Booking.com


15-ամյա Հենրիկ Համբարձումյանին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում ճանաչում էին բոլոր այն մարդիկ, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ՝ երբ դեռ լույսը չէր բացվել, տատիկի հետ մաքրում էր Երեւանյան փողոցները, որ կարողանար օգնել ընտանիքին՝ հոգալու կենցաղային ծախսերը:

Հենրիկին, սակայն, վերջին ամսվա ընթացքում էլ ոչ ոք չի տեսնում. պարզվել է, որ երեխան տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությամբ եւ այժմ «Յոլյանի անվան արյունաբանական» կենտրոնում է:

Նրան բուժման համար անհրաժեշտ է տեղափոխել Գերմանիա, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքը չի կարողանում նունիսկ նրա ամենoրյա անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալ:

Ամեն օր նրա դեղորայքի համար մայրը վճարում է 20,000-30,000 դրամ գումար, իսկ Գերմանիայում բուժվելու համար անհրաժեշտ է ամենաքիչը 100,000 եվրո գումար:

Երեխան դեռ շատ ծանր վիճակում չէ ու արտասահմանում բուժում ստանալու դեպքում հնարավոր է, որ փրկվի:

Նրան օգնելու համար հաշվեհամար է բացվել Ինեկոբանկում՝ 2050057830501002, տատիկի՝ Վիկտորիա Համբարձումյանի անունով:

- See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/84617#sthash.KTO72Wwp.dpuf


This entry was posted on 13:41 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll