Booking.com


4-ամյա Վահե Մելքոնյանի մոտ 2013թ. մայիսին հայտնաբերվել է արյան քաղցկեղ՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այժմ բուժվում է Երևանում՝ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Երեխայի հետագա բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ են թանկարժեք դեղամիջոցներ:

Ստորև` բանկային հաշիվների տվյալները:

ՀՀ դրամ
Հաշվեհամար՝ 11500461719300
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ
Ստացող՝ ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ











1-ամյա Արտյոմ Ոսկանյանի առողջությունը օրերս կտրուկ վատացել է: Նրանք ապրում են
Հրազդան քաղաքում: Հոկտեմբերի 20-ին նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում: Հոկտեմբերի 23-ին ընտանիքը դիմել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ:

Հոկտեմբերի 24-ին Նաիրի բժշկական կենտրոնից տրվել են կատարված МРТ-ի պատասխանները, ըստ որի 1-ամյա Արտյոմի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք 5,4 X 6,2 X 5,3 սմ. չափսի: Բժիշկները Հայաստանում նման վիրահատություն կատարելու հնարավորություն չունեն:

Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ այն վճարել: Ամուսիններ Դիաննա Սիմոնյանն ու Արմեն Ոսկանյանն ունեն 2 շաբաթ ժամանակ որպեսզի գտնեն վիրահատության անհրաժեշտ գումարը, հակառակ դեպքում 2 շաբաթից նրանք կկորցնեն 1-ամյա երեխային:

Արտյոմ Ոսկանյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Հրազդան մ/ճ-ում:

AMD – 16025080099400

USD – 16025080099401

EUR – 16025080099402

RUR – 16025080099403

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն



2001թ. ծնված Ասատուր Մանուկյանին շտապ անհրաժեշտ է ողնաշարի Լ3 Լ5 վիրահատում որը արժե 35000 ամն դոլար. Վիրահատւմը կատարվում է Մոսկվայում և Գերմանյայւմ.
խնդրում ենք բոլլոր բարի մարդկանց որոշ չափով օգնել երեխաին ազատվել հաշմանդամությունից.
Հեռ. 055287169

AMERIABANK
AMD 15700-03049700400

USD 15700-03049700301





Հասմիկը, ով տառապում է արյան ստաֆիլակոկային խրոնիկական սեփսիսով, որը զուգակցվում է մի քանի այլ հիվանդությունների հետ, կարիք ունի իր բարդ հիվանդությունը բուժելու միայն արտասահմանում: Վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական պայմանավորվածության համաձայն` բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է շուրջ 5000 եվրո գումար:

Հասմիկը ներկայիս չի աշխատում, իսկ նրա ծնողներն անգամ արտագնա աշխատանքի պայմաններում չեն կարողանում հոգալ բուժման ծախսերը: Յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքով ու նյութական հնարավոր աջակցությամբ նրան փրկելու համար «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ում հաշվեհամար է բացվել, որտեղ փոխանցումները կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.
/ստացող՝ Հասմիկ Հովհաննիսյան/․



24 10 03 06 67 43 07 AMD
24 10 03 06 67 43 08 USD
24 10 03 06 67 43 09 EUR

ՀԳ. Հասմիկը հասարական ակտիվիստ է, հանդիսանում է մի քանի հասարակական կազմակերպության անդամ, Երիտասարդական միության ղեավար: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են շուրջ 25-30 բարեգործական ակցիաներ, որոնց ժամանակ հանգանակած գումարներով օգնություն է հասցվել սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքներին, անապահով ծերերին ու ծնողազուրկ երեխաներին: Սակայն ճակատագրի հեգնանքով կամ դժբախտ պատահականությամբ` այսօր այս անմեղ աղջիկը մեր սիրո և առատաձեռնության կարիքն ունի: Խնդրում ենք, բռնեք օգնության խնդրանքով դեպի ձեզ պարզված այս ձեռքը:
Հանուն Հասմիկի և նրա ու մեր գեղեցիկ ապագայի՝ հայցում ենք ձեր ուշադրությունն ու աջակցությունը` փրկելու կյանքով ու մեծ երազանքներով լեցուն այս աղջկան:



Վարդանյան Վահեն ծնվել է 2005թ. փետրվարի 1-ին Արմավիր քաղաքում: Հիվանդությունը ի ծնե է, բայց ի հայտ է եկել 2 տարեկանում` ֆիզիկական թուլությամբ, գլխացավերով և գլխի շրջագծի մեծացմամբ: 3.08.2012 թ. տեղի է ունեցել էնդոսկոֆիկ վիրահատություն Միքայելյան ինստիտուտում: Հիվանդությունը անվանում են ներքին հիդրոցեֆալիա: Բժիշկները նշանակել են անհապաղ վիրահատություն Եվրոպայում (Ֆրանսիայում): Տվյալներ. Կարինե Ալեքսանյան (մայր) +37455624679, Վահրամ Վարդանյան (հայր) +37499121310: Բուժման համար անհրաժեշտ է մեծ գումար` մոտ 35.000 ԱՄՆ դոլար, այդ իսկ պատճառով էլ դիմում ենք ձեր օգնությանը:

Հաշվեհամարներ. ՎՏԲ-Հայաստան VTB-Armenia

AMD-16009035561300

USD-16009035561300

RUR-1600903556130203







29-ամյա Թեհմինե Բաբայանի մոտ հայտնաբերվել է ուռուցք, որը ենթակա է շտապ վիրահատության: Վիրաբույժների պնդմամբ' վիրահատությունը պետք է կատարել հնարավորինս շտապ, քանի որ ուռուցքի հանգույցները արագ են աճում ու կարող են ախտահարել մյուս օրգանները...

Վիրահատությունը կատարվելու է Երևանում: Վիրահատության արժեքը կազմում է մոտ 500 000 դրամ, բայց ֆինանսական աջակցության կարիք կա:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել, կարող են փոխանցումներ կատարել Ինեկոբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին:

Դրամով փոխանցումների համար

Բաբայան Թեհմինե 20500 69423091002

Դոլարային փոխանցումների համար.

Beneficiary's account: 20500 69423091020 Beneficiary's name: TEHMINE BABAYAN

Թեհմինեի ֆեյսբուքյան էջի հղումը սա է:

https://www.facebook.com/temin.ti




Հինգամյա Լիզայի կյանքին լուրջ վտանգ է սպառնում. Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնում նրա գլխուղեղի 4-րդ փորոքից հեռացրել են ուռուցքը, սակայն երեխան անհապաղ ճառագայթման ու քիմիոթերապիա ստանալու խիստ կարիք ունի: Լիզայի հայրը` Դավիթ Պողոսյանը, ով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է,Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ երեխայի մոտ սրտխառնոց է եղել, տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ երեխային մոտ մեկ ամիս բուժել են ստամոքսի խանգարման դեմ:

Սակայն երեխայի համալիր մագնիսառեզոնանսային (Ямеер) հետազոտության արդյունքներով պարզվել է, որ նրա մոտ կա գլխուղեղի քաղցկեղ (диагноз медулобластомы с участками десмопластического варианта): Ծանր հիվանդությունն հայտնաբերելուց հետո երեխան ենթարկվում է վիրահատության, ինչից հետո տեղի մասնագետներն ասում են, որ հնարավոր չէ քիմիոթերապիա և ճառագայթում կատարել Հայաստանում և խորհուրդ են տալիս երեխանի տեղափոխել Մոսկվա:

Դավիթ Պողոսյանն ասաց, որ Մոսկվա կատարած հարցման պատասխանն է ստացվել, որի համաձայն՝ երեխային քիմիոթերապիայի և ճառագայթման ենթարկելու համար անհրաժեշտ է 30 հազար եվրո:

«Այստեղ վիրահատությունից հետո երեխայի աջ աչքի, ձեռքերի ու ոտքերի կոորդիանացիան խախտվել է: Հիմա մեզ ասում են պետք է արագացնել, գնալ որ մետաստազները շատ չտարածվեն»,- ասաց հայրը:

Նշենք, որ երեխային օգնել ցանկացող մարդիկ կարող են գումար փոխանցել «ՎՏԲ - Հայաստան Բանկ»-ում Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով բացված հետևյալ հաշվեհամարներին

AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804

Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ
400215098
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22

Դավիթ Պողոսյանի հեռախոսահամարն է`(+374) 93 20 50 78









Աղբյուր` Panorama.am



Blogroll