
Բրիտանացի գիտանականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ հյութը կարող է պարունակել հինգ թեյի գդալ շաքար: Դրա ավելցուկը հաճախ հանգեցնում է ճարպակալման եւ նյութափոխանակության խանգարման:
Մասնագետները կոչ են արել խրախուսել մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պարունակում:
Լիդսի համալսարանի հետազոտողներն էլ պարզել են, որ չոր միրգը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ նյութափոխանակությունը բարելավող բջջանյութ: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաեւ մետաբոլիզմի, սրտի հիվանդությունների համար:
News.am
0 коммент.: