Նյարդային համակարգը հանդիսանում է առավել կազմակերպված , բարդ և փխրուն համակարգը մեր օրգանիզմում: Գլխուղեղը հանդիսանում է մեր օրգանիզմի ամենակարևոր բաղադրիչը: Այն հանդիսանում է բոլոր օրգանների և համակարգերի կարգավորիչ կենտրոնը: Ողջ օրգանիզմը աշխատում է ուղեղի հսկողության ներքո: Մեր ֆիզիկական և հոգեկան առողջությունը մեծ մասամբ կախված է գլխուղեղի և նյարդային համակարգի վիճակից: Այդ պատճառով ծխախոտի վնասակար ազդեցությունների մասին խոսելիս պետք է առաջին հերթին նշել նրա վնասակար ազդեցությունը նյարդային համակարգի վրա:
Ներթափանցելով թոքեր , նիկոտինը արյան միջոցով թափանցում է գլխուղեղ 8 վայրկյանի ընթացքում:Նիկոտինը ազդում է նյարդային համակարգի բոլոր մասերի վրա: Հասկանալի է , որ հենց նյարդային համակարգն է , որ մեզ հարմարեցնում է նիկոտինին, դարձնելով նրա գերին:
Ծխախոտի ծխի բաղադրամասերը, հիմնականում նիկոտինը, ակտիվորեն ազդում են բոլոր նյարդային ֆունկցիաների վրա, իսկ առավել զգայուն են ԿՆՀ-ը և առաջին հերթին գլխուղեղի բջիջները: Նրանք, ովքեր ծխում են, պետք է հիշեն, որ նիկոտինի ազդեցությամբ տեղի է ունենում ուղեղի անոթների նեղացում, որն էլ բերում է ուղեղ հոսող արյան քանակի նվազման: Դրա հետ կապված առաջ են գալիս հաճախակի գլխացավեր , հիշողության վատացում:Ծխելը բացասական է ազդում նյարդային բոլոր գործունեությունների վրա: Գերմանացի հզոր մտածող Գյոթեն ասել է , որ ծխելուց հիմարանում ես և դա անհամատեղելի է արվեստի հետ: Ինչպես գիտենք նյարդային բջիջները միմյանց հետ կապվում են նյարդային ազդակներով , որը հնարավոր է գրանցել էլեկտրաէնցեֆալոգրաֆի միջոցով: Գիտնականները պարզել են, որ ծխելիս էլեկտրաէնցեֆալոգրամմայի վրա ի հայտ են գալիս փոփոխություններ, որը ցույց է տալիս, որ ծխողների մոտ գլխուղեղի բջիջների կենսաբանական ակտիվությունը թուլանում է: Դա կախված է նաև ծխած ծխախոտների քանակից:
0 коммент.: