Booking.com

Որքա՞ն պետք է քնի մարդը, որպեսզի լինի իդեալական առողջ: Առաջ համարվում էր, որ իդեալական քնի չափը կազմում է մոտավորապես 8 ժամ՝ մեծահասակների համար: Ամերիկյան, իսկ ավելի կոնկրետ կալիֆորնիայի հետազոտողները կատարել են հետազոտություն պարզլու համար, թե որքա՞ն պետք է տևի իդեալական քունը, որպեսզի այն անրադառնա մարդու ընդհանուր առողջության կայունացման վրա: Հետազոտությունները ցույց տվեցին, որ քունը, որը տևում է ավլի քիչ, քան 5 ժամ բոլորովին անցանկալի է հետագայում կայուն առողջության ապահովվման համար: Նաև հայտնի է բոլորիս, որ քնի խանգարման հետևանքով կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ: Ինչպես նաև հայտնի է, որ չափից շատ քնելն էլ իր հերթին բացասական է ազդում օրգանիզմի և առողջության վրա: 
Ամենաարդյունավետ քնի ժամանակահատվածը համարում են 6-ից մինչև 7.5 ժամ: Պարզ է դարձել, որ մարդիկ, որոնք քնում են հենց այդքան ամեն 24 ժամը մեկ, ապա նրանց կյանքն ավելի երկար է տևում: 
Այդ հետազոտությունը սկսվել է դեռևս 90 ական թվականներին, իսկ հետազոտության մասնակիցներ են եղել գեղեցիկ սեռի 9 ներկայացուցիչ, որոնց էլ այժմ հարցաքննելով գիտնականներն ու հետազոտողները եկել են ընդհանուր եզրահանգման:
Հետազոտությունների արդյունքներ ամփոփելիս պարզ է դարձել, որ ավելի քիչ մահացության հավանականություն ունեն օրեկան 5-6.5 ժամ քնող հետազոտվողները, իսկ ահա մյուս խմբում, որի մասնակիցները քնելիս են եղել 7 և ավելի ժամ, մահացության, վաղաժամ մահացության հավանականությունն ավելի բարձր են գնահատել:
Գիտնականների և հետազոտողների նպատակն այն էր, որ մարդկանց տեղեկացնեն քնի կարևորության և ժամաքանակի ճշգրիտ պահպանման մասին, այդպիսով իսկ նպաստելով մարդկանց առողջության և երկարակեցության պահպանմանը:
Հուսով ենք, որ ծանր աշխատանքային օրվանից հետո Դուք էլ անպայման կվայելեք Ձեր հանգիստն օրեկան մինչև 6.5ից -7 ժամ;)


This entry was posted on 01:57 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll