Booking.com
Եկատերինբուրգում բուժվող Հայաստանի քաղաքացի, 28-ամյա Էդգար Գասպարյանը ոսկրածուծի պատվաստման շտապ կարիք ունի:

Երիտասարդը ապրում է Եկատերինբուրգում, որտեղ էլ այժմ անցնում է քիմիոթերապիայի վերջին կուրսը: «Դրանից հետո իմ որդուն պետք է ոսկրածուծի պատվաստում անեն, սակայն դրա համար մոտ 2 մլն ռուբլի են պահանջում, որը մենք չունենք»,-ասում է երիտասարդ տղայի մայրը՝ Անուշ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ բարեգործական բոլոր կազմակերպությունները չեն կարողացել աջակցություն ցուցաբերել, քանի որ Գասպարյանները Ռուսաստանի քաղաքացիներ չեն:

Ով ցանկանում է օգնել, փրկել երիտասարդ տղայի կյանքը, կարող է գումար փոխանցել հետեւյալ երկու հաշվեհամարներին №40817810716111522417, №67619600046630416 կամ կապվել Գասպարյանների ընտանիքի հետ՝ mama2393@mail.ru հասցեով:

Ցանկության դեպքում կտրամադրվեն ախտորոշման բոլոր փաստաթղթերը:




This entry was posted on 05:41 and is filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll