սիստոլիկ և դիաստոլիկ ցուցանիշներով, օրինակ՝ 120/80 մմ սնդիկի սյուն: Սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ արյան որոշակի քանակ մղվում է աորտա և բաշխվում մյուս խոշոր և մանր զարկերակներով ՝ առաջացնելով զարկերակային ճնշման որոշակի մակարդակ, որը կոչվում է սիստոլիկ ճնշում և արտահայտվում է զարկերակային ճնշման ցուցանիշի առաջին թվով:
Երբ սիրտը հանգստանում է բաբախումների միջև, զարկերակներում ճնշումն ընկնում է: Սա կոչվում է դիաստոլիկ ճնշում և արտահայտվում է զարկերակային ճնշման երկրորդ թվով:

Ի՞նչ է զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան


Զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան որպես նորմալ ընդունված զարկերակային ճնշման ցուցանիշներից բարձր ճնշման գրանցումն է: Այն կարող է արտահայտվել գլխացավերով, վզի ցավերով, սրտխփոցներով կամ այլ ախտանաշաններով, սակայն առավել հաճախ բացակայում են ակնհայտ գանգատները: Այդ պատճառով հիպերտոնիան անվանում են <<լռակյաց հիվանդություն>> : Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել զարկերակային ճնշումը, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում:


Իմացե՛ք Ձեր զարկերակային ճնշման մակարդակը.
  • Կանխարգելիչ նպատակներով տարեկան առնվազն մեկ անգամ այցելե՛ք բժշկի և չափե՛ք Ձեր զարկերակային ճնշումը: 
  • Եթե Ձեր զարկերակային ճնշումը նորմայից բարձր է , կանոնավոր չափե՛ք այն և հետևե՛ք բժշկի խորհուրդներին:
Զարկերակային ճնշման մակարդակները ( 18 և բարձր տարիքի անձանց մոտ)

Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 120 մմ սնդիկի սյունից ցածր է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը ցածր է 80-ից, ապա Ձեզ մոտ հիպերտոնիա չկա:

Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 120-130 մմ սնդիկի սյուն  է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը 80-89 է , ապա Ձեզ մոտ նախահիպերտոնիաէ:

Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 140 և ավելի սնդիկի սյուն է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը 90 և ավելի է ,ապա Ձեզ մոտ հիպերտոնիա է:

Ո՞ւմ մոտ կարող է զարգանալ հիպերտոնիա  
  •   Հիպերտոնիան կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, անկախ տարիքից և սեռից, սակայն 45-ից բարձր տարիքի անձանց մետ այն ավելի հավանական է:
  •   Ծխելը և ավելցուկային քաշը , ակախ տարիքից , բարձրացնում են հիպերտոնիայի զարգացման հավանականությունը:
  •   Եթե Ձեր ծնողները կամ հարազատները ունեցել են հիպերտոնիա, ապա Ձեզ մոտ բարձր է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը:
  • Հիպերտոնիան կարող է զարգանալ որպես որոշ հիվանդույթունների հիմնական ախտանիշ, օրինակ ՝ երիկամային հիվանդությունների և որոշ ներզատական խանգարումների (օր.՝ շաքարային դիաբետ) ժամանակ:
  • Զարկերկային ճնշման բարձրացմանը կարող է նպաստել որոշ դեղամիջոցների , օրինակ ՝հակաբեղմնավորիչների ընդունումը:

Հիպերտոնիան լո՞ւրջ խնդիր է 


Այո՛: Եթե հիպերտոնիան չվերահսկվի, այն կարող է հանգեցնել.
  • Կաթվածի (ինսուլտի),
  • Սրտամկանի ինֆարկտի,
  • Երիկամների ախտահարման,
  • Տեսողության խանգարումներ,
  • Հղիության բարդությունների:
Նախահիպերտոնիան նույնպես վտանգավոր է:
  • Հիպերտոնիայի առաջացման հավանականանությունը 2 անգամ ավելի բարձր է այն անձանց մոտ, որոնց զարկերակային ճնշումը գտնվում է 120-139 և 80-89 մմ/սս միջակայքում:
  • Նախահիպերտոնիան չպետք է դիտարկել որպես նորմալ վիճակ, այլ պետք է սկսել անհապաղ բուժում:










    Բրիտանացի մաշկաբանները կազմել են մաշկի այն տիպերի
     ցուցակը, որոնք առավել հակված են մաշկի քաղցկեղի։ Նման մաշկի տեր մարդիկ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն արեւի տակ մնալու ժամանակին, հայտնում է med2.ru-ն։

    Եւ  այսպես, արեւից պետք է զգուշանան.

    - բաց գույնի մաշկով մարդիկ, ովքեր վառվում են արեւից եւ վատ արեւայրուք ստանում
    - մարդիկ, ովքեր շատ պեպեններ եւ խալեր ունեն
    - բաց գույնի աչքեր եւ մազեր ունեցող անձինք
    - մաշկի քաղցկեղով հիվանդ հարազատներ ունեցողները

    Անհանգստացնող պետք է լինի ասիմետրիկ դարձած խալը, եթե փոխվել է դրա գույնը եւ մեծացել է չափը։ Սա կարող է մելանոմայի նախանշան լինել։ Նման դեպքերում պետք է անհապաղ դիմել մաշկաբանի։


    Մրգահյութերը չպետք է չարաշահել, դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Ուելսի Բենգորի համալսարանի գիտնականները:

    Բրիտանացի գիտանականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ հյութը կարող է պարունակել հինգ թեյի գդալ շաքար: Դրա ավելցուկը հաճախ հանգեցնում է  ճարպակալման եւ նյութափոխանակության խանգարման:

    Մասնագետները կոչ են արել խրախուսել մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պարունակում:

    Լիդսի համալսարանի հետազոտողներն էլ պարզել են, որ չոր միրգը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ  նյութափոխանակությունը բարելավող բջջանյութ: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաեւ մետաբոլիզմի, սրտի հիվանդությունների համար:

                                                                                                                                                   News.am


    Նիկոտինը մարդու մոտ ոչ միայն կախվածություն է առաջացնում, այլ նաև օրգանիզմին փոխանցում է կուշտ լինելու քիմիական կեղծ ազդակներ։

    Տարանջատելով այդ երկու գործառույթները՝ գիտնականները հույս ունեն ստեղծել ավելորդ քաշը հաղթահարելու նոր միջոցներ, ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում։

    Վիճակագրության համաձայն՝ ծխողների մարմնի զանգվածը միջինում ավելի ցածր է, քան չծխողներինը։ Ուղեղի՝ հաճույքի կենտրոններից բացի, նիկոտինն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի ացետիլխոլինային ռեցեպտորների վրա, որը կարգավորում է անհատի սննդակարգը։

    Նիկոտինը ոչ միայն մարդկանց ախորժակն է փակում, այլև կենդանիների. փորձի արդյունքում՝ նիկոտինի փոքր քանակությամբ կեր օգտագործելով՝ մկները երկու անգամ ավելի քիչ են սնվել։
    Tert.am



    Շաքարային դիաբետը  քրոնիկ վիճակ է, որը բնորոշվում է  արյան գլյուկոզային մակարդակի կայուն բարձրացմամբ: Այն առաջանում է, որբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը:

    Գլյուկոզան շաքարի մի տեսակ է , որն օրգանիզմ է ներմուծվում սննդի միջոցով կամ սինթեզվում է օրգանիզմում և օգտագործվում մեր բջիջների կողմից որպես էներգիայի աղբյուր՝ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար(ինչպես վառելիքը՝ շարժիչի համար): Բջիջներ կողմից գյուկոզայի յուրացումը իրականացվում է ինսուլին հորմոնի միջոցով, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից, և արյան միջոցով հասնում է բջիջներին: Ինսուլինի անբավարության հետևանքով խանգարվում է բջիջների կողմից գլյուկոզայի յուրացումը ՝ այսպիսով հանգեցնելով շաքարային դիաբետի առաջացմանը:

    Գոյություն ունի շաքարային դիաբետի 3 հիմնական տեսակ՝
    • 1-ին տիպի շաքարային դիաբետ- կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 5-10%-ը: Առաջանում է , երբ ենթաստամոքսային գեղձի ինսուլին  արտադրող բջիջների քայքայման հետևանքով օրգանիզմում ինսուլին չի արտադրվում:
    • 2-րդ տիպի շաքարային դիաբետ- կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 90%-ը: Առաջանում է, երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը, այսինքն հյուսվածքները բավականաչափ զգայուն չեն ինսուլինի նկատմամբ:
    • Հղիության դիաբետ- Ժամանակավոր բնույթ է կրում: Առաջանում է հղիության ընթացքում և սովորաբար անցնում է ծննդաբերությունից հետո:

    Եթե  արյան մեջ գլյուկոզի մակարդակը 5,6մմոլ կամ պակաս է , ապա շաքարային դիաբետ չկա:
    Եթե  արյան մեջ գլյուկոզի մակարդակը 5,6 -6,9մմոլ է , ապա Ձեզ մոտ նախաշաքարախտ է:
    Եթե  արյան մեջ գլյուկոզի մակարդակը 7,0 մմոլ կամ բարձր  է , ապա Ձեզ մոտ շաքարային դիաբետ է:
    *Արյան գլյուկոզի մակարդակը չափվում է 8-12 ժամ չուտելուց և չխմելուց հետո(սովորաբար առավոտյան) ՝ երակից կամ մատից փոքր քանակությամբ արյուն վերցնելով: Շաքարային դիաբետի ախտորոշումը հաստատելու համար սովորաբար պահանջվում է երկու տարբեր օրերի կատարված չափումների երկու նորմայից բարձր արդյունք:

    Ո՞ւմ մոտ կարող է զարգանալ շաքարային դիաբետ

    1-ին տիպի շաքարային դիաբետը ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ, իսկ 2-րդ տիպը՝ հասուն տարիքում (45-ից բարձր), սակայն ներկայումս այն հանդիպում է նաև ավելի երիտասարդ տարիքում:
    1-ին տիպի շաքարային դիաբետի դեպքերի  զարգացման մեծ մասը բացատրվում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձի վրա արտաքին գործոնների ազդեցությամբ: Հիվանդության զարգացմանը նպաստող արտաքին գործոնները լիովին պարզ չենև, հետևաբար, դժվար են վերահսկվում:
    2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկի գործոնները հնարավոր է վերահսկել և այդ կերպ փորձել կանխարգելել հիվանդության զարգացումը: 2-րդ տիպի ռիսկի հիմնական գործոններն են.
    • ·         Ժառանգական նախատրամադրվածությունը՝ ազգականների մոտշաքարային դիաբետի առկայությունը
    • ·         Ավելցուկային քաշը կամ գիրությունը, հատկապես որովայնի շրջանում
    • ·         Ֆիզիկական ակտիվության պակասը և անառողջ սննդակարգ
    • ·         Կանանց մոտ ՝ հղիության դիաբետը կամ 4 կգ-ից ավել քաշով երեխա ծննդաբերելը

    Որո՞նք են շաքարային դիաբետի ախտանիշները
    • ·         Դյուրհոգնելիությունը, ընդհանուր թուլությունը
    • ·         Ծարավի արտահայտված զգացումը
    • ·         Քաշի չպատճառաբանված ավելացումը կամ կորուստը
    • ·         Տեսողության վատացումը
    • ·         Մեզի քանակի ավելացումը կամ հաճախամիզությունը
    • ·         Վերքերի դանդաղ լվացումը
    • ·         Հաճախակի վարակներ, հատկապես սնկային ախտահարումներ
    • ·         Դյուրագրգռություն
    Որոշ մարդկանց մոտ շաքարային դիաբետը զարգանում է առանց ակնհայտ ախտանիշների: Հետևաբար , այն կարող է տարիներ շարունակ մնալ չախտորոշված: Ահա թե ինչու է կարևոր է պարզել, թե ունե՞ք արդյոք շաքարային դիաբետի ախտանշաններ կամ ունեք այդ հիվանդության զարգացման ռիսկի գործոններ, դիմե՛ք բժշկի և ստուգեք արյան գլյուկոզի մակարդակը:


    Ճապոնացի աստղագնաց Սատոսի Ֆուրուկավան, որը հունիսի 8-ին թռչելու է տիեզերք, պատրաստվում է Միջազգային տիեզերակայանում գիտափորձ անցկացնել, որի նպատակը քաղցկեղի դեմ դեղամիջոց գտնելն է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

    «Մենք պատրաստվում ենք Միջազգային տիեզերակայանում պրոտեինի բյուրեղացման գիտափորձ անցկացնել։ Ներկայում գիտնականները կենտրոնացել են պրոտեինի վրա, որը նախատեսված է քաղցկեղի դեմ պայքարում»,- ասել է Ֆուրուկավան «Բայկոնուր» տիեզերակայանում տեղի ունեցած ասուլիսին։
    Նրա խոսքով՝ քաղցկեղածին բջիջների աճը մարդու օրգանիզմում կատարվում է անոթների մատակարարած սննդի հաշվին։ «Եթե մենք գտնենք այդ սննդի արգելափակման ճանապարհը, ապա կհաղթահարենք քաղցկեղը»,- ասել է աստղագետը։

    Գիտնականները գիտափորձի շրջանակում աշխատում են քաղցկեղածին բջիջների աշխատանքը մեկուսացնելու վրա։


    Ամերիկյան գիտնականները հայտարարել են, թե երեք դեղամիջոց են ստեղծել` մաշկի եւ կրծքի քաղցկեղի դեմ:

    Բժիշկների ուշադրությունն ամենաշատը գրավել է «Վերմուրաֆենիբ» դեղամիջոցը, որն ազդում է բջջի գենետիկ մուտացիայի վրա, ինչի դեպքերի կեսի համար մելանոմայի վարակման պատճառն է: ԱՄՆ-ում ամեն տարի այդ հիվանդությունից մահանում է մոտ 9 հազար մարդ:

    Նյու Յորքի Սլոուն Քեթթերինգի անվան քաղցկեղային հետազոտությունների կենտրոնի
    աշխատակից Փոլ Չեփմենի խոսքով, նոր դեղամիջոցի թեսթավորմանը մասնակցել են 675 հիվանդներ` աշխարհի տարբեր երկրներում: Այն հիվանդներից, որոնց տալիս էին «Վերմուրաֆենիբ», կես տարի անց 84 տոկոսը կենդանի է մնացել, ինչը բժշկի խոսքով


    Մենք կարող ենք ժամերով պատմել ընկերուհուն, թե ինչպես ենք խնամում մազերը և պահպանում կազմվածքը, կամ նրա առջև բացել նիհարելու գաղտնիքները։ Բայց ահա մարմնի թաքուն մասերի խնամքը, չգիտես ինչու, անհարմար թեմա է համարվում։ Խոսե՞նք անկեղծ։

    Բաց խոսակցություն փակ բաների մասին


    Ինտիմ հիգիենա հասկացությունն իր արմատներով հասնում է մինչև հեռավոր անցյալը։ Զարմանալի չէ, քանի որ միշտ էլ կանայք հոգ են տարել, որ «այնտեղ» պահպանվի թարմության ու հարմարավետության զգացողությունը։ Օրինակ՝ Կլեոպատն նրան գերադասում էր ոչ միայն կաթով, այլև դեղաբույսերի թուրմերով լոգանքները, որոնք պաշտպանում էին տարբեր վարակներից։ Հետագայում երևան եկավ օճառը, որը երկար ժամանակ իսկական շքեղություն էր համարվում, մատչելի միայն հարուստների համար։ ճիշտ է, պատմությունը լռում է այն մասին, թե ինչ զգացողություններով, մանավանդ հետևանքներով էր ուղեկցվում ամենօրյա ինտիմ հիգիենան։ Այդ մասին սկսեցին խոսել միայն XX դարի կեսին։ Մասնագետները լրջորեն սկսեցին մտածել՛ արդյոք անվնա՜ս է օճառի փրփուրն այդքան նուրբ գոտու համար։ Սեքսուալ հեղափոխությունից հետո, այսինքն՝ մոտավորապես 60-70-ական թվականներին վաճառասեղաններին սկսեցին հայտնվել ապրանքներ՝ «ինտիմ հիգիենայի համար:պիտակով։ Ըստ էության՝ դա սովորական հեղուկ օճառ էր՝ հագեցած բնական յուղերով և դեղաբույսերի թուրմերով, և դա ընդունվեց բուռն հրճվանքով։
    Այսօր գրեթե յուրաքանչյուր ֆիրմա, որ մարմնի համար կոսմետիկա է արտադրում, գոնե մի միջոց ունի ինտիմ հիգիենա:



    Ամեն ինչ իր տեղամ
    Արտաքին սեռական օրգանների բնական թթվահիմնային հավասա– կշռության փոփոխության վրա կարող են ազդել հետևյալ գործոնները.
    • հաճախումները քլորացված ջրով ավազաններ և լողալը ծովում ու գետում,
    • ֆիթնեսով պարապմունքների ժամանակ մեծ ծանրաբեռնվածությունը,
    սինթետիկ ներքնաշորեր և նեղ հագուստ հագնելը,
    • միջադիրների մշտական օգտագործումը,
    • շաքարային դիաբետը,
    • դաշտանադադարը։

    Ինտիմ կոսմետիկան պետք է ձեռք բերել դեղատնից կամ խոշոր խանութներից, բայց ոչ երբեք գետնուղիներից։
    յի համար։ Եվ ոչ ոք արդեն օճառով չի սահմանափակվում։ Ամեն տեսակ փրփուրները, գելերը, դեզոդորանտները, թաց անձեռոցիկներն արդեն շքեղություն չեն, այլ առօրեականություն։ Հատուկ բաժնում է տեղադրվում «սեքսուալ» թեքումով կոսմետիկան։ Խոսքն այսպես կոչված գել-լուբրի– կանտների մասին է, որոնք օգտագործվում են ամենաինտիմ իրավիճակներում:

    Կանանց սեռական ուղիների բնականոն ֆլորայի կազմում ահռելի քանակությամբ միկրոօրգանիզմներ կան, որոնք խաղաղ գոյակցում են։ Եվ դա զարմանալի չէ. այդ խաղաղ ընտանիքի կազմը բավական կայուն և անհատական է։ Եվ դրանում պարտադիր ներկա են լակտոմանրէները։ Հենց դրանք են, որ կաթնային թթու արտադրելով՝ հզոր պաշտպանական պարիսպ են ստեղծում հեշտոցում և արգելակում վագինալ վարակների զարգացումը։ Եթե հավասարակշռությունը խախտվում է, ապա «կանաչ լույս» է վառվում ցանկացած մանրէի համար, ինչը հղի է լուրջ բորբոքումներով։

    Հեշտոցի թթվահիմնային հավասարակշռության խախտման պատճառները շատ են. հակաբեզմնավորիչ միջոցների օգտագործումը, հատկապես՝ մեխանիկական ցնցուղելը, հակաբիոտիկների ընդունումը, սեռական մերձեցումը, հորմոնալ անհավասարակշռությունը, մենստրուացիան, հղիությունը, կրծքով կերակրելը, չափից ավելի նեղ ներքնաշորերը, ինչպես նաև սթրեսներն ու քրոնիկական հիվանդությունները։ Դրանց հետևանքով լակտոման– րէների քանակությունը հեշտոցում նվազում է, և արտաքին վարակը հեշտությամբ հաղթահարում է պաշտպանիչ շերտը։ Համապատասխան տեղերում ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ՝ կարմրություն, քոր, այրոց։ Իհարկե, առաջին հերթին հարկ է դիմել բժշկին, գինեկոլոգին, և հեշտոցային վարակների հայտնաբերման հետազոտություն անցնել։ Բայց նման տհաճ ախտանշանները կանխելու համար անհրաժեշտ է ուշադիր լինել ինտիմ հիգիենայի և այն միջոցների ընտրության հարցում, որոնք նախատեսված են այդ նպատակի համար։ (Նանե ամսագիր)


    Իսրայելի տեխնոլոգիական Տեխնիոն ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են մեթոդ, որը թույլ է տալիս կանգնեցնել ծերացումը: Դրա էությունը կայանում է ծեր B-լիմֆոցիտների` իմունային համակարգի սպիտակ արյունատար գնդիկների հեռացման մեջ: Այսպես, հեռացնելով այդ բջիջները ծեր մկների օրգանիզմից և նպաստելով երիտասարդ բջիջների արտադրմանը, հնարավոր է տպավորիչ արդյունքների հասնել:

    Մեկնաբանում է հետազոտությունների ղեկավար պրոֆեսոր Դորոն Մելամեդը. "Ամբողջ օրգանիզմի հետ միասին ծերանում է նաև իմունային համակարգը` ներառյալ B-բջիջները: Սակայն այս գործընթացը կարելի է ետ տալ: B-լիմֆոցիտները հանդիսանում են հիմնական բջջային բաղադրամասերը և կարևոր են իմունային համակարգի աշխատանքի համար: Հենց դրանք են պատասխանատու հակամարմինների արտադրման համար:Կրծողների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ B-բջիջների փաստացի հեռացումը փոփոխում է բջջային հոմեոստազը (ինքնակազմակերպումը) օրգանիզմում և ստեղծում պայմաններ այդ բջիջների խրոնիկ անբավարարության համար:

    Որպեսզի այդ դեֆիցիտը հաղթահարվի, մարմինը վերակտիվացնում է ողնուղեղը` ստիպելով նրան արտադրել նոր B-բջիջներ: Բացահայտվել է, որ նոր գոյացած բջիջները կանգնում էին հեռացված բջիջների տեղը և 400%-ով լավացնում էին պատվաստումները փորձարկվող կենդանիների մոտ:



    Բջջային հեռախոսների՝ ուղեղի վրա ունեցած վնասակար ազդեցության ու քաղցկեղ առաջացնելու վտանգի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտարարությունը շատ անհանգստացրել է բջջային հեռախոս օգտագործողներին: Բջջայիննների վնասակար ազդեցությունից խուսափելու համար մասնագետները մի շարք առաջարկներ են անում:

    Որպեսզի ուղեղը էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցության չենթարկվի, մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս օգտվել հեռախոսից՝ լարով ականջակալների միջոցով: Սկզբունքորեն կարելի է օգտագործել նաև Bluetooth գարնիտուրա, որի ճառագայթումն անհամեմատ փոքր է հեռախոսի համեմատ: Կարևորն այն է, որ Bluetooth գարնիտուրան ամբողջ օրվա ընթացքում չպահվի ականջի մոտ:

    The New York Times-ը նաև խորհուրդ է տալիս օգտագործել Tawkon ծրագիրը, որը զգուշացնում է, երբ օգտագործողն առավել երկար տևողությամբ է ենթարկվում ճառագայթման: Այն հասանելի է BlackBerry OS և Google Android համակարգերով սմարթֆոնների համար, իսկ Apple iPhone-ի տերերը կարող են ծրագիրն օգտագործել միայն հեռախոսի ծրագրային պաշտպանությունից ազատվելուց՝ «ջեյլբրեքից» հետո:

    Ինչպես հայտնում է pcnews.am-ը, խորհուրդ չի տրվում բջջայինից օգտվել մետրոյում և այլ այնպիսի վայրերում, որտեղ կապի որակը թույլ է, քանի որ հեռախոսն այդ դեպքում սովորականից ավելի ինտենսիվ է ճառագայթում:


    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Escherichia coli (E. coli) բակտերիան, որը Եվրոպայում մահացու վտանգավոր աղիքային ինֆեկցիայի հարուցիչն է, սկզբունքորեն նոր միկրո օրգանիզմ է, որի հետ նախկինում բժշկությունը չի առնչվել, հաղորդում է RBC-ն:
    Գենետիկ հետազոտության նախնական արդյունքների համաձայն, այդ բակտերիան երկու այլ E. coli. բակտերիաների մուտացիայի ենթարկված տարբերակն է: Հենց դրանով է բացատրվում ինֆեկցիայի նման համառությամբ տարածումը եվրոպական երկրների բնակիչների շրջանում, նաեւ մարդու կյանքի համար վտանգը, հաղորդում է Associated Press-ը:
    ԱՀԿ-ի սննդի անվտանգության հարցով փորձագետ Հիլդե Կրուսը կարծում է, որ նոր բակտերիան «ավելի վարակիչ» է:
    Ներկայումս աղիքային ինֆեկցիայից Եվրոպայում 17 մարդ է մահացել, եւս 1500-ը վարակված են:


    Կանանց 30 տոկոսը սեքսից հետո տխրում է:
    Տարածված հայտնի կարծիքի համաձայն` սեքսից անմիջապես հետո մարդու վրա թե ֆիզիկապես, թե հոգեպես հանգստություն է իջնում: Սակայն Քվինսլենդի պրեֆեսոր Ռոբերտ Շվեյցերի անցկացրած ուսումնասիրությունը, որին մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ կին, միանգամայն այլ բան է վկայում. որոշ կանանց մոտ սեքսով զբաղվելուց հետո նկատվում է խիստ հակառակ պատկերը` տխրություն, տագնապի զգացում եւ անգամ արցունքահոսություն:
    Ըստ գիտնականի` այս երեւույթը գրանցվել է հարցված կանանց 30 տոկոսի մոտ: Նրա խոսքով` սեքսի որակն այստեղ որեւէ դեր չի խաղացել: Կանանց 30 տոկոսի մոտ նման զգացումների առաջացումը Շվեյցերը բացատրում է նրանց օրգանիզմի կենսաբանական յուրահատկություններով:


    Վերջին հետազոտությունների համաձայն՝ մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը: 

    Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի "European Dermatology London" մասնավոր դերմատոլոգիական կլինիկայի մասնագետները, շոկոլադի ոչ մեծ քանակությունը մաշկը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից և նվազեցնում մաշկի կնճիռների առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ այդպիսի օգտակար հատկությամբ օժտված է միայն մուգ շոկոլադը, որը հարուստ է անտիօքսիդանտներով՝ ֆլավանոլներով: 

    Շոկոլադի արդյունավետ հատկությունների մասին հայտարարում են նաև Օքսֆորդի Համալսարանի ու Հալլ և Յորք Բժշկական Կենտրոնի մասնագետները, ովքեր պնդում են, որ շոկոլադի օգտագործումը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև օգնում է պայքարել խրոնիկ հոգնածության դեմ և լավացնել հիշողությունը: 

    Նյարդաբաններն էլ պարզել են, որ շոկոլադի օգտագործումը կենդանիների և մարդկանց օրգանիզմում նպաստում է ուղեղի վրա ազդող բնական ցավազրկող ֆերմենտների առաջացմանը:


    EWG /Environmental Working Group, Միջավայրի պաշտպանության աշխատանքային խումբ/ ոչ կոմերցիոն կազմակերպությունը մշակել է ոչ մասնագետ սպառողների համար մեծահասակների և երեխաների խնամքի միջոցների ճիշտ ընտրության ուղեցույց - ծրագիր, որը պիտանի կլինի գնումներ կատարելիս:

    Ինչպես կարդալ պիտակները
    ·        Խուսափեք «PEG»- ով սկսվող հապավումներից և փնտրեք «-eth»-ով վերջացող բաղադրություններ
    ·        Խուսափեք կոնսերվանտներ պարունակող կոսմետիկայից
    ·        Խուսափեք «paraben»-ով բաղադրություններից
    ·        Խուսափեք DMDM hydantoin, Imidsazolidinyl urea, Methylchloroisothiazolinone, Methylisothiazolinone, Triclosan, Triclocarban, Triethanolamine կամ«TEA», ինչպես նաև ցուցակի վերջում «FRAGRANCE/PARFUM,» «FD&C», «D&C» և «CI» գրվածքներից


    Ինչ չպետք է պարունակեն շամպունները և կոնդիցիոներները`

    ·        DMDM Hydantoin, որն առաջացնում է ալերգիաներ, բորբոքումներ, քաղցկեղ
    ·        Fragrance, առաջացնում է նյարդային և խորմոնալ խանգարումներ
                       ·        Ceteareth- և PEG-, առաջացնում են քացկեղ 
    Ինտիմ հիգիենայի և ցնցուղի գելերի մեջ չպետք է լինի`
    •        Triclosan
    • DMDM Hydantoin
    •       Fragrance
    Ատամի մածուկում`
    • Fluoride, սևացնում է ատամները
    • Triclosan, ազդում է էնդոկրինային համակարգի վրա
    • PEG-, առաջացնում է քաղցկեղ 
    Արևապաշտպանիչ միջոցներում`
    • Oxybenzone
    • DMDM Hydantoin
    • Triethanolamine
    Արևապաշտպանիչ միջոցներ ընտրելիս ամերիկացի էկոլոգները խորհորդ են տալիս`
    • Խուսափել սփրեյատիպ փաթեթավորումներից
    • Խուսափել Oxybenzone-ից
    • Օգտագործել կրեմներ, ոորնք պարունակում են 7%-ից ոչ պակաս zinc oxide կամ titanium dioxide
    • Հակամիջատային կրեմներ
    Դեմքի կրեմներում խուսափեք`
    • DMDM Hydantoin
    • Fragrance
    • Ceteareth- և  PEG-
    • Hydroquinone
    • Հակածերացման կրեմներ` Lactic acid, Glycolic acid, AHA, BHA. բաղադրությամբ
    Մանկական կոսմետիկայում`
    • 2-Bromo-2-Nitropropane-1,3 Diol
    • BHA
    • Boric acid
    • Sodium borate
    • Dibutyl phthalate & toluene
    • Dibutyl phthalate & toluene
    • DMDM Hydantoin
    • Oxybenzone
    • Triclosan                                                                                                                                          Խուսափեք բուրավետ և տարանուն մանկական կոսմետիկայից:
      Ռուսաստանի պարֆումեր-կոսմետիկ հարցերով ասոցիացիայի տնօրեն Տատյանա Պուչկովան հայտարարում է, որ նման ուսումնասիրություններին չպետք է 100 %-ով հավատալ, քանի որ  առանց պարաբենների և PEG բաղադրության կոսմետիկան կորցնում է իր որակը և շուտ է փչանում: Վերը նշված քիմիական նյութերը կիրառվում են խիստ սահմանված չափաբաժնով, և յուրաքանչյուր երկիր ունի կոսմետիկ բաղադրության իր ստանդարտները:





    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը, հնարավոր է, կապված է ուղեղի քաղցկեղի զարգացման հետ, հաղորդում է Reuters գործակալությունը. բջջային հեռախոսների օգտագործման հետևանքով մեծանում է չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը։

    Մյուս կողմից բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ որևէ լուրջ եզրակացություն անելու համար։ Այս մասին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԿ) նիստին հայտարարել է 14 երկրներ ներկայացնող 31գիտնականներից բաղկացած խումբը։

    Ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման և բջջային հեռախոսների օգտագործման միջև կապի մասին ընդհանրապես որևէ ապացույցներ չկան։

    Նոր եզրակացությունը կարող է ստիպել ԱՀԿ-ին վերանայել հեռախոսների օգտագործման վերաբերյալ խորհուրդները, սակայն գիտնականների կարծիքով՝ այս հարցին հստակ պատասխան տալու համար դեռևս մի շարք հետազոտություններ պետք է արվեն։

    «Ուսումնասիրելով գործնականում բոլոր արդիական վկայությունները՝ աշխատանքային խումբը դասակարգել է բարձր հաճախականությամբ էլկտրամագնիսական դաշտերը՝ որպես մարդու համար պոտենցիալ կանցերոգեն»,- հայտարարել է Ջոնաթան Սամեթը՝ ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ «բջջային» ճառագայթումը կարող է հանգեցնել գլիոմայի (ուղեղի քաղցկեղի տեսակ) զարգացմանը։

    Այն մասին, որ ռադիոհաճախականության ազդանշանների մշտական ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, գիտնականները բազմիցս են ասել։ Բացի այդ, բազմաթիվ հեռախոսատերեր բողոքում են հեռախոսակապի կողմնակի ազդեցություններից՝ հաճախակի գլխացավեր, հիշողության և կենտրոնացման կորուստ, թմբկաթաղանթների լարվածություն և հանկարծակի հոգնածություն։
    Tert.am



    Բոլոր նրանք , ովքեր ունեն բշտիկներ, երազում են ազատվել դրանցից՝ մաքրելով մաշկը: Պարզվում է, որ բշտիկներին հրաժեշտ տալը հետաքրքիր և նույնիսկ հեշտ գործ է:

    Իմանալու համար, թե որ պայքարի միջոցն է հանդիսանում Ձերը, նախ պետք է որոշել, թե ինչպիսի ձև ունի Ձեր մաշկը և նրա վրա բշտիկների առաջացման գործընթացը: Եթե բշտիկների հետ կապված Ձեր խնդիրները կրում են մշտական բնույթ. ցավում է մաշկը, բշտիկները չեն անցնում և զբաղեցնում են մեծ տարածք, մշտապես առաջանում են նորերը ,ապա պայքարելը շատ դժվար է և հարկ է դիմել բժշկի: Հնարավոր է ,որ նա ախտորոշի Ձեզ մոտ <<ակնե>>, որը ճարպոնի բորբոքում է : Այս դեպքում Ձեզ անհրաժեշտ կլինի լիարժեք բուժման կուրս:

    Եթե բշտիկները անհանգստացնում են Ձեզ ոչ հաճախ, ժամանակ առ ժամանակ, ապա խնդիրը ունի կոսմետիկական լուծում:Ի՞նչ է անհրաժեշտ անել:

    Բշտիկներից ազատվելու համար հարկավոր է առավել մեծ ժամանակ հատկացնել մաշկի խնամքին: Այս դեպքում բժշկական գիտելիքներ այդքան էլ անհրաժեշտ չեն: Հարկավոր է  պարզապես մաքրել մաշկը: Պետք է միայն գիտակցել, որ յուրաքանչյուր մաշկի համար կան հատուկ բաղադրատոմսեր դիմակների համար:

    Բշտիկների դեմ պայքարի մասին խոսելուց հաճախ է լսվում այն մասին, որ դրանց դեմ պայքարելու ամենահիմնական եղանակը հաճախակի լվացումն է: Սակայն սա հանդիսանում է  ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Դա չի օգնի ազատվել բշտիկներից, քանի որ բշկտիկները հանդիասանում են ճարպային գեղձերի բորբոքումներ, իսկ ճարպային գեղձերի հիմնական դերը մաշկի պահպանությունն ու խնամքն է:  Առավել հաճախ լվանալով ,մենք մաքրում են հենց այդ նույն ճարպը , և դրանց լվացման հետևանքով բշտիկները ոչ թե պակասում են այլ ավելանում, քանի որ այդ գեղձերը սկսում են առավել ակտիվ գործել: Այդ պատճառով ներկայումս պարզվել է, որ օրական անհրաժեշտ է լվանալ մաշկը  2-3 անգամ: Նույնը կարելի է ասել նաև պիլինգի մասին, որի մանր մասնիկներ ոչ թե մաքրում են բշտիկները այլ ընդհակառակը գրգռում են դրանք: Պայքարի համար հարմար է օգտագործել քսուկներ:

    Նրանք, ովքեր ցանկանում են ազատվել բշտիկներից, հարկավոր է առաջին հերթին կայունացնել աղիների գործունեությունը: Շատերին կհետաքրքրի , թե ինչ կապ կարող է լինել մաշկի և աղիների միջև : Բանը նրանումն է, որ մաշկը հաճախ վերցնում է իր վրա այն համակարգերի ֆունկցիները, որոնց մաքրում են օրգանիզմը: Հետևապես, եթե կա աղիների գործունեության խանգարում, իսկ աղիները հանդիսանում են օրգանիզմի համար մեկ մաքրող համակարգերը,  ապա մաշկի վրա բշտիկների առկայությունը կլինի անխուսափելի երևույթ: 

    Բշտիկներից ազատվելու համար առաջին հերթին օգնեք  Ձեր աղիներին: Խմեք առավոտյան մեկ բաժակ աղային լուծույթ: Պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գթալ աղն ավելացնել կես լիտր ջրին: Դա ըմպելուց կես ժամ անց խմել մեկ բաժակ կեֆիր: Աղային լուծույթն իր վրա է վերցնում ստամոսում գտնվող վնասակար նյութերը,իսկ կեֆիրը չեզոքացնում է աղի մնացորդները ստամոքսում և ավելացնում է օգտակար բակտերիաների քանակը: Տեսանելի արդյունք կլինի միայն մոտ մեկ շաբաթից ՝ամենօրյա օգտագործման դեպքում:
    Օրգանիզմը ,ինչպես նաև մաշկը մաքրելու համար կօգնի ՋՈՒՐԸ, հատկապես գոլ ջուրը: Բոլոր մոդելները , որոնք մեզ են նայում էկրաններից խմում են օրական միջինը 2-2,5 լիտր չգազավորված  ջուր: Իսկ դուք ինչո՞վ եք նրանցից վատը:

    Եվ հատկապես, եթե դուք որոշել եք ազատվել բշտիկներից , փոխեք Ձեր սննդակարգը: Կոլան, լիմոնադը, չիպսը, արագ պատրաստվող սնունդը, սուրճը մոռացե՛ք, երե որոշել եք ազատվել բշտիկներից: Մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը, սոյան, կանաչ թեյը պետք է լինեն Ձեր սեղանի մշտական բաղադրիչները: Դրանք կօգեն Ձեզ և՛բշտիկների դեմ պայքարելու ,և՛ գեղեցիկ կազմվածք ունենալու ժամանակ:


    Blogroll