Booking.com

Ալկոհոլը բացասական է ազդում բոլոր օրգանների վրա, սակայն առավել ուժեղ և քայքայիչ ազդեցություն է գործում գլխուղեղի վրա: Սպիրտը, որը պարունակում է գարեջրի, գինու կամ օղու մեջ, ներծծվում է արյան մեջ և արյան շրջանառության միջոցով հասնում է գլխուղեղ, որտեղ սկսվում է գլխուղեղի բջիջների ինտենսիվ քայքայում:
Թափանցելով արյան մեջ, ալկոհոլը, առաջին հերթին քայքայում է էրիթրոցիտնեի ամուր , էլաստիկ թաղանթը, որի հետևանքով նրանք սկսում են պատռվել: Խոշոր անոթների համար այս երևույթը իրենից  այդքան էլ մեծ վնաս չի ներկայացնում: Սակայն գլխուղեղում դրությունը միանշանակ այլ է : Մարդու գլխուղեղը կազմված է 15 միլիարդ նյարդային բջիջներից ՝ նեյրոններից, իսկ նրանցից յուրաքանչյուրը սնվում է միկրոմազանոթներով, որի տրամագիծը հավասար է մեկ էրիթրոցիտի տրամագծին, հետևապես երկու կամ երեք էրիթրոցիտներ չեն կարող թափանցել նրանով: Արյան մակարդուկները, որոնք առաջանում են ալկոհոլը կիրառելիս, խցան են առաջացնում միկրոմազանոթում: Հետևապես նեյրոնը սննդանյութեր չի ստանում: Սկսվում է թթվածնաքաղց և 7-9 րոպե անց նեյրոնը մահանում է: Ամեն անգամ ալկոհոլ կիրառելիս գլխուղեղում մահանում են տասնյակ հազարավոր նեյրոններ: 100 գրամ օղի օգտագործելիս մահանում են մինչև 8000 գլխուղեղի բջիջներ: Գլխուղեղի ծավալը աստիճանաբար փոքրանում է և կեղևի վրա առաջանում են բորբոքումներ:
Ալկոհոլի ազդեցությամբ վնասվում են.
1)Գլխուղեղի ծոծրակային բիլթը, որը բերում է տեղաշարժման կոորդինացիայի կորստի
2)Մահանում են գիտակցական կենտրենի բջիջները, վարքը վերահսկող բջիջները
3)Դրա հետևանքով մարդու մոտ վատանում է հիշողությունը, մարդը հաջորդ օրը չի հիշում իր գործողությունները
4)Ալկոհոլի կիրառությունը վտացնում և դանդաղեցնում գլխուղեղի կենտրոնների գործունեությունը, շեղում է ուշադրությունը և հիշողությունը: Մշտական ալկոհոլի կիրառությունը բերում է մարդու վարքագծի և հոգեկան վիճակի խանգարման:

Հետագայում մահացած բջիջները անցնում են ուղեղի ներսը, որի հետևանքով շատանում են գլխացավերը առավոտյան: Մահացած նեյրոններից ազատվելու համար օրգանիզմը սկսում է  գլխուղեղ մղել մեծ քանակությամբ հեղուկ, որը լուծում և դուրս է հանում մահացած բջիջները միզասեռական համակարգով:
Հետևապես , նույնիսկ ալկոհոլի փոքր քանակությունը վնասակար է ազդում մարդու վար: Ցանկացած, նույնիսկ ամենափոքր քանակի ալկոհոլի ընդունումը բերում է նախ և առաջ գլխուղեղի կեղևի բջիջիների քայքայման: Այն բջիջների ,որոնք ապահովում են բարձրակարգ նյարդային գործունեությունը, որը մարդուն առանձնացնում է կենդանուց:


This entry was posted on 00:17 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll