Ի՞նչ է զարկերակային ճնշումը
Զարկերակային ճնշումը (ԶՃ) արյան ճնշումն է զարկերակներում: Այն ներկայացվում է երկու թվով՝ զարկերակային ճնշման սիստոլիկ և դիաստոլիկ ցուցանիշներով, օրինակ՝ 120/80 մմ սնդիկի սյուն: Սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ արյան որոշակի քանակ մղվում է աորտա և բաշխվում մյուս խոշոր և մանր զարկերակներով ՝ առաջացնելով զարկերակային ճնշման որոշակի մակարդակ, որը կոչվում է սիստոլիկ ճնշում և արտահայտվում է զարկերակային ճնշման ցուցանիշի առաջին թվով:
Երբ սիրտը հանգստանում է բաբախումների միջև, զարկերակներում ճնշումն ընկնում է: Սա կոչվում է դիաստոլիկ ճնշում և արտահայտվում է զարկերակային ճնշման երկրորդ թվով:
Ի՞նչ է զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան
Զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան որպես նորմալ ընդունված զարկերակային ճնշման ցուցանիշներից բարձր ճնշման գրանցումն է: Այն կարող է արտահայտվել գլխացավերով, վզի ցավերով, սրտխփոցներով կամ այլ ախտանաշաններով, սակայն առավել հաճախ բացակայում են ակնհայտ գանգատները: Այդ պատճառով հիպերտոնիան անվանում են <<լռակյաց հիվանդություն>> : Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել զարկերակային ճնշումը, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում:
Իմացե՛ք Ձեր զարկերակային ճնշման մակարդակը.
Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 120 մմ սնդիկի սյունից ցածր է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը ցածր է 80-ից, ապա Ձեզ մոտ հիպերտոնիա չկա:
Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 120-130 մմ սնդիկի սյուն է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը 80-89 է , ապա Ձեզ մոտ նախահիպերտոնիաէ:
Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 140 և ավելի սնդիկի սյուն է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը 90 և ավելի է ,ապա Ձեզ մոտ հիպերտոնիա է:
Ո՞ւմ մոտ կարող է զարգանալ հիպերտոնիա
Հիպերտոնիան լո՞ւրջ խնդիր է
Այո՛: Եթե հիպերտոնիան չվերահսկվի, այն կարող է հանգեցնել.

- Կանխարգելիչ նպատակներով տարեկան առնվազն մեկ անգամ այցելե՛ք բժշկի և չափե՛ք Ձեր զարկերակային ճնշումը:
- Եթե Ձեր զարկերակային ճնշումը նորմայից բարձր է , կանոնավոր չափե՛ք այն և հետևե՛ք բժշկի խորհուրդներին:
Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 120 մմ սնդիկի սյունից ցածր է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը ցածր է 80-ից, ապա Ձեզ մոտ հիպերտոնիա չկա:
Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 120-130 մմ սնդիկի սյուն է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը 80-89 է , ապա Ձեզ մոտ նախահիպերտոնիաէ:
Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 140 և ավելի սնդիկի սյուն է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը 90 և ավելի է ,ապա Ձեզ մոտ հիպերտոնիա է:
Ո՞ւմ մոտ կարող է զարգանալ հիպերտոնիա
- Հիպերտոնիան կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, անկախ տարիքից և սեռից, սակայն 45-ից բարձր տարիքի անձանց մետ այն ավելի հավանական է:
- Ծխելը և ավելցուկային քաշը , ակախ տարիքից , բարձրացնում են հիպերտոնիայի զարգացման հավանականությունը:
- Եթե Ձեր ծնողները կամ հարազատները ունեցել են հիպերտոնիա, ապա Ձեզ մոտ բարձր է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը:
- Հիպերտոնիան կարող է զարգանալ որպես որոշ հիվանդույթունների հիմնական ախտանիշ, օրինակ ՝ երիկամային հիվանդությունների և որոշ ներզատական խանգարումների (օր.՝ շաքարային դիաբետ) ժամանակ:
- Զարկերկային ճնշման բարձրացմանը կարող է նպաստել որոշ դեղամիջոցների , օրինակ ՝հակաբեղմնավորիչների ընդունումը:
Հիպերտոնիան լո՞ւրջ խնդիր է
Այո՛: Եթե հիպերտոնիան չվերահսկվի, այն կարող է հանգեցնել.
- Կաթվածի (ինսուլտի),
- Սրտամկանի ինֆարկտի,
- Երիկամների ախտահարման,
- Տեսողության խանգարումներ,
- Հղիության բարդությունների:
- Հիպերտոնիայի առաջացման հավանականանությունը 2 անգամ ավելի բարձր է այն անձանց մոտ, որոնց զարկերակային ճնշումը գտնվում է 120-139 և 80-89 մմ/սս միջակայքում:
- Նախահիպերտոնիան չպետք է դիտարկել որպես նորմալ վիճակ, այլ պետք է սկսել անհապաղ բուժում:
0 коммент.: