Ըստ The Local-ի' շվեդ գիտնականներն ապացուցել են, որ տենդի ախտորոշման առավել հուսալի եղանակը մարմնի ջերմաստիճանը ուղիղ աղիքում չափելն է, այն զգալիորեն տարբերվում է բերանի խոռոչում և ականջի մեջ չափելու եղանակներից:
Էրեբրու համալսարանի հետազոտողները համեմատել են 323 կլինիկական հիվանդների' բերանի խոռոչում, ականջի մեջ և ուղիղ աղիքում չափված մարմնի ջերմաստիճանները:
Հետազոտության արդյունքների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ մի եղանակ չի կարող փոխարինել ջերմաստիճանի հետանցքային չափման եղանակին:
Ինչպես պարզաբանել է կլինիկայի գլխավոր բժիշկ Հանս Հոլմբերգը, եթե պետք է հենվել միանգամյա չափման արդյունքների վրա, ապա հետանցքային եղանակը լավագույնն է:
Ականջային չափման դեպքում ջերմաչափի վրա նաև ազդում են մազերը և ականջային ծծումբը, իսկ բերանային եղանակը անհարմար է հիվանդի համար: Իսկ Ռուսաստանում տարածված թևատակի եղանակն ամենաանարդյունավետն է, դրանից կտրականապես հրաժարվել են Արևմուտքում:

Աղբյուրը' medportal.ru
0 коммент.: