ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները հիվանդների մասնակցությամբ ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրահանգման, որ ասթմայի ախտանշանները հոգեբանական ներշնչանքից հետո հաճախ վերանում են:
Բժիշկները 39 ասթմայով հիվանդի 12 օր բուժել են տարբեր մեթոդներով: Նրանց բաժանել են երեք խմբի. առաջին խմբի հիվանդներին տվել են ասթմայի բուժման ընթացքում կիրառվող ալբուտերոլով ինհալյատորներ, երկրորդ խմբի հետ անց են կացվել ասեղնաբուժության կուրսեր, որոնք իրականացրել են չմասնագիտացված անձինք, ովքեր, սակայն, ներկայացել են որպես ոլորտի գիտակ և համոզել հիվանդներին, որ ասեղնաբուժությունը էական դրական ազդեցություն է թողնում ասթմայով հիվանդների առողջության վրա, իսկ հիվանդների երրորդ խմբին տվել են պլացեբո ինհալյատորներ՝ հավաստիացնելով, որ այն գիտության վերջին նվաճումն է ու ասթմայի բուժման ամենաարդյունավետ դեղորայքը:
Հետազոտության արդյունքում առաջին խմբի բոլոր հիվանդները նշել են, որ դեղորայքի ընդունման ընթացքում հիվանդության ախտանշանները վերացել են 50 տոկոսով, պլացեբոյով բուժում ստացողները նշել են, որ իրենց ինքնազգացողությունը լավացել է 45 տոկոսով, իսկ կեղծ ասեղնաբուժության կուրսեր անցած հիվանդները հայտնել են, որ 46 տոկոսով իրենց ավելի լավ են զգում:
Բժիշկները որոշել են հետազոտության արդյունքները ստուգել անալիզների միջոցով: Պարզվել է, որ ալբուտերոլը հիվանդների շնչուղիների վիճակը բարելավել է 20 տոկոսով, իսկ պլացեբոն ու կեղծ ասեղնաբուժությունը՝ 7:
Չնայած արդյունքների էական տարբերությանը, մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ներշնչանքը մեծ նշանակություն ունի ասթմայի բուժման գործում:
Թերթ.am
1 коммент.:
Анонимный комментирует...
Շնորհակալ եմ,սա իրոք ինձ շատ անհրաժեշտ էր...