Ամերիկացի գիտնականները ստեղծել և արդեն կենդանիների վրա փորձարկել են մի պատվաստանյութ, որն օրգանիզմի իմունային համակարգին «սովորեցնում է» դադարեցնել հերոինի յուրացումը. արդյունքում օրգանիզմը «խուսափում է» թմրանյութային հարբեցությունից։
Ինչպես գրում է ռուսական 1rre.ru կայքը, սա առաջին արդյունավետ պատվաստանյութն է, որը կարող է մարդկանց օգնել ազատվել հերոինի հանդեպ ունեցած կախվածությունից։
Ավելի վաղ, գիտնականների այդ խումբը ստեղծել էր կոկաինի, մետամֆետամինի և նույնիսկ նիկոտինի դեմ պատվաստանյութ։ Այդ պատվաստանյութերի էությունը կայանում է նրանում, որ իմունային համակարգը «ճանաչում է» թմրանյութի մոլեկուլները և արգելափակում դրանց նյութափոխանակություն՝ այդպիսով կանխելով թմրանյութային հարբեցությունը։
Գիտնականների խումբը երկար է աշխատել հերոինի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար։ Սկզբում նրանց բոլոր փորձերն անհաջողությամբ են ավարտվել, քանի որ հերոինը շատ արագ կերպով տարրալուծվում է մի քանի նյութերի, որոնցից յուրաքանչյուրը հոգեակտիվ ազդեցություն ունի։
Ի վերջո,սակայն, նրանք հաջողության են հասել. առնետների վրա կատարված փորձարկումները լավ արդյունք են ցույց տվել։ Հերոինի հանդեպ կախվածությամբ առնետներն այդ պատվաստանյութը ընդունելուց հետո ավելի քիչ են ցանկացել թմրանյութի չափաբաժին ստանալ և «չեն հարբել»։
Գիտնականները նշել են, որ այդ պատվաստանյութի օգտագործումը պետք է զուգակցվի բուժման այլ մեթոդների հետ։ Թերթ.am
0 коммент.: