Booking.com
Գիտնականները բացահայտել են, որ «սիրո» զգացումը ավելի հատուկ է իգական սեռի ներկայացուցիչներին: Որպես կանոն, աղջիկները սիրահարվում են միայն մեկ անգամ, այն ժամանակ, երբ տղամարդիկ կարող են սիրահարվել իգական սեռի 5-8 ներկայացուցիչների:
Գիտնականներն այդ իրավիճակը գնահատում են նրանով, որ տղամարդկանց գենետիկ մակարդակում դրված է ավելի շատ սերունդ ունենալու անհրաժեշտությունը: Այն ժամանակ, երբ կանանց հիմնական նպատակը կայանում է այդ սերունդը դաստիարակելը: Հենց դրանով է բացատրվում կանանց` ընտանիք կազմելու և պահպանելու ցանկությունը:
Հետազոտողները հայտարարում են, որ նույնիսկ ամենառոմանտիկ և ուժեղ զգացումը տղամարդու մոտ չի կարող տևել 4 տարուց ավելի: Պատճառը հենց գենն է, որը պահանջում առավելագույն բազմացում:



Քաղցր և ճարպոտ ուտելիքի չարաշահումը փոխում է ուղեղի ռեցեպտորների պատասխան ռեկցիաները: Այս եզրակացության հանգել են Ջոն Հոփկինսի բժշկական քոլեջի գիտնականները: Հետազոտության արդյունքները կօգնեն հասկանալ բուլեմիայի և այլ սննդային խախտումների բնույթը:
Ճարպոտ և քաղցր սնունդը ազդում է ուղեղի օփիոիդ ռեցեպտորների վրա, որոնք "պատասխանատու" են սննդակարգի կարգավորման համար: Օփիոիդները մորֆինների նման քիմիական նյութեր են, բայց դրանք արտադրվում են ուղեղի կողմից և կապված են բավարարվածության և երանության զգացողության հետ:
Գիտնականները հայտնաբերել են, որ օփիոիդ ռեցեպտորների գենային արտահայտման փոփոխությունները տեղի են ունենում ուղեղի այն մասում, որը վերահսկում է ընդունած սննդի չափը:
Օփիոիդի ավելացումը կարող է խոսել սննդային ֆունկցիայի խանգարման զարգացման մասին:  http://newsland.ru


Քաղցրակեր տղամարդիկ պետք է առավել հաճախ ստուգեն տեստոստերոնի բաղադրություն արյան մեջ, քանի որ ինչպես փաստում են էնդոկրինոլոգները քաղցր սնունդը "պատասխանատու" է արյան մեջ այդ նյութի արագ նվազեցման համար: Քրոնիկ ցածր տեստոստերոնը իր հերթին զարգացնում է իմպոտենցիա, անպտղություն, կանացի տիպի  ճարպակալում: " Այսօր առավել հաճախ է հանդիպում հիպոգանդիզմի երևույթներ տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող  տղամարդկանց մոտ: Ինչի արդյունքում մեծանում է տղամարդկանց նշանակվում արհեստական հորմոններ' դեղանյութերի տեսքով: Սա նաև կապված է ճարպակալման համաշխարհային խնդիրների հետ",- կարծում են այս հետազոտության հեղինակները' ի դեմս   Բժիշկ էնդոկրինոլոգ Ֆրանսիզ Հայեսի:  Հայեսն ու իր գործընկերները ստուգել են գլյուկոզայի ազդեցությունը տեստոստերոնի վրա' 74 տղամարդկանց օրինակով:  Էնդոկրինոլոգները կիրառել են դիաբետի ժամանակ օգտագործվող փորձի տեսակը. Այցելուին առաջարկում են խմել սովորակա ջուր 75 գրամ մաքուր գլյուկոզայով, ապա չափում են շաքարի պարունակությունն արյան մեջ: 74 մասնակիցներից 42-ը ցուցաբերեցին նորմալ արդյունքներ, 23-ը ցածր արդյունավետություն, իսկ 9-ի դեպքում նկատվեց երկրորդ տիպի շաքարային դիաբետ:
Փորձագետները փաստեցին, որ գյլուկոզայի կիրառումը 25 տոկոսով իջեցրեց արյան մեջ տեստոստերոնի մակարդակը' անկախ շաքարի  նկատմամբ զգայունությունից: Նույնիսկ օգտագործումից երկու ժամ անց 73 տղամարդկանց դեպքում տեստոստերոնի մակարդակը շարունակում էր իջած մնալ: 66 տղամարդկանցից տասի դեպքում, ովքեր մինչ գլյուկոզայի ընդունումն ունեին տեստոստերոնի նորմալ քանակություն, նկատվեց հորմոնի նվազում մի քանի անգամ: Իսկ ինսուլինի մակարդակը նույնն էր: Թեստը որևէ կերպ չէր անդրադարձել այլ հորմոնների վրա:

Փորձագետները նշում են, որ պետք է առավել հանգամանորեն ուսումնասիրել և հստակեցնել փորձարկման մեխանիզմները:
"Բժիշկը տեստոստերոն է նշանակում արյան անալիզի հիման վրա: Տեստոստերոնի մակարդակի ուսումնաիսրությունը  հիմք է հանդիսանում "հիպոգանդիզմ" ախտորոշելու համար: Սովորաբար  տղամարդկային հորմոնի  ճիշտ գնահատականի համար բժիշկները խորհուրդ են տալիս թեստ հանձնել առավոտյան, երբ դրա քանակությունն օրգանիզմում առավելագույն է: Սակայն ոչ ոք չի կապում փեստի արդյունքները ընդունած սննդի հետ"-, նշում է Հայեսը:

Քանի որ ածխաջրերի օգտագործումը սննդի հետ ազդում է տղամարդկանց  արյան մեջ տեստոստերոնի մակարդակի վրա, բժիշկը նշում է, որ անհրաժեշտ է հիմնովին վերանայել սեփական սննդակարգը:" Podrobnosti.ua


ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդու իմուն անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վարակակիրները կարող են նվազեցնել իրենց զուգընկերներին վարակելու հավանականությունը 96 տոկոսով, եթե ընդունեն հակավիրուսային դեղամիջոցներ` վիրուսի հայտնաբերումից անմիջապես հետո:
Հետազոտություններն անց են կացվել 2005-ից սկսած, Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի 9 պետությունների տարածքում: Դրան մասնակցել է 1763 զույգ, որոնցից յուրաքանչյուրում միայն մեկն է ի սկզբանե եղել ՄԻԱՎ վարակակիր:
Զույգերին բաժանել են երկու խմբի: Մի խմբում ՄԻԱՎ վարակակիրներն անմիջապես ընդունել են հակառետրովիրուսային դեղամիջոցներ, իսկ երկրորդ խմբում վարակակիրները սկսել են դեղամիջոց օգտագործել վիրուսի ազդեցության տակ արյան լեյկոցիտների քանակի նվազումից հետո միայն, հայտնում է BBC-ն:
Հետազոտության արդյունքներն այնքան համոզիչ են եղել, որ այն դադարեցվել է ավելի վաղ, քան որոշվել էր ի սկզբանե:
Հակավիրուսային դեղամիջոցներ օգտագոծող խմբում արձանագրվել է վարակման ընդամենը մեկ դեպք, այնինչ մյուս խմբում դեպքերի թիվը եղել է 27:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՄԻԱՎ վարակը դեպքերի 80 տոկոսում փոխանցվում է սեռական ակտի ընթացքում: Թերթ.am



Բրազիլիայում բանանի կեղևով մաքրում են ջուրը: Երկրի բնագիտության ինստիտուտի գիտնականները բանանի կեղեւը որպես ջրի ֆիլտր են օգտագործում: Շնորհիվ իր մեջ պարունակող կարբոնաթթվի` բանանի կեղևը կլանում է առողջության համար վտանգավոր նյութերը` նվազեցնելով ջրում առկա ծանր մետաղների` կապարի եւ պղնձի քանակը մոտ քսան անգամ: Գիտնականներն ավելի քան վստահ են, որ բանան ֆիլտրերն առաջիկայում մեծ ճանաչում և կիրառություն կգտնեն ամբողջ աշխարհում: Թերթ.am




2007թ. ընթացքում բժշկության ոլորտի գիտնականներին հաջողվեց անչափ կարեւոր քայլ կատարել։ Մի շարք հիվանդություններ, որոնք դեռեւս այսօր անբուժելի են համարվում, շատ մոտ ապագայում կարող են այլեւս նման սարսափ չառաջացնել։ Պատճառը բնային բջիջներն են, որոնց հետ բժիշկները մեծ հույսեր են կապում` որպես անբուժելի հիվանդությունների դեմ պայքարի հիմնական միջոց։ 

Գիտնականներին հաջողվել է մաշկային բջիջները վերածել բնային բջիջների, որոնք մարդու օրգանների եւ հյուսվածքների հիմնական կառուցվածքային հատվածն են կազմում։ Այդ հայտնագործությունը մեծ իրարանցում է առաջացրել գիտական ասպարեզում։
Ամերիկացի գիտնական Ռոբերտ Լանզան` Advanced Cell Technology կազմակերպությունից, այդ հայտնագործությունը որակում է որպես Սուրբ Գրաալին համարժեք երեւույթ։
«Սա հսկայական գիտական նվաճում է, որը, գուցե, համեմատելի է Ռայթ եղբայրների` աերոպլանի հայտնագործման հետ։ Սա գրեթե նույնն է, ինչ կարողանալ կապարը վերածել ոսկու»,- ասել է նա։  

Այս ամենն իսկապես մեծ հեռանկարներ է խոստանում, քանի որ, ինչպես հայտնի է, բնային բջիջները կարող են փոխակերպվել յուրաքանչյուր այլ բջջի` փոխարինելով վնասված բջիջները, օրգաններն ու հյուսվածքները եւ այդպիսով բուժելով յուրաքանչյուր հիվանդություն։ Նշենք, որ նման մեթոդների մշակումը մինչ այդ անհնար էր բարոյական տեսանկյունից, քանի որ առկա էր մարդու էմբրիոնների օգտագործման խնդիրը։ Ինչպես հայտնի է, էմբրիոնի քայքայումը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում, արգելված է մի շարք երկրներում, մասնավորապես, ԱՄՆ-ում։ Ավելին` Էմբրիոնալ բնային բջիջները ծագումնաբանորեն անկայուն են եւ ենթակա են բազմաթիվ փոփոխությունների, ինչը թույլ չի տալիս դրանք դիտարկել որպես թերապեւտիկ միջոց։ Գիտնականների նոր հայտնագործությունը` բնայինբջիջների ստացումը մաշկային բջիջներից, այսօր կարող է հանդես գալ որպես այլընտրանք էմբրիոնների կլոնավորմանը եւ հնարավորություն տալ ստեղծել միջոցներ, որոնք համեմատելի են կլոնավորման արդյունքում ստացվող միջոցներին, սակայն, միեւնույն ժամանակ, թույլ են տալիս խուսափել կլոնավորման հետ կապված բարոյական խնդիրներից։
Բնային բջիջներ ստանալու նոր միջոցը, ինչպես նշեցինք, այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտնականների շրջանում, որ անգամ Դոլլի ոչխարի «հայրը»` Իան Ուիլմութը, մտադիր է վերջ տալ կլոնավորմանը եւ կենտրոնանալ մաշկային բջիջներից բնային բջիջներ ստանալու վրա։ Շոտլանդացի գիտնականի խոսքերով` այս հայտնագործությունը կենսաբանության մեջ սկիզբ դրեց մի նոր դարաշրջանի։ Հետազոտողները նշում են նաեւ, որ տվյալ միջոցի առավելությունը գործընթացի պարզությունն է. մաշկային բջիջը բնային բջջի վերածելու համար պահանջվում է ընդամենը չորս գեն։ Ավելին, ի տարբերություն Ուիլմութի մշակած մեթոդի, այս դեպքում փորձարկումները կարելի է իրականացնել սովորական լաբորատորիայում, ինչը շատ ավելի հեշտ է եւ, բացի այդ, ավելի էժան։

Ավելացնենք նաեւ, որ նախնական փորձարկումները կատարվել են մկների վրա, որի ժամանակ օգտագործվել են վերջիններիս բջիջները։

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ ընդամենը մի քանի ամիս անց հիվանդի մաշկից ստացված բնային բջիջների օգնությամբ հնարավոր կլինի վերականգնել օրգանիզմի աշխատունակությունը։ Նախ` մասնագետները պետք է համոզված լինեն, որ «մաշկային» բնային բջիջներն իսկապես բազմագործառութային են եւ դրանք առանց որեւէ մտավախության կարելի է «ներարկել» տարբեր օրգանների մեջ։  
«Այս հետազոտությունը միայն սկիզբն է, - ասում է հետազոտող խմբերից մեկի ղեկավար Ջեյմս Թոմսոնը` Վիսկոնսինի համալսարանից, - Մենք դեռ այդքան էլ հստակ պատկերացում չունենք այն մասին, թե ինչպես կգործեն այդ բջիջները»։


Blogroll