ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդու իմուն անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վարակակիրները կարող են նվազեցնել իրենց զուգընկերներին վարակելու հավանականությունը 96 տոկոսով, եթե ընդունեն հակավիրուսային դեղամիջոցներ` վիրուսի հայտնաբերումից անմիջապես հետո:
Հետազոտություններն անց են կացվել 2005-ից սկսած, Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի 9 պետությունների տարածքում: Դրան մասնակցել է 1763 զույգ, որոնցից յուրաքանչյուրում միայն մեկն է ի սկզբանե եղել ՄԻԱՎ վարակակիր:
Զույգերին բաժանել են երկու խմբի: Մի խմբում ՄԻԱՎ վարակակիրներն անմիջապես ընդունել են հակառետրովիրուսային դեղամիջոցներ, իսկ երկրորդ խմբում վարակակիրները սկսել են դեղամիջոց օգտագործել վիրուսի ազդեցության տակ արյան լեյկոցիտների քանակի նվազումից հետո միայն, հայտնում է BBC-ն:
Հետազոտության արդյունքներն այնքան համոզիչ են եղել, որ այն դադարեցվել է ավելի վաղ, քան որոշվել էր ի սկզբանե:
Հակավիրուսային դեղամիջոցներ օգտագոծող խմբում արձանագրվել է վարակման ընդամենը մեկ դեպք, այնինչ մյուս խմբում դեպքերի թիվը եղել է 27:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՄԻԱՎ վարակը դեպքերի 80 տոկոսում փոխանցվում է սեռական ակտի ընթացքում: Թերթ.am

0 коммент.: