Booking.com

  1. Այն հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է: 
  2. Այրում է ճարպը և հնարավորոթյուն տալիս մարզվել ավելի երկար:
  3. Երկարացնում է կյանքը:
  4. Նվազեցնում է սթրեսը և մեծացնում ուղեղի աշխատանքի ակտվիությունը:
  5. Նվազեցնում է արյան ճնշումը:
  6. Պաշտպանում է թոքերը, մաքրում դրանք՝ եթե ծխում եք:
  7. Պաշտպանում է լյարդը ակլոհոլի վնասակար ազդեցությունից:
  8. Կանխում է ատամների փտումը:
  9. Պահպանում ոսկրերը և նպաստում է նրանց աճին:
  10. Լավացնում է իմունային համակարգը
  11. Կարգավորում է օրգանիզմի ջրաաղային հաշվեկշիռը, ավելի լավ,  քան ջուրը:










SHAMSHYAN.com-ին են դիմել Զովունի գյուղի բնակիչներ, ամուսիններ Աշոտ Սարգսյանը և Գայանե Ծառուկյանը:

Նրանց 9-ամյա աղջկա՝ Ժասմենա Սարգսյանի մոտ նոյեմբերի 1-ին նկատվել է սուր գլխացավ և մարմնի աջ կողմի թուլություն: Նուն օրը երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ կատարվել Է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա:

Այնուհետև երեխան տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն որտեղ կատարվել է գլխուղեղի МРТ: 9-ամյա Ժասմենայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, գլխուղեղի աջ գագաթ-ծոծր գլդերի AVM (պատռման փուլում) և գլխուղեղի աջ գագաթնային բլդի ներուղեղային սպոնտան արյունազեղում:

Անհրաժեշտ է շտապ վիրահատություն, Հայաստանի բուժհաստատություններում նման վիրահատության համար երաշխիքներ չեն տալիս, իսկ վիրահատությունը պետք է կատարվի Գերամանիայի դաշնությունում:
Ընտանիքը չունի հնարավորություն երեխային արտերկիր տեղափոխելու և վիրահատություն կատարելու համար, իսկ վիրահատության գումարը տատանվում է 30 000 եվրոյի սահմաններում:

Ժասմենայի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:

Բացվել է հաշվեհամար ՎՏԲ Հայաստան բանկում Գայանե Ծառուկյանի անվամբ:
AMD 16046037902900
USD 16046037902901
EUR 16046037902902
RUR 16046037902903
Հեռ. 091 60-90-83

Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի







2001 թ-ին ծնված Ասատուր Մանուկյանին շտապ անհրաժեշտ է ողնաշարի Լ3 Լ5 վիրահատում որը արժե 35000 ամն դոլար. Վիրահատւմը կատարվում է Մոսկվայում և Գերմանյայւմ. խնդրում ենք բոլլոր բարի մարդկանց որոշ չափով օգնել երեխաին ազատվել հաշմանդամությունից.

Հեռ. 055287169

AMERIABANK

AMD 15700-03049700400

USD 15700-03049700301

ARCA 15700-03049700500



Asatur Manukyan born in 2001 needs surgery of the spine L3 L5. The cost of which is 35.000 dollars. That surgery is available and carried out in Moscow and Germany.

Please help as much as you can to that disabled child

AMERIABANK AMD 15700-03049700400

USD 15700-03049700301

ARCA 15700-03049700500



Հայեր ջան...երկու տարեկան Անահիտ Կարապետյանին շտապ բուժօգնություն է հարկավոր: Երեխայի մոտ ախտորոշվել է արթոգրիպոզ, երկկողմանի բնածին ծուռթաթություն: 2012 թվականին երեխան մի քանի անգամ վիրահատվել է... որն ապարդյուն, որն էլ սակավ արդյունավետ: Անահիտի ընտանիքն ապրում է Գյումրիում`Խրիմյան Հայրիկ փողոց,17 դոս,2-րդ տնակում ու չափազանց վատ պայմաններում...
Ավելացնենք,որ երեխայի ոտքերը օրթոզների մեջ են,բժշկական միջամտությամբ պետք է տազի հոդախախտը ուղղվի և հետո խնձորակը վիրահատեն:Խնձորակը պլատինե է,ինչն արժե 470 000 դրամ,մնացած ծախսերը ՝մոտ 170 000 դրամ:Վիրահատող բժիշկը վիրահատության գումար չի ուզել:

Փոքրիկի հերթական վիրահատությունը` նախավիրահատական ու հետվիրահատական ծախսերով հանդերձ, կարժենա մոտ 700-800 հազար դրամ... Մենք միասին հազարավոր ու տասնյակ հազարավոր եվրո եւ դոլար գումարներ ենք հավաքել մեր փոքրիկների օգնության համար...Դրանց համեմատ Անահիտին նորմալ կյանք "նվիրելը" բավականին քիչ գումար կարժենա... Եկեք այս մի մանկան կողքով էլ անտարբեր չանցնենք...
Անահիտին օգնելու համար Ամերիա բանկում բացվել են հաշվեհամարներ՝

ՀՀ դրամ-1570018110078300
Ամն դոլար-1570018110071801
Եվրո-1570018110071946
ՌԴ ռուբլի-1570018110070258
Հաշվետեր՝Նոնա Գևորգյան
Կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամով՝094133742-Գագիկ,Մարի,երեխայի ծնողներն են:


Հարգելի ընկերներ ձեզ եմ դիմում խնդրանքով, որքան հնարավոր է տարածենք այս նյութը, փոքրիկ Տիգրանը պետք է ապրի, դրա համար անհրաժեշտ է բարի մարդկանց օգնությունը: Արդեն հավաքված է որոշակի գումար, բայց մեծ մասը դեռ չի բավականացնում: Այնպես անենք, որ ստացվի փրկել Տիգրանի կյանքը:

Я Тигран, скоро мне будет 3 месяца.Я очень хочу жить и расти как другие дети.

Малыш родился 1 сентября , полностью здоровый.на 5-ый день жизни у ребенка началась рвота, всю ночь он вырывал калом и только на утро ребенок был переведен в другую клинику , где был поставлен диагноз- непроходимость.Увы было ОЧЕНЬ поздно, чтоб спасти жизнь врачам пришлось удалить 90% некротизированного тонкого кишечника.Остаток тонкой кишки не справляется и ребенок все получает через центральный венозный катетр. Это очень тяжелая патология называется "синдром короткой кишки". Есть очень много рисков связанных с работой этого катетра, потому что он "открытый", и в любой момент может инициироваться , а организм такого маленького ребенка не выдержит((( Нам его поставили в Москве РДКБ ,и начали лечение(парентеральное питание). Так как в Армении нет препаратов для лечения таких больных , мы все покупаем в России и в Европе.Поставили дома инфузионные насосы и лечимся дома(( . Следующий этап это коррекция парентерального питания и операции по удлинению тонкой кишки, которые не выполняются в Армении ((( . Наш случай единственный в Армении и врачи разводят руками, но мы знаем что его можно спасти в специализированных клиниках.В частности в Германии нам обещали провести до операционное лечение и операцию. Очень просим помогите малышу жить , ведь жизнь бесценный дар.


Открыт благотворительный счет в Конверс банке на имя Соколяня Карена (отец ребенка)

USD - 1930033133790301
AMD- 1930033133798400
RR - 1930033133790158
EURO- 1930033133790104






4-ամյա Վահե Մելքոնյանի մոտ 2013թ. մայիսին հայտնաբերվել է արյան քաղցկեղ՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այժմ բուժվում է Երևանում՝ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Երեխայի հետագա բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ են թանկարժեք դեղամիջոցներ:

Ստորև` բանկային հաշիվների տվյալները:

ՀՀ դրամ
Հաշվեհամար՝ 11500461719300
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ
Ստացող՝ ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ











1-ամյա Արտյոմ Ոսկանյանի առողջությունը օրերս կտրուկ վատացել է: Նրանք ապրում են
Հրազդան քաղաքում: Հոկտեմբերի 20-ին նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում: Հոկտեմբերի 23-ին ընտանիքը դիմել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ:

Հոկտեմբերի 24-ին Նաիրի բժշկական կենտրոնից տրվել են կատարված МРТ-ի պատասխանները, ըստ որի 1-ամյա Արտյոմի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք 5,4 X 6,2 X 5,3 սմ. չափսի: Բժիշկները Հայաստանում նման վիրահատություն կատարելու հնարավորություն չունեն:

Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ այն վճարել: Ամուսիններ Դիաննա Սիմոնյանն ու Արմեն Ոսկանյանն ունեն 2 շաբաթ ժամանակ որպեսզի գտնեն վիրահատության անհրաժեշտ գումարը, հակառակ դեպքում 2 շաբաթից նրանք կկորցնեն 1-ամյա երեխային:

Արտյոմ Ոսկանյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Հրազդան մ/ճ-ում:

AMD – 16025080099400

USD – 16025080099401

EUR – 16025080099402

RUR – 16025080099403

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն



2001թ. ծնված Ասատուր Մանուկյանին շտապ անհրաժեշտ է ողնաշարի Լ3 Լ5 վիրահատում որը արժե 35000 ամն դոլար. Վիրահատւմը կատարվում է Մոսկվայում և Գերմանյայւմ.
խնդրում ենք բոլլոր բարի մարդկանց որոշ չափով օգնել երեխաին ազատվել հաշմանդամությունից.
Հեռ. 055287169

AMERIABANK
AMD 15700-03049700400

USD 15700-03049700301





Հասմիկը, ով տառապում է արյան ստաֆիլակոկային խրոնիկական սեփսիսով, որը զուգակցվում է մի քանի այլ հիվանդությունների հետ, կարիք ունի իր բարդ հիվանդությունը բուժելու միայն արտասահմանում: Վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական պայմանավորվածության համաձայն` բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է շուրջ 5000 եվրո գումար:

Հասմիկը ներկայիս չի աշխատում, իսկ նրա ծնողներն անգամ արտագնա աշխատանքի պայմաններում չեն կարողանում հոգալ բուժման ծախսերը: Յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքով ու նյութական հնարավոր աջակցությամբ նրան փրկելու համար «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ում հաշվեհամար է բացվել, որտեղ փոխանցումները կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.
/ստացող՝ Հասմիկ Հովհաննիսյան/․



24 10 03 06 67 43 07 AMD
24 10 03 06 67 43 08 USD
24 10 03 06 67 43 09 EUR

ՀԳ. Հասմիկը հասարական ակտիվիստ է, հանդիսանում է մի քանի հասարակական կազմակերպության անդամ, Երիտասարդական միության ղեավար: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են շուրջ 25-30 բարեգործական ակցիաներ, որոնց ժամանակ հանգանակած գումարներով օգնություն է հասցվել սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքներին, անապահով ծերերին ու ծնողազուրկ երեխաներին: Սակայն ճակատագրի հեգնանքով կամ դժբախտ պատահականությամբ` այսօր այս անմեղ աղջիկը մեր սիրո և առատաձեռնության կարիքն ունի: Խնդրում ենք, բռնեք օգնության խնդրանքով դեպի ձեզ պարզված այս ձեռքը:
Հանուն Հասմիկի և նրա ու մեր գեղեցիկ ապագայի՝ հայցում ենք ձեր ուշադրությունն ու աջակցությունը` փրկելու կյանքով ու մեծ երազանքներով լեցուն այս աղջկան:



Վարդանյան Վահեն ծնվել է 2005թ. փետրվարի 1-ին Արմավիր քաղաքում: Հիվանդությունը ի ծնե է, բայց ի հայտ է եկել 2 տարեկանում` ֆիզիկական թուլությամբ, գլխացավերով և գլխի շրջագծի մեծացմամբ: 3.08.2012 թ. տեղի է ունեցել էնդոսկոֆիկ վիրահատություն Միքայելյան ինստիտուտում: Հիվանդությունը անվանում են ներքին հիդրոցեֆալիա: Բժիշկները նշանակել են անհապաղ վիրահատություն Եվրոպայում (Ֆրանսիայում): Տվյալներ. Կարինե Ալեքսանյան (մայր) +37455624679, Վահրամ Վարդանյան (հայր) +37499121310: Բուժման համար անհրաժեշտ է մեծ գումար` մոտ 35.000 ԱՄՆ դոլար, այդ իսկ պատճառով էլ դիմում ենք ձեր օգնությանը:

Հաշվեհամարներ. ՎՏԲ-Հայաստան VTB-Armenia

AMD-16009035561300

USD-16009035561300

RUR-1600903556130203







29-ամյա Թեհմինե Բաբայանի մոտ հայտնաբերվել է ուռուցք, որը ենթակա է շտապ վիրահատության: Վիրաբույժների պնդմամբ' վիրահատությունը պետք է կատարել հնարավորինս շտապ, քանի որ ուռուցքի հանգույցները արագ են աճում ու կարող են ախտահարել մյուս օրգանները...

Վիրահատությունը կատարվելու է Երևանում: Վիրահատության արժեքը կազմում է մոտ 500 000 դրամ, բայց ֆինանսական աջակցության կարիք կա:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել, կարող են փոխանցումներ կատարել Ինեկոբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին:

Դրամով փոխանցումների համար

Բաբայան Թեհմինե 20500 69423091002

Դոլարային փոխանցումների համար.

Beneficiary's account: 20500 69423091020 Beneficiary's name: TEHMINE BABAYAN

Թեհմինեի ֆեյսբուքյան էջի հղումը սա է:

https://www.facebook.com/temin.ti




Հինգամյա Լիզայի կյանքին լուրջ վտանգ է սպառնում. Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնում նրա գլխուղեղի 4-րդ փորոքից հեռացրել են ուռուցքը, սակայն երեխան անհապաղ ճառագայթման ու քիմիոթերապիա ստանալու խիստ կարիք ունի: Լիզայի հայրը` Դավիթ Պողոսյանը, ով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է,Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ երեխայի մոտ սրտխառնոց է եղել, տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ երեխային մոտ մեկ ամիս բուժել են ստամոքսի խանգարման դեմ:

Սակայն երեխայի համալիր մագնիսառեզոնանսային (Ямеер) հետազոտության արդյունքներով պարզվել է, որ նրա մոտ կա գլխուղեղի քաղցկեղ (диагноз медулобластомы с участками десмопластического варианта): Ծանր հիվանդությունն հայտնաբերելուց հետո երեխան ենթարկվում է վիրահատության, ինչից հետո տեղի մասնագետներն ասում են, որ հնարավոր չէ քիմիոթերապիա և ճառագայթում կատարել Հայաստանում և խորհուրդ են տալիս երեխանի տեղափոխել Մոսկվա:

Դավիթ Պողոսյանն ասաց, որ Մոսկվա կատարած հարցման պատասխանն է ստացվել, որի համաձայն՝ երեխային քիմիոթերապիայի և ճառագայթման ենթարկելու համար անհրաժեշտ է 30 հազար եվրո:

«Այստեղ վիրահատությունից հետո երեխայի աջ աչքի, ձեռքերի ու ոտքերի կոորդիանացիան խախտվել է: Հիմա մեզ ասում են պետք է արագացնել, գնալ որ մետաստազները շատ չտարածվեն»,- ասաց հայրը:

Նշենք, որ երեխային օգնել ցանկացող մարդիկ կարող են գումար փոխանցել «ՎՏԲ - Հայաստան Բանկ»-ում Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով բացված հետևյալ հաշվեհամարներին

AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804

Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ
400215098
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22

Դավիթ Պողոսյանի հեռախոսահամարն է`(+374) 93 20 50 78









Աղբյուր` Panorama.am



15-ամյա Հենրիկ Համբարձումյանին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանաչում էին
բոլորն, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ, դեռ լույսը չբացված, տատիկի ու մայրիկի հետ մաքրում էր Երևանյան փողոցները, որ կարողանար օգնել ընտանիքին` հոգալու կենցաղային ծախսերը: Հենրիկին սակայն վերջին ամսվա ընթացքում էլ ոչ ոք չէր տեսնում. պարզվել է, ոչ երեխան տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոց հիվանդությամբ և այժմ գտնվում է «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում:

Նրան բուժման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ դեղորայք, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքը չի կարողանում նույնիսկ նրա ամենօրյա անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալ: Նրան օգնելու համար բացվել է հաշվեհամար ԻնեկոԲանկում ՀՀ 2050057830501002, տատիկի` Վիկտորիա Համբարձունյանի անունով: Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 094-644551 տատիկ, 096-481310 մայրիկ:

 - See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/86876#sthash.03Up47oI.dpuf



Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող 10-ամյա Անգելինային
տանջում է շատ վատ, բայց բժիշկները վստահեցրել են` բուժելի հիվանդություն: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Անգելինայի մայրը` Լիլիթ Ասլանյանը:

Սկզբում երեխան հետազոտվել ու բուժվել է Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում (բժշկուհի Մարինա Մարտունովնայի մոտ), այնուհետև որոշել են երեխային տեղափոխել Մոսկվա: Այդ հարցում նրանց օգնել է Վիկտորիա Աղաջանովան, որն այժմ համարվում է երեխայի երկրորդ մայրը: «Գտանք մի հովանավոր ու Անգելինային 2012-ին տեղափոխեցինք Մոսկվա: Այստեղ փոքրիկ վիրահատություն արեցին, բայց վերջնական չէր և նոյեմբերին նրա մոտ նորից բարդություններ եղան ու երեխան իրեն լավ չէր զգում: Նորից զննեցին երեխային ու ասացին, որ նրան կարող են վիրահատել միայն Գերմանիայում, ինչի համար գումար է պետք, սակայն արդեն մեկ տարի է փորձում ենք հավաքել գումարը, չի ստացվում»,- պատմեց տիկին Լիլիթը:

Անգելինայի ծնողներն ամուսնալուծված են, տիկին Լիլիթն ասաց, որ հայրը հրաժարվում է օգնել իրենց` և՛ հոգեպես, և՛ ֆինանսապես: Ասաց, որ իրենց տան պայմանները բարվոք չեն, խոնավություն է ու աղքատություն: «Մի փոքր տաքություն որ ապահովում ենք, երեխայի վիճակը համեմատաբար լավանում է: Բայց մեր տան պայմանները վատ են ու դա էլ նպաստում է, որ հիվանդությունը ծանր արտահայտվի: Պարբերաբար հարցնում է` մամա, գումարը չի՞ հավաքվել»,- ասաց Անգելինայի մայրը:

Գումարի հավաքագրման ողջ բեռը իր վրա է վերցրել այս ընտանիքի բարեկամը` մոսկվաբնակ Վիկտորիա Աղաջանովան: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ընդհանուր առմամբ մնացել է հավաքելու 2 հազար եվրո:

«Վերջին տվյալներով, մեզ անհրաժեշտ էր 2500 եվրո, բայց կարծում եմ հիմա հավաքված կլինի 500-ը: Ընդհանուր առմամբ, հավաքել ենք շուրջ 8000 եվրո: Շատ լավ կլինի, որ բարի մարդիկ օգնեն մեզ, երեխան շատ է տանջվում»,- նկատեց Աղաջանովան:

Տիկին Աղաջանովան մեզ է տրամադրել տարբեր արժույթներով երեխայի օգնության համար բացված հաշվեհամարները, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը

Для перевода в рублях:
КБ "Юниаструм Банк"
БИК 044585184
Корр.счет: 30101810600000000184
ИНН 7707286100
Банк получателя: ЗАО Юнибанк, Армения
Корр.счет Юнибанка в "Юниаструм Банке":30111810700000000009
Получатель: Асланян Лилит
Счет: 24112002895600

For transfers in USD:
Intermediary Bank: Deutsche Bank Trust Company Americas, New York
SWIFT: BKTR US 33
Beneficiary's Bank: UNIBANK, Armenia
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Aslanyan Lilit
USD Account: 24112002895603

For transfers in EURO:
Intermediary Bank: Deutsche Bank AG, Frankfurt
SWIFT: DEUTDEFF
Beneficiary's Bank: UNIBANK, Armenia
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Aslanyan Lilit
EURO Account: 24112002895604

OR

Intermediary Bank: Commerzbank A.G., Frankfurt
SWIFT: COBADEFF
Beneficiary's Bank: UNIBANK, Armenia
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Aslanyan Lilit
EURO Account: 24112002895604







Ես՝ Հեղինե Երեմի Հակոբյանս, ծնվել եմ 1957թ. Եղեգնաձոր քաղաքում: Մասնակցել եմ ՀՀ և ԼՂՀ-ի սահմանների մարտական գործողություններին: Այժմ զինվորական կենսաթոշակառու եմ: 1993թ-ից մինչև 2007թ ծառայել եմ ՀՀ պաշտպանության բանակում: Վիրահատվել եմ մի քանի անգամ, ընդ որում մի հիվանդությամբ (թոքերի կիստա) երկու անգամ:

Այժմ ունեմ առողջական խնդիրներ՝հիվանդ եմ խրոնիկական վիրուսային հեպատիտ C-ով, որի համար հարկավոր է պեգիդրոն- 1ՕՕ, կամ պեգասիս դեղորայքը, որոնք միայն 2 երկրում են արտադրում: Մեկ սրսկման համար, դեղի արժեքն 142.000դ է, իսկ իմ բուժման կուրսը ավարտելու համար անհրաժեշտ է 24 հատ:
Մի քանի անգամ դիմել եմ ՀՀ առողջապահության նախարարություն, սակայն մերժել են: Դիմել եմ ՊՆ նախարարություն և նրանք օգնել են 12 ամպուլով: Խնդրում եմ դրամական օգնություն բուժման կուրսը ավարտելու համար:

Հաշվեհամար. Yunibank 24113003534800/ AMD
Անձնագիր AK0280171,տրված է 037-կողմից, 10/04/09
Եղեգնաձոր Սպանդարյան փ.տ. 104 Եղեգաձոր, հեռ. 077 - 02 - 52 -95, 0281-2-52-95









Սիրելի հայրենակիցներ, սփյուռքում գտնվող սիրելի հայեր, ընկերներ և բարեկամներ. 20 տարեկան Սերյոժա Պետրոսյանը շատ շտապ մեր օգնության կարիքն ունի:
Սերյոժա Արմենի Պետրոսյանը՝ ծնված 22.05.1993թ., զորակոչվել է ՀՀ ԶՈւ և ծառայության է անցել Հայկական զինված ուժերում:Ծառայության ընթացքում հիվանդացել է լինֆատիկ հանգույցների քաղցկեղով և ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի: Սերյոժայի բուժման թերապիան Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ իրականացնել, որի պատճառով նա տեղափոխվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քիլ քաղաքի Շլեզվիգ-Հոլշթայն համալսարանական կլինիկա:

Նշված կլինիկայում կատարված լրացուցիչ հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ Սերյոժայի բուժման միակ տարբերակը ցողունային բջիջների փոխպատվաստումն է: Ցողունային բջիջների փոխպատվաստումը շատ մեծ գումարներ պահանջող բուժում է, որի սահմանները գերազանցում են Սերյոժայի ընտանիքի և բարեկամների հնարավորությունները:

Մինչ օրս Սերյոժայի բուժման ծախսերը հոգացել է Սերյոժայի ընտանիքը իր բոլոր բարեկամների օժանդակությամբ: Սերյոժայի ընտանիքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդությունը ձեռք է բերվել ծառայության ընթացքում, օգնության ակնկալիքով դիմել է ՀՀ բարձրաստիճան այրերին,  սակայն վերջիններիս կողմից որևէ օգնություն չի ցուցաբերվել:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննաու քաղաքի հայ համայնքի եկեղեցին իր նախաձեռնությամբ և Սերյոժայի ընտանիքի հետ համաձայնեցնելով՝ հատկացրել է հատուկ հաշվեհամար, որի վրա կարող եք ուղարկել դրամական օգնություն:
Սիրելի´ մարդիկ, ձեր ֆինանսական աջակցությունը կփրկի երիտասարդ տղայի կյանքը:
Ստորև ներկայացնում ենք հաշվեհամարները.

ՀՀ-ում դրամով փոխանցում կատարելու համար՝
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 16056015053600
Ստացող՝ Արմեն Պետրոսյան
Անձնագիր՝ AN 0493491
Հասցե՝ Գ. Փարաքար, Կոմունայի 9


Դրսից փոխանցումներ կատարելու համար՝
GBP (ԵՎՐՈ)
:56 INTERMEDIARY: VTB BANK (DEUTSCHLAND) AG
(БАНК-КОРРЕСПОНДЕНТ) Frankfurt am Main, Germany
SWIFT CODE: OWHBDEFF
:57 BENEFICIARYs BANK 0104393442
(БАНК ПОЛУЧАТЕЛЯ) "VTB BANK (ARMENIA)" CJSC
YEREVAN, ARMENIA
SWIFT: ARMJAM22
59 BENEFICIARY: BRANCH: SHAHUMYAN
ARMEN PETROSYAN
ACCOUNT N 16056015053602
PASSPORT: AN 0493491
ADDRESS: PARAQAR, KOMUNA 9

USD
:56 INTERMEDIARY: JPMORGAN CHASE BANK N.A.
(БАНК-КОРРЕСПОНДЕНТ) NEW YORK, USA
SWIFT CODE: CHASUS33
:57 BENEFICIARYs BANK 400215098
(БАНК ПОЛУЧАТЕЛЯ) "VTB BANK (ARMENIA)" CJSC
YEREVAN, ARMENIA
SWIFT: ARMJAM22
59 BENEFICIARY: BRANCH: SHAHUMYAN
ACCOUNT N 16056015053602
PASSPORT: AN 0493491
ADDRESS: PARAQAR, KOMUNA 9

В рубляx РФ
Из Российской Федерации
:57 Банк получателя: ОАО БАНК ВТБ, г. Москва Россия,
30101810700000000187
оперу Московского ГТУ Банка России
БИК 044525187, ИНН 7702070139
:59 Получатель: /30111810355550000002
ЗАО "Банк ВТБ (Армения)
г. Ереван, Армения
70 BENEFICIARY: BRANCH: SHAHUMYAN
ARMEN PETROSYAN
ACCOUNT N 16056015053603
PASSPORT: AN 0493491
ADDRESS: PARAQAR, KOMUNA 9


Ռեժիսոր և քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Գևորգյանին օգնություն է անհրաժեշտ․ նա ծանր հիվանդ է


Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հեղինակային հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ դրանք կարելի է դիտել այստեղ:

Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է: Նա ակտիվ պայքարել է Մաշտոցի պուրակի և այլ հանրային տարածքների փրկության համար:

Լուսինեն երկար ժամանակ թուլության զգացում ուներ և չգիտեր այդ վիճակի պատճառը: Միայն այս տարվա մարտին համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերեց, որ նա 10 տարուց ի վեր ապրում է մեկ երիկամով, այն էլ ունի ինֆեկցիա:

Լուսինեն հայտնվել է դժվար կացության մեջ․ ֆինանսների բացակայության պատճառով չի կարող պատշաճ բուժում ստանալ: Այսօր մտավորականի գոյությունը բախտի քմահաճույքին է մատնված:

«Օգնենք Լուսինե Գևորգյանին» նախաձեռնությունը աջակցության խնդրանքով դիմում է բոլոր հնարավորություն ունեցողներին:

Լուսինե Գևորգյանի հեռախոսահամարներն են՝ (091) 301 631, (010) 731 926:

ԱԿԲԱ բանկում բացված է հաշվեհամար՝

220253215960000 /ՀՀ դրամ/

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

հասցե՝ Երևան, Բայրոնի փող. 1

Ստացող՝ Լուսինե Գևորգյան





Ժողովուրդ, 4 տարեկան Արամ Կարապետյանին շտապ օգնություն է հարկավոր…ոչ բժշկական ու պարզ

լեզվով ասած' երեխան գլխուղեղի ուռուցք ունի, որը Հայաստանում վիրահատել են, սակայն շատ շտապ անհրաժեշտ է Արամին տանել արտասահման' ճառագայթային բուժման: Համեմատաբար մատչելի բուժում հնարավոր է իրականացնել Մոսկվայում Բուրդենկոյի անվան բժշկական կենտրոնում, իսկ այդ “մատչելին” կարժենա մոտ 20 հազար ԱՄՆ դոլար:

Ցավոք, նմանօրինակ դեպքերը քիչ չեն ,ու օրական այսօրինակ հայտարարությունների շատ ենք հանդիպում, բայց….Եթե գոնե յուրաքանչյուր 10-րդ կարդացողը, շատ չէ, 1000, 2000 կամ 5000 դրամ փոխանցի, մի երեխայի կյանք էլ հնարավոր կլինի փրկել…

Խնդրում ենք, եկեք անենք դա...

ՎՏԲ Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար

ՀՀ դրամ 16025079658000

ԱՄՆ դոլար 16025079658001

Եվրո 16025079658002

Ռուս.ռուբլի 16025079658003

Շահեն Կարապետյան






Ֆեյսբուքում «Փրկենք փոքրիկ Մարիայի կյանքը» անունով էջ է ստեղծվել, որում, մասնավորապես, ասված է.

«8 ամսական Մարիա Կարենի Սուքիասյանը բոլորիս կողմից անհապաղ օգնության կարիք ունի: Պլանային «կեսարյան հատումով» լիովին առողջ վիճակում ծնված փոքրիկի մեկ ամիսը չլրացած, մարմի վրա ի հայտ է եկել կապտուկներ, որոնք եղել են այտուցված: Մեկ շաբաթ հետո երեխային ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է որ փոքրիկը ստացել է գլխուղեղի ներփորոքային այրունազեղում:

Գլխուղեղի կողմնային փորոքի դրենավորման եղանակով կատարվել է Մարիայի առաջին վիրահատությունը: Փոքրիկ Մարիայի մոտ նկատվել է նաև գլխուղեղի երկրորդային այտուց` դիսլոկացիա… Դրենաժը հեռացնելուց հետո կատարել են գոտկային և փորոքային պունկցիաներ: Հետազոտություններից միառժամանակ պարզվել է որ, երեխայի օրգանիզմից բացակայել է վիտամին /wit/ «K» {DBC-սինդրոմ }, որի հետևանքով խախտվել են լյարդի պարամետրերը:

Վիտամին /vit / «K»-ի բացակայությունը առաջացել է ծննդատանից , որտեղ ներարկել են պատվաստումներ` երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի ժամ հետո: Այդ ներարկած «վիրուս` հեպոցիտ C»-ն, իր ավերիչ գործողության հետևանքը ցույց է տվել մոտ 20-25 օր հետո` շարքից հանելով նորածին երեխայի լյարդը: Լյարդի վերականգնման համար փոքրիկ Մարիան ընդունել է ընդհանուր դեղորայքային բուժումներ: Համատեղ ներարկվել է նաև այրան պլազմա` 4-ից 5 անգամ:

Երեխան գտնվել է նեյրովիրաբույժի մշտական հսկողության ներքո: Հերթական հետազոտություններից հետո , փոքրիկի կյանքը փրկելու համար առաջարկվել է անհապաղ կատարել երկրորդ վիրահատությունը` գլխուղեղի փորոքի շունտավորում, որը ևս կատարվել է: Մարիայի հիվանդության` մանկական հիդրոցեֆալիայի բուժում և հետագա լիարժեք առողջության ապահովում, հնարավոր է միայն Գերմանիայում, Իսրայելում, Անգլիայում, Իտալիայում և այլ առաջադեմ կլինիկաներում:

Մարիայի ծնողները, պապիկն ու տատիկը անկարող են այդչափ մեծ ծախսեր կատարել`փոքրիկ Մարիայի կյանքը փրկելու համար: Այդ իսկ նպատակով փոքրիկ Մարիայի համար բացվել են հատուկ հաշվեհամարներ`ակնկալելով բոլոր հայրենակիցների և բարերարների աջակցությունը: Հարգելիներս. օգնենք ապրելու փոքրիկ Մարիային և յուրաքանչյուրս մեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերենք նշված հաշվեհամարներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Մարիայի պապիկին՝ Գևորգին : Հեռ՝099 33 44 56 , 098 54 64 22

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ / ՀՀ դրամ / Մարիա Սուքիասյան Կարենի 1930045956280100

DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK, USA SWIFT: BKTRUS33 /ԱՄՆ դոլար/ For credit Acc 04418885 CONVERSE BANK YEREVAN, RA, SWIFT: COVBAM22
In favour of MARIA SUKIASYAN

A/c No or Doc. No 1930045956280101

DEUTSCHE BANK AG., Frankfurt-Main, Germany SWIFT: DEUTDEFF /ԵՎՐՈ / For credit Acc./947 2895 CONVERSE BANK YEREVAN, RA, SWIFT: COVBAM22
In favour of MARIA SUKIASYAN
A/c No or Doc. No 1930045956280104»:







Սոնյա Սարգսի Ասատրյանը 3 տարեկան է և նրա մոտ հայտնաբերել են արագ զարգացող արյան լեյկոզ / լեյկիմեա:

Սոնյայի ընտանիքն ապրում է Հայաստանում, Գյումրի քաղաքում, Խանջյան 231, տնակ 106 հասցեում:

1988թ. երկրաշարժից հետո, մինչ օրս, ընտանիքն ապրում է տնակում, սոցիալական ծանր պայմաններում և ընտանիքի միակ եկամուտը հոգում է Սարգիսը' լեյկիմեայով հիվանդ փոքրիկ Սոնյայի հայրը: Սոնյայի տատիկը նույնպես արդեն 1.5 տարի տառապում է կրծքի քաղցկեղով (մեկ անգամ վիրահատվել է և շարունակական բուժման կարիք ունի): Ներկայումս ընտանիքը հայտնվել է խիստ ծանր հոգեբանական և ֆինանսական վիճակում: Իսկ քաղցկեղով հիվանդ տատիկը հրաժարվում է բուժումից' հանուն 3-ամյա թոռնիկի կյանքի փրկության:

Մենք Սարգիսի ընկերներն ենք և փորձում ենք նրան օգնել մեր հնարավորության սահմաններում… Սակայն, նման հիվանդության բուժումը մեծ գումարներ է պահանջում…

Խնդրում ենք Ձեր / Ձեր կազմակերպության որևէ օգնությունը' փոքրիկ Սոնյայի կյանքը փրկելու նպատակով, քանի որ նրա հայրը, թե’ որպես որդի, և, թե’ որպես դստեր հայր, հայտնվել է խիստ անելանելի վիճակում…

Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթերն ու բժշկական եզրակացությունները:

Որևէ պարզաբանման նպատակով կարող եք դիմել փոքրիկ Սոնյայի հորը նշված էլ. հասցեով կամ հեռ.համարով'

· էլ. հասցե – Saklian.06@mail.ru, Ssasatryan@gmail.com

· հեռ. համար - +37493553555, +37477051525, +37477306090

Կարող եք կապվել նաև մեր հետ նշված էլ. հասցեով:

Նախապես հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը' նամակն ընթերցելու և հետաքրքրվածություն ցուցաբերելու համար, քանի որ նման իրավիճակում որևէ տեսակի օգնությունը խիստ սպասված է…

Թող Աստծո Աջը հովանավորի Ձեզ' բոլոր բարի գործերում…

«Օգնենք փոքրիկ Սոնյային»


Շնորհակալություն ձեր ցանկացած օգնության համար,որը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին՝.
2050153203151001 AMD
2050153203151021 USD
2050153203151040 EUR
2050153203151041 RUB




2011թ հոկտեմբերի 7 քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ անցկացրած Սաթենիկը ամբողջովին չի ապաքինվել, նրան անհրաժեշտ վերականգնողական բուժումը կարող է իրականացվել միայն Եվրոպայի առաջատար կլինիկաներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա մայրը` Նաիրան:

Աղջկան օգնելու նպատակով հարազատները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Օգնենք Սաթենիկին» անունով խումբ են բացել, որպեսզի կարողանան նրա բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքել:

Մայրը նշեց, որ իրենք կապ են հաստատել Բարսելոնայի հիվանդանոցներից մեկի հետ, որտեղից հայտնել են, որ աղջկա վերականգնողական բուժման համար անհրաժեշտ է մոտ 90-100 հազար եվրո: Եթե գումարը հավաքվի, նրանք նախատեսում են մեկնել օգոստոսին:

Մայրը տեղեկացրեց, որ աղջիկը դեռ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, պարբերաբար մերսումների համար տանում են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: Սաթենիկը մի շարք առողջական խնդիրներ ունի` կապված հիշողության, ուղեղի աշխատանքի, մկանների հետ, քանի որ ձեռքերը, ոտքերը չի կարողանում շարժել, մտերիմները ամեն ինչ անում են նրա փոխարեն: «Ինքը չէ, իմ աղջիկը իր նման չէ, ես իրեն լավ եմ ճանաչում, իմ երեխան է, կարող է այնպիսի բաներ անել, որ ինքը ամբողջ կյանքում չի արել, մանկական բաներ կարող է անել: Օրվա ընթացքում ինչ լինում է, ոչինչ չի հիշում, ընդհանրապես ոչինչ չի հիշում, բացի իր ուրախ մանկությունից: Ինքնուրույն ոչինչ չի անում, մենք իրեն հագցնում, ուտեցնում ենք, ամբողջը մկանային կծկումներ են իր մոտ»,- նշեց մայրը:

Նա ասաց, որ աղջիկը քայլում է դժվարությամբ` իր եւ բուժքրոջ օգնությամբ, հարցեր չի տալիս, իսկ իրեն ուղղվող հարցերին պատասխանում է գլխի շարժումով, կամ «եթե հարցնես` ոնց ես, դժվարությամբ կասի` լավ եմ»: Մայրը նշեց, որ այստեղի բժիշկները արել են այն, ինչ հնարավոր է, նրա հետագա վերականգնումը հնարավոր է միայն արտերկրում, այդ մասին հայտնում են նաեւ հայաստանյան բժիշկները: «Մենք անզոր ենք, որովհետեւ Սաթենիկի ոչ մի քայլը չենք հասկանում, ինքը կարող է հանգիստ նստած լինել, մեկ էլ սթրես իր մոտ առաջանա, սկսի բոլորի վրա գոռալ, տարօրինակ բաներ անի, անսովոր երեւույթ է էլի, բժիշկները ամեն ինչ անում են, բայց ոչինչ չենք հասկանում: Վիճակը կայուն չէ, վերջերս էլի ուշագնացություն էր, ճնշման տատանում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա Սաթենիկ Միրզոյանը տարել է քթի միջնապատի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս: Աղջիկը 10 տարի հաճախել է լատինամերիկյան պարերի, եւ եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կլիներ պարապմունքների ժամանակ: Կոմայից դուրս գալուց անցել է 1 տարի, բայց նրա առողջական վիճակում չնչին փոփոխություններ են նկատվում: «Այդ 1 տարվա ընթացքում կենտրոնի բժիշկներն արել են իրենց հնարավորության սահմաններում ամեն բան նրա ապաքինման համար, սակայն դեռ կան բազմաթիվ առողջական խնդիրներ, որ խոչընդոտում են Սաթենիկի լիարժեք ապաքինմանը: Սաթենիկի հետ պատահածն ամբողջ աշխարհի մասշտաբով հազվադեպ է պատահում: Նրա վիճակն անհասկանալի է նաեւ բժիշկների համար:

Կենտրոնի բժիշկներն այլեւս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել եւ խուրհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում, որի համար պահանջվում է բավականին մեծ գումար: Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից: Որպես ծնող` խնդրում եմ բոլոր բարերար մարդկանց օգնություն ցուցաբերել Սաթենիկին: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան: Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներով:

004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-101 CUA USD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-102 CUA EUR MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK»,-ասված է ծնողների հայտարարության մեջ:





15-ամյա Հենրիկ Համբարձումյանին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում ճանաչում էին բոլոր այն մարդիկ, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ՝ երբ դեռ լույսը չէր բացվել, տատիկի հետ մաքրում էր Երեւանյան փողոցները, որ կարողանար օգնել ընտանիքին՝ հոգալու կենցաղային ծախսերը:

Հենրիկին, սակայն, վերջին ամսվա ընթացքում էլ ոչ ոք չի տեսնում. պարզվել է, որ երեխան տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությամբ եւ այժմ «Յոլյանի անվան արյունաբանական» կենտրոնում է:

Նրան բուժման համար անհրաժեշտ է տեղափոխել Գերմանիա, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքը չի կարողանում նունիսկ նրա ամենoրյա անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալ:

Ամեն օր նրա դեղորայքի համար մայրը վճարում է 20,000-30,000 դրամ գումար, իսկ Գերմանիայում բուժվելու համար անհրաժեշտ է ամենաքիչը 100,000 եվրո գումար:

Երեխան դեռ շատ ծանր վիճակում չէ ու արտասահմանում բուժում ստանալու դեպքում հնարավոր է, որ փրկվի:

Նրան օգնելու համար հաշվեհամար է բացվել Ինեկոբանկում՝ 2050057830501002, տատիկի՝ Վիկտորիա Համբարձումյանի անունով:

- See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/84617#sthash.KTO72Wwp.dpuf


Սուսաննա Ալեքսանյանը 60 տարեկան է: Այս տարի նրա մոտ հայտնաբերվել է կրծքի
քաղցկեղ` կարցինոմա: Վիահատությունից հետո արված հետազոտության` կիսոլոգիայի, արդյունքում պարզվել է, որ քաղցկեղն արդեն 4-րդ աստիճանի է` շատ ագրեսիվ և արագ աճող մետաստազներով: Անհրաժեշտ է քիմիաթերապիայի առնվազն 8 ասեղ և ճառագայթային բուժում` յուրաքանչյուրը 300 հազար դրամ արժեքով: Իսկ ընտանիքը մի կերպ կարողացել է հայթայթել միայն վիրահատության ծախսերը:((((

Առաջարկվել է նաև բուժումը շարունակել Գերմանիայում, սակայն այդ խն  mmmbm դրի կարգավորման համար հսկայական գումարներ են անհրաժեշտ, ինչի հնարավորությունը Սուսաննան չունի: Միայն դեղորայքի ձեռքբերումն էլ նրա կյանքը կերկարացնի մի քանի տարով.... իսկ ինչ կա կյանքից ավելի թանկ.....

Սուսաննա Ալեքսանյանի ամուսինը 3-րդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում: Նրանք իրենց որդու ընտանիքի հետ միասին (կին և անչափահաս մեկ երեխա), ապրում են վարձված բնակարանում, աշխատում է միայն որդու կինը:
Բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ, խնդրում ենք օգնել հիվանդ մարդուն:

Հաշվեհամարը բացված է Արդշինինվեստ բանկում:
AMD - 2470019636580000


«Արաբկիր» բժշկական կենտրոնի հետնամասում տեղակայված է տուն-կացարան
փոքրիկների ու նրանց ծնողների համար. եթե հիվանդությունն այնպիսին է, որ երեխան պարտադիր պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ և կամ բնակության վայրի պատճառով հարմար չէ անընդհատ գնալ-գալ, ապա այս հյուրընկալ կացարանը շատերի համար դառնում է երկրորդ տունը:
Եվ արդեն մի քանի ամիս է այստեղ ապրում են 9-ամյա ժպտադեմ ու շատ ուժեղ կամքի տեր Սուրիկն ու նրա մայրը` Լիաննա Բադեյանը:

Դեկտեմբերի սկզբին վարդենիսցի Սուրեն Սահակյանը ուժեղ անգինա է տանում, որից հետո առողջական վիճակը կտրուկ վատանում է, բժիշկները խորհուրդ են տալիս երեխային անմիջապես տեղափոխել Երևան.

«Սուրիկի դեմքը սկսեց այտուցվել, ստուգումն էլ ցույց տվեց, որ հեղուկը սկսել է նաև որովայնում հավաքվել… ահավոր էր դա լսել, որովհետև Սուրիկս երբեք ոչ մի խնդիր չի ունեցել, իր նման առողջ երեխա շատ քիչ կա… կար»,- Panorama.am-ին պատմեց Սուրիկի մայրը: Սակայն անհրաժեշտ էր համակերպվել ներկայի հետ և նայել դեպի ապագա` երեխային մասնագիտացված օգնություն էր անհրաժեշտ, քանզի երեխայի վիճակը շատ ծանր էր:

Նախնական` բժիշկները միզամուղներով ազատեցին Սուրիկի օրգանիզմը ավելորդ հեղուկից, ինչը զարմացրել է նաև բժիշկներին` նրանց խոսքով, անգամ մեծահասակները չեն դիմանում այն բոլոր ցավերին, որ իր հետ բերում են նման բարդությունները. «Չէր տքտքում… իմ սիրտը դուրս էր գալիս, լացս հազիվ էի պահում, որ տեսնում էի ինչերով ա տղես անցնում, բայց Սուրիկս չէ, ոչ կտքտքար, ոչ կլացեր` շատ դիմացկուն ա»,- լացը հիմա էլ հազիվ պահելով պատմեց մայրը:

Հետո սկսվում է սիստեմաների, դեղորայքների, տարատեսակ բժշկական պրոցեդուրաների անվերջանալի շարանը, որի ժամանակ նաև հորմոն են նշանակում, որպեսզի երեխան այդ սուր վիճակից դուրս գա: Բայց քսան օր հորմոններ ընդունելուց հետո Սուրիկի մոտ նոր պատուհաս է առաջ գալիս` ենթաստամոքսային գեղձն է խանգարվում: Բժիշկները մի կողմ թողած երիկամային խնդիրը, սկսում են բուժել են ենթաստամոքսը:

Այդուհանդերձ դիալեզը անխուսափելի էր` երեխայի կյանքն էր կախված դրանից ու Ամանորի նախաշեմին այս փոքրիկ ընտանիքն անցկացրել է հիվանդանոցում` դեկտեմբերի 30-ին բժիշկները դրեցին առաջին կատետերը. «Դիալիզը սկսբում տասը օր մեկ, հետո հինգ օր մեկ էին անում, ազոտը այդ ընթացքում տասը նիշով էր բարձրանում, կամաց-կամաց: Իսկ հիմա արդեն օրը մեջ ենք դիալեզ անում, ազոտն էլ նույն ինտենսիվությամբ է բարձրանում: Բորբոքային մասն էլ երբ մաքրվեց, նկարեցին, պարզվեց, որ երիկամների վրա կիստաներ կան` պոլիկիստոզ: Ցավը նրանում է, որ պոլիկիստոզը ժառանգական է, պարզվեց ես ունեմ կիստա երիկամի վրա, բայց ես այդ մասին այսքան տարվա մեջ չեմ էլ իմացել: Բայց որՍուրիկը սուր բորբոքային անգինա տարավ, խորացրեց այդ պրոցեսները ու երեխաս նման խնդրի առաջ կանգնեց»:

Սուրիկին շտապ վիրահատություն է հարկավոր, արտերկրում, քանզի Հայաստանում երիկամի փոխպատվաստում մինչև 14 տարեկան երեխաներին չեն անում: Բժիշկներն էլ հասկանում են, մոր խոսքով, որ երեխան չի կարող չորս-հինգ տարի էլ նույն ինտենսիվությամբ դիալեզի տակ մնալ, քանի որ օրգանիզմի համար դա լավագույն տարբերակը չէ, այլ ժամանակավոր մի միջոց, մինչ հիմնական լուծումը… առավել ևս, երբ խոսքը երեխայի մասին է: Այն էլ ինչ երեխայի` աշխույժ, ակտիվ, հիվանդությունը ժպիտով ընդունած ու մի բան էլ մորը հույս ու ուժ տվող:

Երբ այցելեցինք Սուրիկին, համակարգչով խաղ էր խաղում: Լիաննան ասաց, որ մի ժամ է կանչում է ներքև հաց ուտելու, բայց որդին չէր իջնում, ինչից էլ հասկացավ` նորից խաղով է տարվել: Նույնքան շատ Սուրիկը սիրում է նաև շախմատ խաղալ, դպրոցում իր ամենասիրելի առարկաներից մեկն է: Ու որքան էլ տարօրինակ է, ընդհանրապես ֆուտբոլ չի սիրում: Երբ հարցնում եմ ֆուտբոլի մասին ու լսելով պատասխանը զարմանում, Սուրիկն աչքով է անում ու թաքնվում մոր թիկունքում: Բայց հաջորդ հարցը նրան այդ թաքստոցից արագ վերադարձնում է նախկին դիրքին` երազում է, որ մեծանա ու դատավոր դառնա, որ «խուլիկաններին» պատժի….

Հիմա Լիաննան ու ամուսինը ուղիներ են փնտրում, որ Սուրիկին կարողանան տանել արտերկիր, որտեղ մինչ փոխպատվաստման հերթը հասնի, երեխան դիալեզի տակ նորից կլինի: Լիաննայի խոսքով` ամեն առավոտ արթնանում է, տեսնում Սուրիկի ժպտացող դեմքը, մտածում, որ ամեն ինչ երազի մեջ է տեսել ու իր երեխան առողջ է, բոլոր երեխաների նման մանկությունն է վայելում, վազվզում բակում, հարևանի այգուց ցոգոլ գողանում… բայց մեկ էլ տեսնում է որդու ձեռքը, որի վրա թերևս ամբողջ կյանքում կմնա կոպիտ կարի տեղը, որ կհիշացնի ֆիստուլայի անհաջող մտցնելու փորձի մասին (ֆիստուլան երակն ու զարկերակը միացնում է իրար, որպեսզի անընդհատ կատետեր չփոխեն), տեսնում կրծքավանդակը, որի վրա կատետերներից առողջ տեղ չի մնացել (վերջին ամսում յոթ անգամ կատետեր են փոխել) ու հասկանում` երազ չի: Փրկությունն էլ միայն մարդկանց բարի կամքի դրսևորմամբ կարող է լինել, այլապես չգիտի էլ, թե ինչ կարող է անել.

«Մոտ 25-30 հազար դոլար փող է պետք, որ տանեմ երեխայիս: Գնանք Գերմանիա հանձնվենք, որ որդուս բուժեն, բա ի՞նչ անեմ: Գնալ բուժման ուղղակի անհնար է, ահռելի գումարներ է դա պահանջում, միակ ելքը դա է, բայց որտեղից այդքան գումար…. Օրվա հացի փողով ապրող ընտանիք ենք, աղքատիկ Վարդենիսից, հույսս միայն բարի մարդիկ են ու Աստված»,- հուզված պատմում է նա, իսկ Սուրիկը, տեսնելով, որ մոր աչքերը թաց են, ձեռքն է ուժեղ սեղմում ու թերևս ինձանից ամաչում ու ոչինչ չի ասում: Բայց երևում է, որ իմ հետևից դուռը փակվելուն պես նա մորը սովորականի պես ուժ կտա` «Մամ, մի լացի, ես լավ եմ, լավանալու եմ: Մեծանալու եմ դառնամ դատավոր ու քեզ, քրոջս, պապային տե’ս ոնց պահեմ…. մենակ մի լացի մամ ջա~ն»….

Հաշվեհամարը «ՎՏԲ-Հայաստան» բանկում, ստացող` Լիաննա Բադեյան Նորավանդի

AMD 16040054123300
USD 16040054123301
EUR 16040054123302
RUR 16040054123303




Ստելլային օգնելու համար բացվել է հաշվեհամար Ինեկոբանկ-ում: Հայաստանից փոխանցումներ կատարելու համար կարող եք դիմել ցանկացած բանկ նշել հաշվեհամարը և հասցեատիրոջ անունը ՝ Հաշվեհամարն է 2050066181727020, հասցեատերն է Առաքելյան Իռենա: 

Արտասահմանից փոխանցումներ կատարելու համար բացի վերը նշվածից պետք է նշել հետևյալ տեղեկությունները. 

USD փոխանցումների համար՝ 

Intermediary Bank: Deutsche Bank Trust Company Americas
New York,USA
Swift Code: BKTRUS33
Fed Wire: 021001033

Beneficiary's Bank: CJSC INECOBANK
Tumanyan str. 17 Yerevan,Armenia
Swift Code: INJSAM22

EURO փոխանցումների համար

Intermediary Bank: Deutsche Bank AG
Frankfurt,Germany
Swift Code: DEUTDEFF

Beneficiary's Bank: CJSC INECOBANK
Tumanyan str. 17 Yerevan,Armenia
Swift Code: INJSAM22




Մանրամասները՝ http://www.stgregoryofnarek.org/news/we-need-your-help/


4-ամյա Վահեն տառապում է արյան քաղցկեղով. օգնություն է հարկավոր


4-ամյա Վահե Մելքոնյանի մոտ 2013թ. մայիսին հայտնաբերվել է արյան քաղցկեղ՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ:

Երեխան այժմ բուժվում է Երևանում՝ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Երեխայի հետագա բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ են թանկարժեք դեղամիջոցներ:

Վահեին օգնելու համար ցանկացողները կարող են գումար փոխանցել ստորև նշված բանկային հաշիվներին:

ՀՀ դրամ
Հաշվեհամար՝ 11500461719300
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ

Ստացող՝ ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Անձնագիր AM0377118, տրված 14/07/2011 016-ի կողմից

ՌԴ ռուբլի
Հաշվեհամար՝ 11 500 4444 88 758
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ

Ստացող՝ ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Անձնագիր AM0377118, տրված 14/07/2011 016-ի կողմից

ԱՄՆ դոլար
Հաշվեհամար՝ 



5 -ամյա Նարինեն տառապում է Էնցեֆալիտ հիվանդությամբ 


Մինչև այս հիվանդության ի հայտ գալը Նարինեն ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել:Հաճախել է պարի,մանկապարտեզ:Եղել է աշխույժ և ժիր երեխա:Հիվանդությունն ի հայտ է եկել փետրվարի 5-ի առավոտյան'հանկարծակի,անբողջովին առողջ աղջնակը ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կորցրեց խոսելու ունակությունը,հայտնվեց անկողնային անգիտակից վիճակում :Անբացատրելի հիվանդությունն իր ներգործությունն կունենա այնքան ժամանակ քնի դեռ Նարինեն չի ստացել իր հիմնավոր բուժումը արտասահմանում:

Հակոբյան Նարինեին բուժման հարցում օգնելու համար կարող եք Ձեր հանգանակությունները կատարել‎ACBA-CREDIT AGRICOLE բանկի հետևյալ հաշվեհամարներով`
220390814980000 AMD
220391750092002 EUR
220391750571001 USD

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`093-11-11-03,077-88-99-29:Կամ էլ կարող եք գրել Ձեր հաղորդագրությունները այս Էլ.հասցեով`pahlevanyan2013@mail.ru
Անտարբեր չլինենք, օգնենք:



Գետաշեն գյուղի բնակիչ, 4-ամյա Աշոտ Աբգարյանն օգնության կարիք ունի: Երեխան 2013թ.
մարտի 17-ին խաղալու ընթացքում վնասել է աչքը և 100 տոկոսով կորցրել տեսողությունը: 

Մալայան կենտրոնում կատարվել է մեխանիկական վերականգնում, սակայն տեսողությունը չի վերականգնվել: Երեխայի տեսողությունը վերականգնելու համար ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել դիմել Մոսկվայի Գելգոլցի ակնաբուժական կենտրոն: Տրանսպորտի և կացության ծախսերը նախարարությունը վերցրել է իր վրա, իսկ վիրահատությունը, որը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, երեխայի ծնողները պետք է իրենք վճարեն: 

Աշոտ Աբգարյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխայի տեսողության վերականգնման համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Խորհրդային մ/ճ-ում:

AMD – 16042054909100
USD – 16042054909101
EUR – 16042054909102
RUB – 16042054909103



Հանգանակությունները նպաստել են Մոսկվայում բուժման առաջին փուլի իրականացմանը


Լեւոն Այվազյանի գլխուղեղի ուռուցքը ձեռքբերովի է, պատմում է տղայի մայրը՝ Կարինե Այվազյանը: Նրա երեք զավակներից մեկն է Լեւոնը: Բժշկական ախտորոշմամբ, Լեւոնի հիվանդությունը զգալ է տվել 2012 թվականի օգոստոսից: 11-ամյա տղայի մոտ հիվանդության ախտանիշները երեւան են եկել այն ժամանակ, երբ նրա մոտ ի հայտ են եկել գլխացավեր, այնուհետ՝ պարբերական սրտխառնուք, դպրոցում ուշագնաց է եղել: Երեխայի սովորած դպրոցում արգելել են, որ նա դասապրոցեսին ներկա գտնվի: Լեւոնին վիրահատել են Մոսկվայում: Հիվանդ երեխայի մոտ նույն տարվա սեպտեմբերին շլություն է նկատվել: Այժմ դպրոցը, ուր սովորում է նա, թույլատրել են սեպտեմբերից հաճախել դասի:

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության, Դմիտրի Ռագաչովի անվան «Իմունոլոգիայի, գեմատոլոգիայի եւ ուռուցքաբանության մանկական գիտակլինիկական բյուջետային բուժհաստատության կենտրոնում» օպերատիվ բուժում անցնելուց հետո, որոշակիորեն առողջական վիճակի լավացում է նկատվել, սակայն հեղինակավոր ռուս բժիշկները տեղեկացրել են ծնողներին, որ նա դեռեւս պետք է գտնվի իրենց վերահսկողության ներքո եւ ցուցում են տվել, որ երեք ամսից՝ դարձյալ ներկայանա բուժզննման:

Բժիշկները նաեւ հուսադրել են, որ երեխայի հիվանդությունը բուժման ենթակա է: Լեւոն Այվազյանին նույնպես թվում է, որ իր հիվանդությունը բուժելի է, եւ դա նրա հոգեբանական վիճակի վրա դրական ներգործություն է ունեցել: Հիմա հիվանդ երեխան լավատեսորեն է տրամադրված իր առողջական վիճակի փոփոխման հանդեպ: Նա հավատում է, որ ամեն ինչ ի վերջո բարեհաջող ընթացք կունենա, եւ ինքը կազատվի իրեն ճնշող հիվանդագին վիճակից:

Լեւոն Այվազյանի առողջական վիճակի մասին տարբեր հայտարարություններ են հեռարձակվել ու տպագրվել: Բարի մարդիկ արձագանքել են դրանց: Հանգանակություններ են կազմակերպվել, որոնք հնարավոր են դարձրել երեխայի նախնական բուժումը: Սակայն մայրը հիմնվելով բժիշկների ցուցումների վրա, գիտակցում է, որ որդու բուժումը հետագա ընթացք է ունենալու, որն էլ թույլ կտա նրա վերջնական բուժման իրականացումը:

Կարինե Այվազյանը ասում է, թե Մոսկվայում որդու բուժման հաջորդ փուլը նույնպես ծախսատար է եւ ակնկալում է, որ բարի մարդիկ այս անգամ եւս կսատարեն իրենց ընտանիքին ու որդին վերոնշյալ կլինիկական կենտրոնում հետագա բուժում ստանալու հնարավորությունից զրկված չի լինի:

«Ամեն ինչ կախված է այն կազմակերպություններից ու անհատներից, որոնք ցանկություն կհայտնեն օգնել մեր ընտանիքին՝ մեր զավակի ապաքինման համար,-ասում է հիվանդ երեխայի մայրը,-որոշ բուժական միջոցներ կան, որոնք հնարավոր է Երեւանում անել, սակայն կարեւորագույնը սպասվում է Մոսկվայում: Անընդհատ բուժհսկողությունը երեխային անհրաժեշտ է, որպեսզի նրա մոտ մետաստազների դեպքերը բացառվեն, որպեսզի հիվանդությունը դարձյալ գլուխ բարձրացնելու հավանականություն չունենա»:

Կարինե Այվազյանը շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր օգնություն են ցուցաբերել իր երեխային, խնդրում է, որ մեկ անգամ էլ բարեհաճ գտնվեն ու բուժման հետագա ծախսերը ֆինանսավորեն. «Շատ դժվար է Մոսկվայի պես քաղաքում՝ առանց ֆինանսական օգնության, ծախսերի հետ կապված որեւէ խնդիր լուծել: Բացի կլինիկայում բուժման համար տրամադրվող վարձավճարից, անհրաժեշտ է նաեւ, որ մենք՝ ծնողներս, Մոսկվայում բնակարան վարձակալենք»:

Դիմելով բոլորին, ասում է` ովքեր կարող են օգնել իրենց ընտանիքին այս հարցում, թող կատարեն իրենց նվիրատվությունը, ու աստված նրանց բոլորին թող պահապան լինի: Ով հոգում է ուրիշի մանկան առողջության համար, աստված նրա դիմացը կբերի՝ ասում է նա:

Դրամական փոխանցումը կարելի է կատարել հետեւյալ հաշվեհամարով.11802017354800: «Անելիք բանկ» ՍՊԸ, Ռուբեն Այվազյանին:



«2011 թվականի հունվարի 3-ին Արտյոմիկը իր երկվորյակ քույրիկի հետ աննկարագրելի
ուրախացրեցին ծնողներին, ովքեր ամուսնությունից միայն տասը տարի անց կարողացան զգալ ծնող դառնալու բերկրանքը: Ուրախությունը, սակայն, շատ կարճ տեւեց: Փոքրիկ Արտյոմիկի մոտ բժիշկները հայտնաբերել են սրտի երկու արատ, 23 օրականից նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ծնողների համար սկսվել է պայքարի նոր փուլ: Մանկիկի առողջական խնդիրները անհնար է լուծել Հայաստանում. այդպես են ասում Նորք Մարաշ սրտաբանական կլինիկայում: Արտյոմիկին օգնելու դրական պատասխանը ծնողները ստացել են գերմանացի բժիշկներից: Երեխայի փրկությունը, սակայն, կարող է արժենալ 31 հազարից մինչեւ 46 հազար եվրո՝ կախված, թե ինչ վիրահատական միջամտություններ կարվեն եւ ինչ մասնագետների աշխատանք անհրաժեշտ կլինի:

Որքան էլ ծնողները փորձեն սեփական ուժերով լուծել ֆինանսական այս խնդիրը, հասկանալի է, որ այն անլուծելի է հայկական շարքային ընտանիքի համար: Ծնողների համար թերեւս ամենածանրն երեխայի աչքերին նայելն է՝ հասկանալով, որ ոչինչ անել չեն կարող: Ստացվում է, որ փոքրիկ 2.5 տարեկան Արտյոմիկի հույսը մենք բոլորս ենք... Չէ որ յուրաքանչյուրիս այսօրվա փոքրիկ օգնությունը կարող է ճակատագրական լինել այս մանկական կյանքի համար:

ՕԳՆԵ՛ՆՔ ԱՐՏՅՈՄԻԿԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ»



Սուր լիմֆոբլաստային լեյկոզով հիվանդ 2,5-ամյա Միլենա Տիրացվյանի առողջական վիճակը
3-րդ քիմիաթերապիայից հետո կտրուկ վատացել է: Միլենան այս պահին էլ բուժումներ է ստանում ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Երեկ Միլենայի հայրը` Կարեն Տիրացվյանը «Հետքին» տեղեկացրեց, որ քիմիաթերապիայի 3 կուրսն ընդունելուց հետո երեխայի ոտքերը ուռել և թուլացել են , նա չի կարողանում քայլել, մեծացել է նաև փոքրիկի լյարդը.«Որպեսզի կարողանա ընդունել 4-րդ քիմիան, երեխան պետք է կարողանա քայլել»,- ասում է Միլենայի մայրը`Տաթև Տիրացվյանը: Միլենային անհրաժեշտ են Այլբոմին և Էնդոքսան պրեպարատներըը, որոնք ծնողները ի վիճակի չեն գնելու: Թեև փոքրիկի բուժումները օրենքով սահմանված կարգով պետք է լինեն անվճար, սակայն Ռ.Ա.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, երեխայի բուժումները հետաձգում են ծնողների անվճարունակության պատճառով: 

Երեխայի բուժման համար գումար փոխանցելու նպատակով «ՎԲՏ-Հայաստան» բանկի Արաբկիրի մասնաճյուղում բացվել են հետևյալ հաշվեհամարները.

AMD 16040044848800
USD 16040044848801,
EUR 16040044848802
RUR 16040044848803


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑԵՔ ԵՎ ՓՈՐՁԵՔ ՕԳՆԵԼ… Այս երեխաները հիվանդ են ռետինոբլաստոմա հիվանդությամբ (աչքի քաղցկեղ), ընտանիքի վեց երեխաներից երեքը տառապում են այս հիվանդությամբ: Երեխաներից մեկին կատարել են դենուկլեացիա (աչքի հեռացում), մյուսները նույնպես այդ վտանգի առջև են կանգնած: Ընտանիքին հարկավոր է 25000$, որպեսզի երեխաները բուժում ստանան Մոսկվայում: Մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել փոքրիկներին՝ կատարելով իր ներդրումը: Նրանք իրոք շատ են զգում Ձեր օգնության կարիքը: Ինչու՞ նրանք էլ չապրեն ու չլինեն երջանիկ, ինչու՞ նրանք էլ չտեսնեն աշխարհի ամեն մի գեղեցիկ անկյունը և չվայելեն կյանքը: ՄԻԱՑԻՐ ՄԵԶ ԵՎ ՕԳՆԻՐ ՝ դարձնելով մանուկների կյանքը ավելի ուրախ, անհոգ ու երջանիկ: 

Մեր հաշվեհամարն է՝"ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ "ԱՐԱԲԿԻՐ" ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Դիանա Կարապետյան Էդուարդի AH0254216,18/10/06,012

 Հաշվի համար AMD 163058016748 
Հեռ.՝ +(374)91-955-095



Ես` Արման Ռաֆաելի Հարությունյանս /ծնված`1981թ.,մարտի 29/ 6 տարեկան հասակում, մանկապարտեզի ուսուցչուհու ձեռքի հարվածի հետևանքով, կուրացել եմ: Սկզբում աչքս այտուցվել էր, հետո աստիճանաբար սկսեցի վատ տեսնել, այնուհետև աջ աչքս ամբողջովին կուրացավ: Բժիշկները ախտորոշեցին գլաուկոմա: 1989թ. Երևանում վիրահատեցին, 1998թ. Մոսկվայում, սակայն ոչ մի արդյունք: Բացի դա, տարիներ անց նաև մյուս աչքս կուրացավ: Ունեմ առաջին կարգի հաշմանդամի կարգավիճակ և ստանում եմ ընդամենը 18 000 ՀՀ դրամ: Չեմ աշխատում, գտնվում եմ ֆինանսապես վատ վիճակում: Չնայած իմ վերը նշված կարգավիճակի՝ ես կարողացա գրավել իմ ներկայիս կնոջ սիրտը, ով հաշվի չառնելով իմ կույր լինելը, համաձայնեց ամուսնանալ ինձ հետ: Ունեմ մեկ որդի`1 տարեկան, ում երազում եմ իմ աչքերով տեսնել: Տարիներ շարունակ ապրել եմ` աղոթելով Աստծուն և հավատացել, որ կգա մի օր, և ես նույնպես կրկին կտեսնեմ արևի լույսը, իմ սիրելի կնոջը և մեր սիրո պտղին` որդուս: Եվ ի ուրախություն ինձ՝ Գերմանիայի բժիշկները /մինչ այդ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո/ տեղեկացրեցին, որ կարող են վերականգնել կորցրած տեսողությունս: Սակայն չեմ կարողանում անհրաժեշտ գումարը հավաքել և մեկնել երազանքիս իրականացման ետևից: Հարգելի հայրենակիցներ, քաղաքական և պետական գործիչներ, ինչպես նաև բարերարներ, հայցում եմ Ձեր օգնությունը: Խնդրում եմ օգնեք ինձ վերականգնել իմ տեսողությունը, քանի որ իմ վերջին հույսը Դուք եք: Օգնության համար գումարը խնդրում եմ փոխանցել Ինեկոբանկի Երևանի մասնաճյուղի հետևյալ հաշվեհամարներին.

2051252553771020 USD

2051252553771001 AMD

2051252553771040 EUR

Այլ երկրներից՝ 20512 52553771020 USD, 20512 52553771040 EUR հաշվեհամարներին:

Ցանկության դեպքում կարող եք նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` /094/ 00 44 05







Հարգելի ընկերներ, խնդրում եմ տրամադրել ձեր ժամանակից 10 րոպե ու կարդալ գրածս...
Կանխավ շնորհակալ եմ:

Ուզում եմ ներկայացնել ձեզ 20-ամյա Արման Կիրակոսյանին, ով մեր բոլորի օգնության կարիքն ունի...

7 տարեկան հասակում Արմանը խաղալիս ընկել է ու վնասել գլուխը, որը վիրահատության արդյունքում կարել են: Սակայն որոշ ժամանակ հետո երեխայի մոտ գլխացավեր են սկսվել, ստուգումների արդյունքում պարզվել է, որ նրա մոտ նույն վնասված տեղում ուռուցք է առաջացել:

2000թ. Արմանին 3-րդ մանկական հիվանդանոցում վիրահատել է Լենինգրադից ժամանած բժիշկ Խաչատրյանը: Նույն տարում երեխայի գլխին շունտ են դրել, և սկսել է ճառագայթներ ընդունել:

Ամեն տարի նրան հետևել են ու նկարել գլուխը, ինչի արդյունքում 2007 թ. նկատել են, որ ուռուցքը մեծացել է: Դրան հետևել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան հիվանդանոցում ճառագայթման միջոցով ուռուցքը չորացնելը:

Դրանից հետո Արմանը շարունակել է ամեն տարի հետազոտվել, և ցավոք, այս տարի մարտին վատանալուց հետո հերթական անգամ անցկացրած ստուգումից հետո պարզվել է, որ ուռուցքը կրկին մեծացել է ու ճյուղավորվել, ու շտապ վիրահատություն է հարկավոր: 20.03.2013 թ. Արմանին վիրահատել են Հերացու անվան հիվանդանոցում (վիրաբույժ ՝ Ֆանարջյան): Վիրահատության ընթացքում, որ տևել է 13 ժամ, ուղեղի վրայից հնարավորինս մաքրել են ուռուցքը: Դա առաջին փուլն էր, որից հետո որոշ ժամանակ դադար են տվել՝ կրկին վիրահատելու համար: Երկրորդ վիրահատությունն իրականացվել է մի քանի օր առաջ: Այժմ բժիշկները սպասում են երեխայի ինքնազգացողության լավացմանը, որպեսզի հասկանան, թե որտեղ է պետք անել վիրահատության երրորդ փուլը՝ ճառագայթումը: Դիտարկվում են ՌԴ քաղաքները:

Այս բոլոր վիրահատությունների համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Միայն շունտավորման և վիրահատությունների արժեքը կազմել է 795,000 ՀՀ դրամ (փաստաթուղթը ներկայացված է կից): Բուժման երրորդ փուլը, որ անցկացվելու է Ռուսաստանի քաղաքներից մեկում, կարող է արժենալ 6,000-15,000 USA՝ կախված հիվանդանոցի ընտրությունից, ինչը իր հերթին կախված է երեխայի վիճակից: Ծնողները մուծել են վիրահատության գումարը, սակայն ի վիճակի չեն արդեն վճարել ճառագայթման համար:

Արմանը բոլորի օգնության կարիքն ունի…

Այստեղ կարող եք գտնել Արմանի բժշկական բոլոր փաստաթղթերը:

Արմանի համար բացվել է հաշվեհամար: Բոլոր ցանկացողները կարող են իրենց թեկուզ փոքրիկ օգնությունը ցուցաբերել նրան՝ գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին՝
VTB 16048087088200 (ՀՀ դրամ)
հաշվեհամարը բացված է Արմանի մայրիկի՝ Աիդա Խաչատրյանի անունով:

Շնորհակալություն անտարբեր չլինելու համար...





Խնդրում եմ հնարավորության դեպքում աջակցեք նրան, և տարածեք այս նյութը:

Չորսամյա Սաթենիկի մոտ 2012 թվականի հոկտեմբերին հայտնաբերվեց արյան քաղցկեղ: Այժմ նա բուժման երկրորդ փուլում է, բուժումը ավարտելու համար անհրաժեշտ է նրան տեղափոխել Գերմանիա:
Ձեր կողմից նվիրաբերված ցանկացած գումար կօգնի Սաթենիկին:
 Խնդրում ենք օգնել՝ փրկելու նրա կյանքը: 
Նախապես շնորհակալություն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +(374)55738867 +(374)93738867 հեռախոսահամարներով:

HSBC բանկ

ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐ`
AMD 001-031681-001
USA 001-031681-101
EURO 001-031681-102



«ինձ կյանք նվիրիր» նախաձեռնությունը հայտնում է, որ 11 ամսական Արման Տերտերյանը 40 օրական հասակում արյան զեղում է ունեցել, ինչից հետո, վիրահատության արդյունքում, ձեռք է բերել հիդրոցեֆալիա հիվանդություն, որը Հայաստանի բժշկությունը ի զորու չէ բուժել. 6 վիրահատություններն անարդյունք են անցել:
Երեխայի փրկության համար անհրաժեշտ է վիրահատություն Գերմանիայում, որն արժե 40000 Եվրո: Արմանի ծնողները դիմում են բոլոր հնարավորություն ունեցողներին օգնել փրկել իրենց երեխայի կյանքը: Նշենք, որ ծնողների հեռախոսահամարն է /+37493/ 10-77-80: HSBC բանկում բացված է հետևյալ հաշվեհամարը.

Beneficiary name: Terteryan Arman/Minor account
Passport / ID number 001-005321-146
Արտերկրից փոխանցումների համար գործում են հետևյալ միջնորդ բանկերը.

ԱՄՆ դոլարով`
CORRESPONDENT BANK
HSBC Bank USA
New York US
SWIFT address: MRMDUS33
Chips: //CP:108 Correspondent A/C No. 000-05145-4
ABA: 021001088

ՌԴ ռուբլիով`
CORRESPONDENT BANK
OOO HSBC Bank (RR) LTD, Moscow, Russia
SWIFT address: BLICRUMM
INN : 7707115538
BIC : 044525351
A/C WITH CB 30101810400000000351
Correspondent A/C No. WITH BLICRUMM 30111810100000500945

Եվրոյով`
CORRESPONDENT BANK
HSBC Bank plc
SWIFT address: MIDLGB22
IBAN: GB52MIDL40051539024668





ՕԳՆԵՆՔ ՓՈՔՐԻԿ ՍՏԵՓԱՆԻՆ

2011թ ապրիլին ֆուտբոլ խաղալիս Ստեփանն ընկել և վնասել է ոտքըԵրեխային տեղափոխել են Վանաձորի հիվանդանոցքանի որկապտուկները չեն ներծծվելՎանաձորի հիվանդանոցում կասկածել են ռևմատիզմ և ամիս իրականացրել համապատասխան բուժում:Հետո երեխան սկսել է ջերմելԾնողները նրան տեղափոխել են ԵրևանԱյստեղտարբեր հիվանդանոցներում երկարատևհետազոտություններից հետոի վերջո երեխային ուղեգրել են «Մուրացան» համալսարանական կլինիկաուր ախտորոշվել է լիմֆոմա:Ստեփանն անցել է քիմիոթերապիայի 7 փուլայժմ ավարտում է ճառագայթային բուժումը, որի ավարտից հետո պետք է անցնիՊԷՏ-հետազոտությունԱյս հետազոտությունը ՀՀ-ում չի կատարվումԵրեխան ծնեղներից մեկի ուղեկցությամբ պետք է մեկնի Մոսկվա:
 
Ստեփան Անդրեասյան
Ծննդյան ամսաթիվ`     03.07.2002 
Հայրը`     Հայկ Անդրեասյան
Մայրը`     Նարինե Սաֆարյան

Ստեփանի ընտանիքը բաղկացած է 6 անձիցՆա ապրում է պապիկիտատիկիհայրիկիմայրիկի և վեցամյա եղբոր հետԱշխատում էմիայն հայրըՍտեփանը 1 տարի հաճախել է մանկապարտեզապա դպրոցսովորում է Վանաձորի թիվ 1 դպրոցի 5-րդ դասարանում: 8ամիս հաճախել է ֆուտբոլիՀետաքրքրվում է համակարգչովմաթեմատիկայով և սպորտովԵրազում է դառնալ ֆուտբոլիստ:
Ստեփանին աջակցելու համար Կոնվերս բանկում բացվել են հաշվեհամարներ.
Հայկական դրամով`   220050947377000
ԱՄՆ դոլարով`   1930006938310101
Ռուսական ռուբլով`   1930006938310158
Օգնենք փոքրիկ Ստեփանին` իրականացնելու իր երազանքները

Լրացուցիչ տեղեկությունների համար`  093  05-28-83  (Նարինե Սաֆարյան)




Blogroll