Booking.com
Բարև իմ պաշտելի հայ ազգ…Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի փոքրիկի, որի պատմությունը անհավանական է և անտարբեր չի թողնի ոչ մեկիդ…Ղուկասյան Հայկը, որը երկու տարեկան է, ծնվել է լիարժեք առողջ…Ինն ամսականում ծնողների հետ սարսափելի ավտովթարի են ենթարկվում, որից հետո փոքրիկն ու հղի մայրիկը ,որը մի քանի ամսից պետք է երկրորդ անգամ մայրանար, հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում… Բժիշկները չէին հուսադրում, որ երեխան կապրի, իսկ մայրն էլ, դեռ չծնված փոքրիկի հետ միասին պայքարում են կյանքի վերջին, մարող հույսի համար…Սակայն ճակատագիրը այլ բան էր նախատեսել…Այսօր Հայկն ապրում է, ունի մանկական գլխուղեղային կաթված, հեմիպարեզ, սակայն վերականգնվելու ու քայլելու մեծ շանսեր…Մայրիկն էլ լույս աշխարհ է բերել առողջ տղա, որն արդեն մոտ մեկ տարեկան է…Մեզանից էլ չեն պահանջվում աստղաբաշխական թվեր կամ ջանքեր: Մասնակցեք մեր “ՄԵԿ ԳԱՎԱԹ ՍՈՒՐՃԻ ՓՈԽԱՐԵՆ ” ակցիային, ամսեկան փոխանցեք ընդհամենը 1000-3000 դրամ մեր հաշվեհամարներին, որոնք բացված են Ամերիա բանկում, և այս փոքրիկներից յուրաքանչյուրը վաղվա լավ օրվա հույս կունենա, միգուցե Աստված առաջ, բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ, մի օր էլ կտեսնենք այս փոքրիկներին իրենց ոտքով մեր քաղաքում զբոսնելիս… Կարծում եմ այդ պահին բոլորս էլ մեզ ավելի լիարժեք ու կայացած կզգանք…Շնորհակալ եմ: «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյան http://www.facebook.com/hay.mayrer





Ameriabank

1570015189660100Հայկական դրամ

1570015189660101 ԱՄՆ դոլար

1570015189660146 ԵՎՐՈ

1570015189660158 Ռուսական ռուբլի



Ընդամենը մի քանի օր առաջ փոքրիկ Նելլին և իր ընտանիքը անհոգ ապրում էին առօրյա ուրախ կյանքով, մինչև մեկ օր երեխայի հանկարծակի թուլությունը ստիպեց ծնողներին դիմել բժշկի. ախտորոշման արդյունքները շոկային էին Նելլի մտերիմների համար՝ ոսկրածուծի ուռուցքային հիվանդություն։ Երեք տարեկան փոքրրիկ հրաշքն ունի բոլորիս աջակցության կարիքը՝ փոքրի Նելլին ծնողները մոտակա 12 օրվա ընթացքում պետք է տեղափոխեն Գերմանիա՝ համապատասխան բուժման կուրսը սկսելու նպատակով։ Ցանկացածիդ փոքրիկ լուման մեծ ներդրում կհանդիսանա աղետի այս ծովում։ Ձեր հանգանակութունները խնդրում եմ կատարել՝

15700 15384100100 (Դրամային)
և
Intermidiary Bank: City Bank NA, New York CITIUS33
Bneficiary Bank: Ameriabank CJSC, Yerevan ARMIAM22
Beneficiary: Nelli Petrosyan
15700 15384100101 ($ Դոլարային) հաշիվներին



Բարև Ձեզ: Խնդրում եմ տարածել սա: Ութամյա Մերին շատ ունի մեր` բոլորիս օգնության կարիքը: Մերին այժմ 8 տարեկան է: 2 տարեկանից հսկվում է նյարդաբանի կողմից.երեխայի մտավոր զարգացումը ետ է մնում հասակային նորմայից: Համապատասխան բուժումները ստանալուց հետո երեխայի մոտ երիկամային ֆունկցիայի լավացում չնկատվեց: Հաշվի առնելով այս հանգամանքը Մերիի բուժումը ծրագրային հեմոդիալեզով 15.11.11-ից շարունակվեց «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱի-ում հեմոդիալեզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքում: 

Խնդրանքս է, հրապարակել նրա մասին, հույսով, որ բարի մարդիկ կօգնեն: Եթե կհամաձայնեք օգնել, ավելի մանրամասն կուղարկեմ հիվանդության պատմությունը: 

56: INTERMEDIARY-CITIBANK NA, NEW YORK
SWIFT: CITIUS33
57: BENEFICIARY'S BANK-AMERIABANK, YEREVAN
SWIFT: ARMIAM22
59: BENEFICIARY, S ACCOUNT-15700 13740550101
ACCOUNT HOLDER-MERI MANUKYAN

Վերը նշվածները դոլարի փոխանցումների համար են:
Ստացող-Մանուկյան Մերի Միքայելի
Բանկ-Ամերիաբանկ ՓԲԸ
Բանկի կոդ-15700
Քարտային հաշիվ- 15700 13740550200
Սրանք էլ դրամի փոխանցման համար են: Նախապես շնորհակալություն:
Հեռախոսահամարներ` 093411476/Հասմիկ` Մերիի մայրը/, 098355520/Գրիշա/


Եկատերինբուրգում բուժվող Հայաստանի քաղաքացի, 28-ամյա Էդգար Գասպարյանը ոսկրածուծի պատվաստման շտապ կարիք ունի:

Երիտասարդը ապրում է Եկատերինբուրգում, որտեղ էլ այժմ անցնում է քիմիոթերապիայի վերջին կուրսը: «Դրանից հետո իմ որդուն պետք է ոսկրածուծի պատվաստում անեն, սակայն դրա համար մոտ 2 մլն ռուբլի են պահանջում, որը մենք չունենք»,-ասում է երիտասարդ տղայի մայրը՝ Անուշ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ բարեգործական բոլոր կազմակերպությունները չեն կարողացել աջակցություն ցուցաբերել, քանի որ Գասպարյանները Ռուսաստանի քաղաքացիներ չեն:

Ով ցանկանում է օգնել, փրկել երիտասարդ տղայի կյանքը, կարող է գումար փոխանցել հետեւյալ երկու հաշվեհամարներին №40817810716111522417, №67619600046630416 կամ կապվել Գասպարյանների ընտանիքի հետ՝ mama2393@mail.ru հասցեով:

Ցանկության դեպքում կտրամադրվեն ախտորոշման բոլոր փաստաթղթերը:




Արյան քաղցկեղով հիվանդ Նարեկ Մարտիրոսյանի բուժման համար պակասում է 500 հազար դրամ:

Նարեկի մայրը` Նաիրա Մարտիրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բժիշկները իրենց 10-12 օր ժամկետ են տվել:

«Նարեկը հոր հետ Գերմանիայում է գտնվում, նա արդեն մեկ վիրահատության ենթարկվել է, հիմա քիմիոթերապիայի կուրս է անցնում, և 10-12 օր հետո պետք է կատարվի ոսկրածուծի փոխպատվաստում: Նարեկին դեղեր են նշանակել և ողնուղեղը լրիվ մաքրելուց հետո, պետք է այդ փոխպատվաստումն արվի, սակայն դրա համար պետք է նրա քույրերին տեղափոխենք Գերմանիա: Շնորհակալ եմ բոլորին` գումարը հավաքելու հարցում օգնելու համար, սակայն 500 հազար դրամ է պակասում, և չգիտեմ, ինչպես կարող եմ այդ գումարը գտնել»,-ասաց Ն. Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, այժմ բժշկից փաստաթուղթ է վերցրել այն մասին, որ իր երեխան իսկապես տառապում է արյան քաղցկեղ հիվանդությամբ, որպեսզի այդպես ապացուցի, որ շտապ գումար է անհրաժեշտ:

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել երեխային, կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին.

ՎՏԲ Հայաստան Բանկ
16 07 60 08 83 79 04/ARM
16 07 60 08 83 79 05/ USD
16 07 60 08 83 79 06/ EUR
16 07 60 08 83 79 07/ RU

Հաշվեհամարի պատասխանատու` Նաիրա Մարտիրոսյան, հեռախոսահամար (093)674778




8 ամյա Տիգրանը խնդրում է օգնել իր մայրիկին, Ինգային, ով տառապում է բեխտերեվ եվ օստիոպարոզ հիվանդությամբ: Հիվանդությունն օր օրի բարդանում է եվ նա գնալով ավելի ու ավելի է պայքարում իր կյանքի համար: Հիվանդությունը հնարավոր է բուժել միայն «remicade» դեղամիջոցով, որը բավականին բարձր արժողություն ունի: Մեկ ամպուլան արժե 900-1000 դոլոր, Ինգան դեղորայքը տարեկան պետք է ընդունի 7 անգամ 2 ամպուլայով, այսինքն` տարեկան 14 հատ: Խնդրում ենք օգնության ձեռք մեկնել, ձեր օգնությունը կփրկի Ինգայի կյանքը: Նախապես ուզում ենք հայտնել մեր երախտագիտությունը, եթե դուք կորոշեք օգնության ձեռք մեկնել: Ովքեր կցանկանան իրենց մեծահոգությունը ցուցաբերել եվ օգնել Ինգային, կարող են կապ հաստատել հետեվյալ հեռախոսահամարներով՝ 010 35 22 91, 099 22 28 93.



Կից ներկայացվում են հիվանդության փաստաթողթերը:










Blogroll