Booking.com
Հանգանակությունները նպաստել են Մոսկվայում բուժման առաջին փուլի իրականացմանը


Լեւոն Այվազյանի գլխուղեղի ուռուցքը ձեռքբերովի է, պատմում է տղայի մայրը՝ Կարինե Այվազյանը: Նրա երեք զավակներից մեկն է Լեւոնը: Բժշկական ախտորոշմամբ, Լեւոնի հիվանդությունը զգալ է տվել 2012 թվականի օգոստոսից: 11-ամյա տղայի մոտ հիվանդության ախտանիշները երեւան են եկել այն ժամանակ, երբ նրա մոտ ի հայտ են եկել գլխացավեր, այնուհետ՝ պարբերական սրտխառնուք, դպրոցում ուշագնաց է եղել: Երեխայի սովորած դպրոցում արգելել են, որ նա դասապրոցեսին ներկա գտնվի: Լեւոնին վիրահատել են Մոսկվայում: Հիվանդ երեխայի մոտ նույն տարվա սեպտեմբերին շլություն է նկատվել: Այժմ դպրոցը, ուր սովորում է նա, թույլատրել են սեպտեմբերից հաճախել դասի:

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության, Դմիտրի Ռագաչովի անվան «Իմունոլոգիայի, գեմատոլոգիայի եւ ուռուցքաբանության մանկական գիտակլինիկական բյուջետային բուժհաստատության կենտրոնում» օպերատիվ բուժում անցնելուց հետո, որոշակիորեն առողջական վիճակի լավացում է նկատվել, սակայն հեղինակավոր ռուս բժիշկները տեղեկացրել են ծնողներին, որ նա դեռեւս պետք է գտնվի իրենց վերահսկողության ներքո եւ ցուցում են տվել, որ երեք ամսից՝ դարձյալ ներկայանա բուժզննման:

Բժիշկները նաեւ հուսադրել են, որ երեխայի հիվանդությունը բուժման ենթակա է: Լեւոն Այվազյանին նույնպես թվում է, որ իր հիվանդությունը բուժելի է, եւ դա նրա հոգեբանական վիճակի վրա դրական ներգործություն է ունեցել: Հիմա հիվանդ երեխան լավատեսորեն է տրամադրված իր առողջական վիճակի փոփոխման հանդեպ: Նա հավատում է, որ ամեն ինչ ի վերջո բարեհաջող ընթացք կունենա, եւ ինքը կազատվի իրեն ճնշող հիվանդագին վիճակից:

Լեւոն Այվազյանի առողջական վիճակի մասին տարբեր հայտարարություններ են հեռարձակվել ու տպագրվել: Բարի մարդիկ արձագանքել են դրանց: Հանգանակություններ են կազմակերպվել, որոնք հնարավոր են դարձրել երեխայի նախնական բուժումը: Սակայն մայրը հիմնվելով բժիշկների ցուցումների վրա, գիտակցում է, որ որդու բուժումը հետագա ընթացք է ունենալու, որն էլ թույլ կտա նրա վերջնական բուժման իրականացումը:

Կարինե Այվազյանը ասում է, թե Մոսկվայում որդու բուժման հաջորդ փուլը նույնպես ծախսատար է եւ ակնկալում է, որ բարի մարդիկ այս անգամ եւս կսատարեն իրենց ընտանիքին ու որդին վերոնշյալ կլինիկական կենտրոնում հետագա բուժում ստանալու հնարավորությունից զրկված չի լինի:

«Ամեն ինչ կախված է այն կազմակերպություններից ու անհատներից, որոնք ցանկություն կհայտնեն օգնել մեր ընտանիքին՝ մեր զավակի ապաքինման համար,-ասում է հիվանդ երեխայի մայրը,-որոշ բուժական միջոցներ կան, որոնք հնարավոր է Երեւանում անել, սակայն կարեւորագույնը սպասվում է Մոսկվայում: Անընդհատ բուժհսկողությունը երեխային անհրաժեշտ է, որպեսզի նրա մոտ մետաստազների դեպքերը բացառվեն, որպեսզի հիվանդությունը դարձյալ գլուխ բարձրացնելու հավանականություն չունենա»:

Կարինե Այվազյանը շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր օգնություն են ցուցաբերել իր երեխային, խնդրում է, որ մեկ անգամ էլ բարեհաճ գտնվեն ու բուժման հետագա ծախսերը ֆինանսավորեն. «Շատ դժվար է Մոսկվայի պես քաղաքում՝ առանց ֆինանսական օգնության, ծախսերի հետ կապված որեւէ խնդիր լուծել: Բացի կլինիկայում բուժման համար տրամադրվող վարձավճարից, անհրաժեշտ է նաեւ, որ մենք՝ ծնողներս, Մոսկվայում բնակարան վարձակալենք»:

Դիմելով բոլորին, ասում է` ովքեր կարող են օգնել իրենց ընտանիքին այս հարցում, թող կատարեն իրենց նվիրատվությունը, ու աստված նրանց բոլորին թող պահապան լինի: Ով հոգում է ուրիշի մանկան առողջության համար, աստված նրա դիմացը կբերի՝ ասում է նա:

Դրամական փոխանցումը կարելի է կատարել հետեւյալ հաշվեհամարով.11802017354800: «Անելիք բանկ» ՍՊԸ, Ռուբեն Այվազյանին:



This entry was posted on 10:58 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll