Booking.com
Արյան քաղցկեղով հիվանդ Նարեկ Մարտիրոսյանի բուժման համար պակասում է 500 հազար դրամ:

Նարեկի մայրը` Նաիրա Մարտիրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բժիշկները իրենց 10-12 օր ժամկետ են տվել:

«Նարեկը հոր հետ Գերմանիայում է գտնվում, նա արդեն մեկ վիրահատության ենթարկվել է, հիմա քիմիոթերապիայի կուրս է անցնում, և 10-12 օր հետո պետք է կատարվի ոսկրածուծի փոխպատվաստում: Նարեկին դեղեր են նշանակել և ողնուղեղը լրիվ մաքրելուց հետո, պետք է այդ փոխպատվաստումն արվի, սակայն դրա համար պետք է նրա քույրերին տեղափոխենք Գերմանիա: Շնորհակալ եմ բոլորին` գումարը հավաքելու հարցում օգնելու համար, սակայն 500 հազար դրամ է պակասում, և չգիտեմ, ինչպես կարող եմ այդ գումարը գտնել»,-ասաց Ն. Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, այժմ բժշկից փաստաթուղթ է վերցրել այն մասին, որ իր երեխան իսկապես տառապում է արյան քաղցկեղ հիվանդությամբ, որպեսզի այդպես ապացուցի, որ շտապ գումար է անհրաժեշտ:

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել երեխային, կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին.

ՎՏԲ Հայաստան Բանկ
16 07 60 08 83 79 04/ARM
16 07 60 08 83 79 05/ USD
16 07 60 08 83 79 06/ EUR
16 07 60 08 83 79 07/ RU

Հաշվեհամարի պատասխանատու` Նաիրա Մարտիրոսյան, հեռախոսահամար (093)674778



This entry was posted on 05:21 and is filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll