Booking.com
«2011 թվականի հունվարի 3-ին Արտյոմիկը իր երկվորյակ քույրիկի հետ աննկարագրելի
ուրախացրեցին ծնողներին, ովքեր ամուսնությունից միայն տասը տարի անց կարողացան զգալ ծնող դառնալու բերկրանքը: Ուրախությունը, սակայն, շատ կարճ տեւեց: Փոքրիկ Արտյոմիկի մոտ բժիշկները հայտնաբերել են սրտի երկու արատ, 23 օրականից նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ծնողների համար սկսվել է պայքարի նոր փուլ: Մանկիկի առողջական խնդիրները անհնար է լուծել Հայաստանում. այդպես են ասում Նորք Մարաշ սրտաբանական կլինիկայում: Արտյոմիկին օգնելու դրական պատասխանը ծնողները ստացել են գերմանացի բժիշկներից: Երեխայի փրկությունը, սակայն, կարող է արժենալ 31 հազարից մինչեւ 46 հազար եվրո՝ կախված, թե ինչ վիրահատական միջամտություններ կարվեն եւ ինչ մասնագետների աշխատանք անհրաժեշտ կլինի:

Որքան էլ ծնողները փորձեն սեփական ուժերով լուծել ֆինանսական այս խնդիրը, հասկանալի է, որ այն անլուծելի է հայկական շարքային ընտանիքի համար: Ծնողների համար թերեւս ամենածանրն երեխայի աչքերին նայելն է՝ հասկանալով, որ ոչինչ անել չեն կարող: Ստացվում է, որ փոքրիկ 2.5 տարեկան Արտյոմիկի հույսը մենք բոլորս ենք... Չէ որ յուրաքանչյուրիս այսօրվա փոքրիկ օգնությունը կարող է ճակատագրական լինել այս մանկական կյանքի համար:

ՕԳՆԵ՛ՆՔ ԱՐՏՅՈՄԻԿԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ»



This entry was posted on 06:41 and is filed under , , . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll