Booking.com
Հուսահատությունից և անելանելի վիճակից ելնելով որոշեցի դիմել Ձեր օգնությանը,քանզի խոսքը վերաբերվում է անմեղ ու փոքրիկ մի էակի`դստերս`Մարիային,որը 8ամսեկան է: Նա իմ առաջին բալիկն է երկրորդ հղիությունից,առաջին բալիկիս կորցրեցի 26 շաբաթականում`spina bifida-ի պատճառով գլխում ջուր էր կուտակվել,որը անհամատեղելի էր կյանքի հետ:Վիշտս դժվար է բառերով նկարագրել,սակայն այլ ելք չկար:

Կարծես թե ամեն ինչ անցյալում մնաց,երբ ծնվեց իմ փրկությունը`Մարիան,որին հատուկ այդպես անվանեցինք:Սակայն նրա ծնվելու առաջին իսկ վայրկյանից բացի անսահման բերկրանքից ու երջանկությունից` վախ,անհասկանալիություն ու տխրություն զգացի,քանի որ տարօրինակ ճակատ ուներ`դուրս ցցված և եռանկյունի,աչքերն էլ նման էին չինացու աչքերի: 

Սակայն բժիշկներն ինձ հանգստացրեցին,ասելով,որ դա ծանր ծննդաբերության արդյունք է,քանի որ նա ծնվեց 4400կգ և 56 սմ հասակով,և ասացին,որ հետագայում մերսումներով կանցնի:Ես հանգստացա և սկսեցի սպասել հրաշքի: Անցավ 10 օր,1 ամիս,2 ամիս,3……….սակայն ճակատը ուղղվելու փոխարեն սկսեց ավելի արտահայտիչ դառնալ:Անհանգստությունից ելնելով սկսեցինք դիմել տարբեր բժիշկների և պարզվեց,որ ոչ մի մերսում էլ չի կարող ուղղել բալիկիս ճակատը,քանի որ նրա մոտ շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է`տրիգոնոցեֆալիա,որի հաճախականությունը 1/50 000 է իսկ ՀՀ նման ախտորոշումով երեխա չի էլ եղել`ըստ ՀՀ գլխավոր մանկական նեյրովիրաբույժ Մ.Մարտիրոսյանի և անհրաժեշտ է վիրահատություն արտերկրում:

Աշխարհը գլխի վրա շուռ եկավ, երբ իմացա,թե ինչ է նշանակում այդ ախտորոշումը`բալիկի գանգի ճակատային կարանը ժամանակից շուտ փակվել և ոսկրացել է,բալիկը ծնվել է ժողովրդական լեզվով ասած փակ գաղտունով:Դրա արդյունքում գլխի դիմային-ճակատային հատվածի աճը կանգնել է իսկ գանգի սեղմված հատվածները խանգարում են ուղեղի աճին,որը մինչև 2 տարեկան գտնվում է աճման և զարգացման ամենաակտիվ փուլում:Դա բերում է երեխայի աճի և զարգացման խանգարմանը,ներգանգային ճնշման բարձրացմանը,որն էլ իր հերթին բերում է տեսողության խանգարումների և գլխացավերի,իսկ որ ամենադաժանն է`մտավոր հետամնացության և հաշմանդամության:Ահա և հասկանալի դարձավ,որ նրա աչքերի ձևը նման է ոչ թե մամային կամ պապային,այլ նրա հիվանդության հետևանքն է:

Չէի կարողանում դրան հավատալ,իմ բալիկը կարող է դառնալ մտավոր հետամնաց և հնարավոր է,որ չկարողանա շարժվել,նստել,նույնիսկ քայլել: Բալիկիս մոտ դեռևս նման երևույթները խորը արտահայտված չեն,քանի որ նա դեռ փոքր է և եթե ժամանակին չկատարենք վիրահատություն,ապա դրանցից խուսափելն անհնար կլինի նրա մեծանալու հետ զուգահեռ……..Հաջորդ հարվածը ստացա այն ժամանակ,երբ տարբեր կլինիկաներից տեղեկացա,թե ինչ արժի տվյալ վիրահատությունը:

Դա աննկարագրելի անհասանելի գումար է մեզ համար,իսկ ժամանակը աշխատում է մեր դեմ,քանի որ վիրահատությունը պետք է կատարվի 6-8 ամսական հասակում,որպեսզի ունենանք և բուժական և կոսմետիկ հիանալի արդյունք,քանի որ դեռ գանգը լրիվ ոսկրացաց չէ և ցանկացած փոփոխության ենթարկելը հնարավոր է:Վիրահատության արդյունքում մենք կմոռանանք,որ նման խնդիր ենք ունեցել և իմ Մարիան կապրի լիարժեք և առողջ ,առողջ,առողջ……….Դիմում եմ Ձեզ մայրական անբիծ ու անկեղծ խնդրանքով,օգնեք խնդրում եմ փրկել նրան հաշմանդամ լինելուց,պարգևեք նրան անհոգ մանկություն,որը ես նրան ապահովել ցավոք սրտի չեմ կարող,անզոր եմ…………Ձեր ցանկության և հնարավորության չափով խնդրում եմ,օգնեք վիրահատել նրան Մոսկվայում,քանի որ այնտեղ վիրահատությունը ամենամատչելին է բոլոր հնարավոր տարբերակներից:Հավատում եմ,որ կարեկից կգտնվեք,քանի որ խոսքը վերաբերվում է մի անմեղ փոքրիկի,որը դեռ շատ անելիք ունի ապագայում…………….
Դիմել եմ Առողջապահության նախարարություն:Նրանք պատասխանել են,որ կարող են օգնել միայն իմ և բալիկի ճանապարհածախսը,եթե դա լինի ԱՊՀ տարածքում,որի համար հոգաչափ շնորհակալ եմ:Հույս ունեմ,որ ևս Ձեր հատկացրած հնարավոր օգնության շնորհիվ հնարավոր կդառնա ժամանակին իրականացնել անհրաժեշտ բուժումը:Վիրահատության վերջնական ժամկետ է նշանակվել Փետրվարի 4,որից ուշ կատարելու դեպքում հնարավոր է անհրաժեշտ ցանկալի արդյունքը չունենանք,քանի որ երեխան 9 ամսական է արդեն լինում: Ցավոք ամեն ինչ կախված է գումարից,ինչքան շուտ հայթայթեմ գումարը,այնքան ավելի հեշտ կլինի հետվիրահատական շրջանը:

Մենք խնդրում ենք Ձեր աջակցությունը ցուցաբերել փոքր բալիկի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Հոգաչափ շնորհակալ ենք և հավատում ենք,որ կարեկից կգտնվեք:Եթե Դուք կցանկանաք օգնել և միջամտել իմ բալիկի ճակատագրին,ապա թող Ձեզ չանհանգստացնի այն փաստը,որ վիրահատությունը շատ թանկ արժե`18 000 դոլլար Մոսկվայում,25 000եվրո Գերմանիայում,23 000 Իզրայելի մեկ և 42 000 մյուս կլինիկայում:
Իմ բալիկի ապագան Ձեր բարի սրտերում է:Կանխավ հոգաչափ շնորհակալություն:

Հարգանքներով`Մկրտչյան Ալլա allawm@mail.ru Հասցե : Երևան 0050,Մուսայելյան 25 Հեռ:093-503-403
Ալլա Մկրտչյան
HSBC Bank Armenia (Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան)
Հ/Համար՝ 006002612001

SWIFT: MIDLAM22 Արժույթ`AMD


This entry was posted on 12:15 and is filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll